«Հրապարակ». Ի՞նչ են արտադրելու
Армянская пресса«Հրապարակ» թերթը գրում է.
«Արդեն հայտնել ենք, որ Արթիկի թիվ 7 դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ 20 տարի անհատույց օգտագործման իրավունքով տրվել է հայ-չեխական «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ-ին, որի հայկական կողմը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը:
Ընկերությունը պետական ռեգիստրում ընդամենն այս տարվա սեպտեմբերին է գրանցվել, հիմնադիրն Աստղիկ Ալեքսանյանն է: Մյուս հիմնադիրը, որը Հռիփսիմե Սարգսյանն է, դադարեցրել է մասնակցությունը: Ա. Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերությունից՝ «Ալեքս տեքստիլ»-ից, երեկ փորձեցինք մանրամասներ ճշտել, թե հատկապես որ ընկերությունն է ներկայացնում չեխական կողմը, եւ ինչ բրենդի հագուստ է արտադրվելու նորաստեղծ ՍՊԸ-ի կողմից:
Մեր տեղեկություններով, Ա. Ալեքսանյանի չեխ գործընկերը «Գալիա սթայլ»-ն է, որը հայտնի է առավելապես իր կանացի նրբագեղ, մասնավորապես՝ հարսանեկան զգեստներով: Ողջ օրը, սակայն, «Ալեքս տեքստիլ»-ից մեր հարցերին չպատասխանեցին:
Նշենք, որ անհատույց նվիրված գույքը, այն հետագայում գնելու իրավունքով, գնահատվել է 96 մլն 543 հազար ՀՀ դրամ եւ ունի 7316.7 քմ ընդհանուր մակերես (երկու հարկ եւ նկուղ), 40.5 քառ. մետր մակերեսով ենթակայան, 25 քմ մակերեսով օժանդակ շինություն, 87.12 քմ մակերեսով (200.37 խմ) պարիսպ եւ դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.76 հա հողատարածք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում