«Հրապարակ». Դոն Պիպոյի խնամին գնել է «Արտֆուդը»
Армянская пресса«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրեր առաջ կայացավ «Արտֆուդ» ընկերության 75 տոկոս բաժնեմասի վաճառքը՝ «Ավիլոն» ընկերության սեփականատեր, Մոսկվայում գլխավոր դատախազի նախկին ներկայացուցիչ, Դոն Պիպոյի խնամի Կամո Ավագումյանը գնեց Հովիկ Աբրահամյանին պատկանող ամբողջ 50 տոկոս բաժնեմասը եւ Սերգո Կարապետյանի բաժնեմասի 25 տոկոսը։
Մեզ ասացին, որ գործարքը վաղուց էր քննարկվում։ Վերջին մեկ տարին Ավագումյանն այս ընկերության արտադրանքն արտահանել է Ռուսաստան եւ հընթացս պահանջարկի մոնիտորինգ արել։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում