Lurer.com | Հակաբիոտիկներ, սալմոնելա և ՄԱՖԱՄ` տեղական հավի մսում․ լաբորատոր փորձաքննության արդյունքները. hetq.am
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է նոր պայմանագիր կնքել Դավիդ Դե Խեայի հետՀավատում ենք մեր հաղթանակին. Մանուչարյանը Եվրոպայի լիգայի առաջիկա խաղի մասինՊավլիկ Մանուկյանը գտնվում է հիվանդանոցումՀարված թիկունքի՞ցԼիոնել Մեսսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքականՎահան Կոստանյանը՝ ՔՊ-ի նոր խոսնակ «Արսենալ»-ի պատմության լավագույն ֆուտբոլիստն ըստ Մխիթարյանի (տեսանյութ)Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է ԲԿՄԱ-ի կականց թիմըՈւԵՖԱ-ն ներկայացրել է մրցաշրջանի լավագույն գոլի կոչման հավակնորդներին (տեսանյութ)Հայաստանի վետերանների հավաքականը հաղթել է 8:0 հաշվով (լուսանկարներ)

Հակաբիոտիկներ, սալմոնելա և ՄԱՖԱՄ` տեղական հավի մսում․ լաբորատոր փորձաքննության արդյունքները. hetq.am

Վերջերս  «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել ներկրված սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն էին համապատասխանել սահմանված նորմերին։ Մեր ընթերցողների առաջարկով՝ այս անգամ փորձաքննության ենք ներկայացրել տեղական արտադրության հավի մսերը, որոնք իրենց խախտումներով «չեն զիջում» ներկվածներին։

Մասնավորապես, ներկայացված 7 նմուշից միայն 3-ն էին անվտանգ։ Մնացած 4-ի մեջ հայտաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է։

 

 

2017թ. դեկտեմբերի 12-ին լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել 7 տեսակի տեղական արտադրության հավի միս։

Բոլոր նմուշները եղել են ժամկետի մեջ։

Փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդային արտադրանքի անվտանգության մասին» )նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

 

ՆՄՈՒՇ N1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի առաջին կարգի սառեցված բրոյլերհավի միսը` (առանց փորոտիքի)։

Ապրանքի պիտակի վրա առկա էր ՀՍՏ նշանը, ինչը վկայում է, որ այն արտադրված է և համապատասխանում է Հայաստանում գործող ազգային ստանդարտների պահանջներին։
Պահպանման ժամկետը -18C -ում՝ 12 ամիս։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի սառեցված բրոյլեր հավի մսի մեջ ՄԱՖԱՄ քանակը 1,6 անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի նորման։

Ավելին, այս նմուշի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ՝ լևոմիցետին՝  0,017 մգ/կգ (թույլատրելի նորման՝ <0,01 մգ/կգ-ից)։

Այսպիսով, այս սառեցված հավի միսը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել դարձյալ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի արտադրության բրոյլեր հավի վիզը և մեջքը։

Ըստ մակնշման՝ այս հավը ևս 1-ին կարգի է, 2017թ. հոկտեմբրի 9-ին անցել է «անասնաբուժական ստուգում», պահպանման ժամկետը՝ 3-6 ամիս՝ կախված պահման ջերմաստիճանից։

Դարձյալ արտադրված է ՀՍՏ-ով՝ ՀՀ ՏՊ 37373876․6821-2012 (ՏՊ՝ արտադրողը կարող է սահմանել ցանկացած պահանջ ապրանքի որակի և բաղադրության համար, հեղ․)

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ սառեցված բրոյլեր հավի վիզը և մեջքը համապատասխանում  են սահմանված նորմերին և պիտանի են սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Շիրառ» ՍՊԸ-ի «Աշտարակ» սառեցված բրոյլեր հավի միսը։

Ապրանքի պահպանման ժամկետը՝ -18C-ում` 12 ամիս է։ Մակնշման մեջ առկա է EAC (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը, որն անհրաժեշտ է ԵԱՏՄ տարածքում ապրանքն իրացնելու համար։

Չնայած տեղ-տեղ վնասված փաթեթավորմանը՝ փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Աշտարակ» բրոյլեր հավի միսը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի «Լուսակերտ» սառեցված հավի թոքը։

Մակնշման մեջ նշված է, որ այն արտադրված է ԳՕՍՏ 25931-82 պահանջներով, ինչպես նաև առկա է EAC նշանը։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Լուսակերտ» հավի թոքի մեջ ՄԱՖԱՄ թույլատրելի քանակը 32 անգամգերազանցում է թույլատրելի նորման։

Այս նմուշը չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

 

ՆՄՈՒՇ N5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «ՀԿԳ» ՖԲԸ-ի  «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» -ում արտադրված «Էրեբունի» թարմ բուդ բրոյլերը։

Ինչպես նախորդ նմուշի դեպքում, այս ապրանքը ևս արտադրված է ԳՕՍՏ 25931-82 պահանջներով, կա նաև EAC նշանը։

Անասնաբուժական ստուգումն անցել է փորձաքննության ներկայացնելու նույն օրը՝ դեկտեմբերի 12-ին, պահպանման ժամկետը՝ 3-6 օր։ Մակնշման մեջ առկա է նաև «Համազգային վստահության»  «Որակի նշանը» (2015-2016թթ)։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Էրեբունի»  հավի բուդն «անվստահելի է և «անորակ»»․ նրանում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ինչպես նաև՝ հակաբիոտիկ լևոմիցետին՝ 0,0847 մգ/կգ։

Այս նմուշը չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

 

 

ՆՄՈՒՇ N6

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ»-ի պաղեցված հավի դոշը։

Պահպանման ժամկետը, կախված ջերմաստիճանից, 4 օրից մինչև 14 ամիս է։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N7

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Էրեբունի» 1-ին կարգի սառեցված հավի միսը։

Այն ձեռք էր բերվել կշռված՝ «Երևան Սիթի» սուպերմարկետից, և մակնշման վերաբերյալ այլ տեղեկություններ չկան։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ  դրա մեջ ՄԱՖԱՄ քանակը 14 անգամ գերազանցում է նորման։

«Էրեբունի» սառեցված հավը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

7-ից միայն 3-ն են անվտանգ

Այսպիսով, փորձաքննված տեղական հավի 7 նմուշից միայն 3 են համապատասխանել սահմանված նորմերին (նմուշներ՝ N2, N3, N6 

Մնացած 4-ում հայտնաբերվել են խախտումներ։

Մասնավորապես՝ ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ նմուշ N1,  N4, N7 –ում։ Սա արտադրական պրոցեսում հիգիենիկ նորմերի, ջերմային ռեժիմների խախտման հետևանք է կամ արտադրությունից հետո՝ տեղափոխման ժամանակ, իրացման կետերում պահպանման պայմանների և հիգիենիկ նորմերը չպահպանելու արդյունք։

Սալմոնելա խմբի մանրէներ՝  նմուշ N 5-ում, ինչն արդեն բուն արտադրական պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտում է։

«Սալմոնելայի խմբի մանրէներ չեն առաջանում պահպանման սխալ պայմաններում և քիչ հավանական է, որ կլինեն վաճառասրահից վարակված,- ասում է «Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանը։- Ավելի շատ դա արտադրության պրոցեսի ժամանակ առաջացած խախտում է»:

Պաշտոնական տվյալների համաձայն՝  2017 թ․ սկզբից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 324 հիվանդության դեպք՝ պայմանավորված սալմոնելային խմբի մանրէներով։

Առողջապահության նախարարության՝  «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» տեղեկագրքի տվյալներով՝ այս տարվա հուլիսին Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 1079 դեպք, որից 333-ը՝ Երևանում, 746-ը՝ մարզերում։

Հակաբիոտիկներ՝ նմուշ N1, N5-ում։ Սա հիմնականում պայմանավորված է հավերի բուժման նպատակով օգտագործված հակաբիոտիկներով։

 «Թռչնի բուժման նպատակով կիրառել են հակաբիոտիկ և չեն սպասել, որ այն դուրս գա օրգանիզմից ու մորթ են կազմակերպել,- պարզաբանում է Կ. Դարբինյանը։- Կամ թռչունն անկման մոտ է եղել, մտածել են, որպեսզի չկորցնեն, հիվանդ վիճակում մորթեն և վաճառեն»։

Նշենք, որ հակաբիոտիկներ կարելի է ձեռք բերել միայն բժշկի դեղատոմսով, քանի որ դրանց ազատ վաճառքը «Դեղերի մասին» օրենքով արգելվում է։

Դրանց հաճախակի կիրառումից օրգանիզմում տվյալ հակաբիոտիկների նկատմամբ ձևավորվում են կայուն միկրոօրգանիզմներ։ Սա նշանակում է, որ հետագայում նման հիվանդությունների բուժման համար մեզ անհրաժեշտ կլինեն ավելի ուժեղ ազդեցությամբ հակաբիոտիկներ։

«Հետք»-ի՝ ներկրված սառեցված հավի մսի փորձաքննությունից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կատարած ուսումնասիրության ժամանակ թեև հայտնաբերվեցին խախտումներ (սալմոնելա, լիստերիա,), սակայն հակաբիոտիկների մասին ոչ մի խոսք չեղավ, և այդ փաստն այդպես էլ անտեսվեց ու մնաց անարձագանք՝ նաև Առողջապահության նախարարության կողմից։

 

Լաբորատոր փորձաքննության ամբողջական արձանագրությունը տես՝ այստեղ

դիտվել է 7378 անգամ
Լրահոս
15 Օգոս
Մայա Պողոսյանը՝ ուլտրակարճ կիսատաբատով (լուսանկար) «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է նոր պայմանագիր կնքել Դավիդ Դե Խեայի հետՀավատում ենք մեր հաղթանակին. Մանուչարյանը Եվրոպայի լիգայի առաջիկա խաղի մասինՊավլիկ Մանուկյանը գտնվում է հիվանդանոցումՀարված թիկունքի՞ցՈստիկանները բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած դանակահարությունը (տեսանյութ)Լիոնել Մեսսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքականՎայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի իր գործընկերոջըԱՄՆ-ում վագրաձին զբոսաշրջիկների մեքենայի լուսամուտից ներս է նայել ու հայտնվել տեսանյութում Նորանշանակ մարզպետները հայտնվել են աննախանձելի վիճակում. «Ժողովուրդ»Լարվածությունը քայլ առ քայլ մոտենում է քաղաքացիական բախումների. Ռուբեն Հակոբյան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վահան Կոստանյանը՝ ՔՊ-ի նոր խոսնակ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան. «Հրապարակ»ՕԵԿ-ը կոչ է անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ին վարչապետի նախաձեռնած հանրահավաքին Քաղաքացիները շատ ակտիվ նախապատրաստվում են հանրահավաքին. «Ժողովուրդ»Աստղագուշակ` օգոստոսի 15-ի համարՕրվա ԽորհուրդըՍուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են ՀՀ զինվորական քննչական ծառայության եւ ՊՆ-ի հարաբերությունները. «Ժողովուրդ»Ինչ է հարցրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորը դատաքննությունից առաջ. «Ժողովուրդ» Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաեւ Գեւորգ Դանիելյանը. «Հրապարակ»Երեկվանից ալյուրը թանկացել է. «Հրապարակ»Անշուշտ, Քոչարյանն իր ասելիքը տեղ հասցնելու ձեւեր կգտնի. «Հրապարակ»ՊԵԿ-ում իրար ետեւից պաշտոնները լքում են կասկածելի համբավ ունեցող անձինք. «Հրապարակ»Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Արփին, կարոտն առնում զինվոր եղբորից (տեսանյութ) Ինչո՞ւ են տղամարդիկ կորցնում իրենց սիրելիներին «Արսենալ»-ի պատմության լավագույն ֆուտբոլիստն ըստ Մխիթարյանի (տեսանյութ)«Թողեիք Քոչարյանը խոսեր, բան հասկանայինք: Վերջապես էտ քրտնաթոր ու ոչխարաբույր ամբոխավարությանը պիտի վերջ տալ» Գիտնականները մահը կանխագուշակելու միջոց են գտել ՔՊ-ն մամուլի խոսնակ ունիԱլեքսանդր Գրիգորյանը գլխավորել է ԲԿՄԱ-ի կականց թիմըՈւԵՖԱ-ն ներկայացրել է մրցաշրջանի լավագույն գոլի կոչման հավակնորդներին (տեսանյութ)Սերը կես տարի՞ է ապրում. ամուսնացած Ռատակովսկին զբոսանավի վրա բռնացրել են երիտասարդ մոդելի հետ (լուսանկարներ) Գիտնականները սեռական հարաբերությունները խթանող գարեջուր են ստեղծել Հայաստանի վետերանների հավաքականը հաղթել է 8:0 հաշվով (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին Հայտնի է բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմը աշխարհի առաջնությունումՄահացել է Արմեն Մուրադյանի մայրը Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքին Գյումրիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածները տեղափխվել են հիվանդանոց Աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին (տեսանյութ) ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել Շանթ Հարությունյանի հետ «Կլուժ»-«Ալաշկերտ» հանդիպումը կսպասարկի իսլանդական մրցավարական անձնակազմը Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել Մենք ձգտում ենք օգտակար լինել Հայաստանի զարգացմանը ներդրումների միջոցով. Դեյվիդ Բոհիգյան Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին