Գերմանիայում հումորային սերիալ է նկարահանվելու հայ, ադրբեջանցի և վրացի երեք ուսանողի մասին։ Սերիալի անունը կլինի Dolma Diaries։

Հեղինակներից մեկի՝ Օլիվեր Մյուսերի խոսքով՝ սցենարն արդեն պատրաստ է և առաջին եթերաշրջանը կսկսվի 2018 թվականին։ Ըստ սցենարի՝ ուսանողներն պատահականորեն հայտնվել են բեռլինյան մեկ բնակարանում և ստիպված պետք է ապրեն և սովորեն միասին։ 

Սցենարիստի խոսքով՝  հայերի ու ադրբեջանցիների միջև ունեցած տարածքային, խոհանոցային, պատմական վեճերից, նրանք շեշտը դրել են խոհանոցայինի վրա։ 

Հիշեցնենք, որ 2017-ի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոլման որակել է ադրբեջանական կերակրատեսակ։