Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of Korea We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union 

Հակաբիոտիկներ, սալմոնելա և ՄԱՖԱՄ` տեղական հավի մսում․ լաբորատոր փորձաքննության արդյունքները. hetq.am

Society

Վերջերս  «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել ներկրված սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն էին համապատասխանել սահմանված նորմերին։ Մեր ընթերցողների առաջարկով՝ այս անգամ փորձաքննության ենք ներկայացրել տեղական արտադրության հավի մսերը, որոնք իրենց խախտումներով «չեն զիջում» ներկվածներին։

Մասնավորապես, ներկայացված 7 նմուշից միայն 3-ն էին անվտանգ։ Մնացած 4-ի մեջ հայտաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է։

 

 

2017թ. դեկտեմբերի 12-ին լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել 7 տեսակի տեղական արտադրության հավի միս։

Բոլոր նմուշները եղել են ժամկետի մեջ։

Փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդային արտադրանքի անվտանգության մասին» )նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

 

ՆՄՈՒՇ N1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի առաջին կարգի սառեցված բրոյլերհավի միսը` (առանց փորոտիքի)։

Ապրանքի պիտակի վրա առկա էր ՀՍՏ նշանը, ինչը վկայում է, որ այն արտադրված է և համապատասխանում է Հայաստանում գործող ազգային ստանդարտների պահանջներին։
Պահպանման ժամկետը -18C -ում՝ 12 ամիս։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի սառեցված բրոյլեր հավի մսի մեջ ՄԱՖԱՄ քանակը 1,6 անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի նորման։

Ավելին, այս նմուշի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ՝ լևոմիցետին՝  0,017 մգ/կգ (թույլատրելի նորման՝ <0,01 մգ/կգ-ից)։

Այսպիսով, այս սառեցված հավի միսը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել դարձյալ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի արտադրության բրոյլեր հավի վիզը և մեջքը։

Ըստ մակնշման՝ այս հավը ևս 1-ին կարգի է, 2017թ. հոկտեմբրի 9-ին անցել է «անասնաբուժական ստուգում», պահպանման ժամկետը՝ 3-6 ամիս՝ կախված պահման ջերմաստիճանից։

Դարձյալ արտադրված է ՀՍՏ-ով՝ ՀՀ ՏՊ 37373876․6821-2012 (ՏՊ՝ արտադրողը կարող է սահմանել ցանկացած պահանջ ապրանքի որակի և բաղադրության համար, հեղ․)

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ սառեցված բրոյլեր հավի վիզը և մեջքը համապատասխանում  են սահմանված նորմերին և պիտանի են սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Շիրառ» ՍՊԸ-ի «Աշտարակ» սառեցված բրոյլեր հավի միսը։

Ապրանքի պահպանման ժամկետը՝ -18C-ում` 12 ամիս է։ Մակնշման մեջ առկա է EAC (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը, որն անհրաժեշտ է ԵԱՏՄ տարածքում ապրանքն իրացնելու համար։

Չնայած տեղ-տեղ վնասված փաթեթավորմանը՝ փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Աշտարակ» բրոյլեր հավի միսը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի «Լուսակերտ» սառեցված հավի թոքը։

Մակնշման մեջ նշված է, որ այն արտադրված է ԳՕՍՏ 25931-82 պահանջներով, ինչպես նաև առկա է EAC նշանը։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Լուսակերտ» հավի թոքի մեջ ՄԱՖԱՄ թույլատրելի քանակը 32 անգամգերազանցում է թույլատրելի նորման։

Այս նմուշը չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

 

ՆՄՈՒՇ N5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «ՀԿԳ» ՖԲԸ-ի  «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» -ում արտադրված «Էրեբունի» թարմ բուդ բրոյլերը։

Ինչպես նախորդ նմուշի դեպքում, այս ապրանքը ևս արտադրված է ԳՕՍՏ 25931-82 պահանջներով, կա նաև EAC նշանը։

Անասնաբուժական ստուգումն անցել է փորձաքննության ներկայացնելու նույն օրը՝ դեկտեմբերի 12-ին, պահպանման ժամկետը՝ 3-6 օր։ Մակնշման մեջ առկա է նաև «Համազգային վստահության»  «Որակի նշանը» (2015-2016թթ)։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Էրեբունի»  հավի բուդն «անվստահելի է և «անորակ»»․ նրանում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ինչպես նաև՝ հակաբիոտիկ լևոմիցետին՝ 0,0847 մգ/կգ։

