Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

ՄԱԿ-ում ԱՄՆ-ն հայտնվեց այն նույն կարգավիճակում, ինչ Ռուսաստանը 2014 թվականին, և Հայաստանի ճիշտ քվեարկությունը

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

ԱՄՆ-ում բավական ծանր են տարել դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչման հարցի վերաբերյալ քվեարկության արդյունքները։ Մինչ քվեարկությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ հանդես եկավ սպառնալիքներով, որ Վաշինգտոնը կզրկի ֆինանսական և ռազմական օգնությունից այն երկրներին, որոնք կողմ կքվեարկեն։ Սակայն Վաշինգտոնի այս սպառնալիքները բացարձակ անտեսվեցին նույնիսկ նրա ռազմավարական գործընկերների կողմից։ ԱՄՆ-ին քննադատող բանաձևին կողմ արտահայտվեց 128 երկիր, որոնց թվում են Եգիպտոսը և Հորդանանը, որոնք տարեկան ԱՄՆ-ից ստանում են համապատասխանաբար 1,3 և 1 միլիարդ դոլարի ֆինանսական և ռազմական օգնություն, Իրաքը և Աֆղանստանը, որոնց տարածքում են գտնվում ամերիկյան զորքերը։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ին դեմ են քվեարկել Եվրամիության 28 երկրներից 22-ը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասը։ 35 ձեռնպահ և քվեարկության չմասնակցած 21 երկրների մեծ մասը գերադասել են չսրել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Սակայն նրանց «ոչ-ոքի» ձայներն ավելի ձեռնտու էին ԱՄՆ հակառակորդներին։ ԱՄՆ-ին պաշտպանեց ընդամենը 8 երկիր՝ Իսրայելը, Միկրոնեզիան, Պալաուն, Նաուրուն, Տոգոն, Հոնդուրասը, Գվատեմալան, Մարշալյան կղզիները՝ ԱՄՆ-ի հետ՝ 9 երկիր։ 

Այս քվեարկության արդյունքներն ակամայից հիշեցրին 2014թ․-ի մարտի 27-ին նույն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի քվեարկութայն արդյունքները, որով անօրինական էր ճանաչվում Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու ու Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ հանրաքվեն։ Բանաձևին կողմ էր քվեարկել 100 երկրի ներկայացուցիչ, դեմ՝ 11, ևս 58-ը ձեռնպահ էր մնացել։ Դրա ընդունմանը դեմ էին Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Կուբան, ԿԺԴՀ-ն, Զիմբաբվեն, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան ու Սուդանը։ Հիշում եմ՝ ինչ հրճվանքով այն ընդունվեց Արևմուտքում։ Արևմտյան վերլուծաբանները հեգնում էին, որ Մոսկվային չպաշտպանեց ոչ մի նորմալ երկիր։ Հայաստանյան որոշ արևմտամետ վերլուծաբաններ ևս, շատ «ամաչելով», արձանագրում էին, որ մենք հայտնվել ենք նույն դասարանում, ինչ բռնապետական ԿԺԴՀ-ն, Բելառուսը, Կուբան, Սուդանը, Կոլումբիան և հետամնաց Զիմբաբվեն։ 
Հետաքրքիր է, իսկ հիմա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ԱՄՆ-ի հայտնվելը Պալաուի, Տոգոյի և այլ «միկրո» երկրների հետ նույն դասարանում։ 
Դեկտեմբերի 21-ի քվեարկությունը շատ մեծ հարված էր ԱՄՆ-ի ինքնասիրությանը, որը վերջին երեք տասնամյակում այսպիսի շռնդալից հարված չէր ստացել։ 
Ինչ վերաբերում է Հայաստանի քվեարկությանը, ապա պաշտոնական Երևանը շատ ճիշտ դիրքորոշում ընդունեց։ Այո՛, մենք շատ շնորհակալ ենք ԱՄՆ-ից՝ ՀՀ-ի անկախության հռչակումից հետո ՀՀ-ին և Արցախին ամեն տարի ֆինանսական օգնություն տրամադրելու համար, սակայն նույն ԱՄՆ-ն և Իսրայելը ոչ մի բարոյական իրավունք չունեն նեղանալու Հայաստանից։ Թրամփն ու Նեթանյահուն ավելի շատ պետք է վիրավորվեին Անկարայից և նրա հարավկովկասյան սատելիտ Ադրբեջանից։ ԱՄՆ-ն միշտ կանգնած է եղել Թուրքիայի թիկունքին։ Վերջին օրինակը, երբ թուրքական օդուժը 2015թ․-ի աշնանը Սիրիայի օդային տարածքում խոցեց ռուսական ռազմական ՍՈւ-24 ինքնաթիռը։ Վաշինգտոնն էր պատասխանում Մոսկվայից հնչող ագրեսիվ հռետորաբանությանը, իսկ Անկարայից լսվում էին ընդամենը մլավոցներ։ ԱՄՆ-ն էր իր վրա վերցրել ՌԴ-ին զսպելու գլխավոր դերակատարությունը։ Վաշինգտոնն այս դեպքում իրավունք ունի վիրավորվելու թուրքերից։ Իսկ Իսրայելը վերջին տարիներին 5-6 միլիարդ դոլարի զենք Հայաստանին չի վաճառել, որ մեզանից նեղանա, այլ՝ Հայաստանի թշնամի Ադրբեջանին, որի կողմից 2016թ․-ի ապրիլին Արցախի դեմ սանձազերծած պատերազմին բավական ակտիվ մասնակցել են հրեա ռազմական մասնագետները։ Թել Ավիվը, որը վերջին օրերին դիֆիրամբներ էր երգում Բաքվի հասցեին, թող հիմա էլ իր վիրավորվածությունը ցույց տա։ Համոզված եմ՝ Նեթանյահուն կլռի։
Պաշտոնական Երևանի դիրքորոշումը շատ ճիշտ էր և համապատասխանում էր ՀՀ ազգային շահերին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ)
Ամենադիտված