Այս նմուշը չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

 

 

ՆՄՈՒՇ N6

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ»-ի պաղեցված հավի դոշը։

Պահպանման ժամկետը, կախված ջերմաստիճանից, 4 օրից մինչև 14 ամիս է։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N7

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Էրեբունի» 1-ին կարգի սառեցված հավի միսը։

Այն ձեռք էր բերվել կշռված՝ «Երևան Սիթի» սուպերմարկետից, և մակնշման վերաբերյալ այլ տեղեկություններ չկան։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ  դրա մեջ ՄԱՖԱՄ քանակը 14 անգամ գերազանցում է նորման։

«Էրեբունի» սառեցված հավը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

7-ից միայն 3-ն են անվտանգ

Այսպիսով, փորձաքննված տեղական հավի 7 նմուշից միայն 3 են համապատասխանել սահմանված նորմերին (նմուշներ՝ N2, N3, N6 

Մնացած 4-ում հայտնաբերվել են խախտումներ։

Մասնավորապես՝ ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ նմուշ N1,  N4, N7 –ում։ Սա արտադրական պրոցեսում հիգիենիկ նորմերի, ջերմային ռեժիմների խախտման հետևանք է կամ արտադրությունից հետո՝ տեղափոխման ժամանակ, իրացման կետերում պահպանման պայմանների և հիգիենիկ նորմերը չպահպանելու արդյունք։

Սալմոնելա խմբի մանրէներ՝  նմուշ N 5-ում, ինչն արդեն բուն արտադրական պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտում է։

«Սալմոնելայի խմբի մանրէներ չեն առաջանում պահպանման սխալ պայմաններում և քիչ հավանական է, որ կլինեն վաճառասրահից վարակված,- ասում է «Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանը։- Ավելի շատ դա արտադրության պրոցեսի ժամանակ առաջացած խախտում է»:

Պաշտոնական տվյալների համաձայն՝  2017 թ․ սկզբից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 324 հիվանդության դեպք՝ պայմանավորված սալմոնելային խմբի մանրէներով։

Առողջապահության նախարարության՝  «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» տեղեկագրքի տվյալներով՝ այս տարվա հուլիսին Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 1079 դեպք, որից 333-ը՝ Երևանում, 746-ը՝ մարզերում։

Հակաբիոտիկներ՝ նմուշ N1, N5-ում։ Սա հիմնականում պայմանավորված է հավերի բուժման նպատակով օգտագործված հակաբիոտիկներով։

 «Թռչնի բուժման նպատակով կիրառել են հակաբիոտիկ և չեն սպասել, որ այն դուրս գա օրգանիզմից ու մորթ են կազմակերպել,- պարզաբանում է Կ. Դարբինյանը։- Կամ թռչունն անկման մոտ է եղել, մտածել են, որպեսզի չկորցնեն, հիվանդ վիճակում մորթեն և վաճառեն»։

Նշենք, որ հակաբիոտիկներ կարելի է ձեռք բերել միայն բժշկի դեղատոմսով, քանի որ դրանց ազատ վաճառքը «Դեղերի մասին» օրենքով արգելվում է։

Դրանց հաճախակի կիրառումից օրգանիզմում տվյալ հակաբիոտիկների նկատմամբ ձևավորվում են կայուն միկրոօրգանիզմներ։ Սա նշանակում է, որ հետագայում նման հիվանդությունների բուժման համար մեզ անհրաժեշտ կլինեն ավելի ուժեղ ազդեցությամբ հակաբիոտիկներ։

«Հետք»-ի՝ ներկրված սառեցված հավի մսի փորձաքննությունից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կատարած ուսումնասիրության ժամանակ թեև հայտնաբերվեցին խախտումներ (սալմոնելա, լիստերիա,), սակայն հակաբիոտիկների մասին ոչ մի խոսք չեղավ, և այդ փաստն այդպես էլ անտեսվեց ու մնաց անարձագանք՝ նաև Առողջապահության նախարարության կողմից։

 

Լաբորատոր փորձաքննության ամբողջական արձանագրությունը տես՝ այստեղ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
British army allows beards ending a 100-year banGevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of KoreaUS provides Maryland $60 million to start rebuilding collapsed Baltimore bridgeApple will present new iPad Pro and iPad Air tablets in early May: What changes will they have?Selling Sunset TV series’ star chooses strange, revealing outfit for playing golfOil Prices UpWe have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministry
Most Popular