Lurer.com | Հայաստանում չկա ինձ արժանի տղամարդ, hայերի մեջ անքաղաքավարություն կա. մոդել Անիտա Հարությունյան
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գառնիում դանակահարել են ԱԱԾ աշխատակցի հորն ու եղբորը«Կարինե» օպերայի ավարտին երգչուհին ամուսնության առաջարկ ստացավ Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող էր սխալ լինել. Զարիֆ Խոշոր ավտովթար՝ Թբիլիսիում. տուժել են ՀՀ 8 քաղաքացիներ, այդ թվում երեխա Հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել Ռունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ռոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)

Հայաստանում չկա ինձ արժանի տղամարդ, hայերի մեջ անքաղաքավարություն կա. մոդել Անիտա Հարությունյան

Մեր հյուրասրահում մոդել, դերասանուհի Անիտա Հարությունյանն է։ Նրա հետ զրուցեցինք Top model ԱՊՀ մրցույթից, այժմյան զբաղվածությունից, Ամանորի երազանքներից, մասնագիտական գործունեությունից և իհարկե՝ անձնական կյանքից։

-Բոլորովին վերջերս տեղի ունեցավ Top model ԱՊՀ մրցույթը, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն էր այն, ի՞նչ առավելություններ ու թերություններ ուներ։

-Նախ ասեմ, այն կազմակերպված էր բավականին լավ, ուզում եմ հատուկ շնորհավորել կազմակերպիչներին՝ նման գեղեցիկ արդյունք ստանալու համար։ Ես ևս աշխատում եմ նրանց հետ, դա բավականին  հաճելի և իհարկե մշտական  համագործակցություն է։ Կցանկանայի նաև, որ ներկայում Հայաստանում գործող այլ մոդելային կազմակերպությունները ևս կարողանային հասնել նմանատիպ արդյունքի՝ նաև միջազգային ասպարեզում։ Հաճախ հանդիպում են դեպքեր, երբ Հայաստանը ներկայացվում է ոչ պատշաճ կերպով։ Մեզ համար նաև մեծ պատիվ էր այն, որ Հայաստանը երկրորդ տեղում էր։

-Այս շրջանում յուրաքանչյուր երկրորդը խոսում է Ամանորի նախապատրաստական աշխատանքներից, ինչպե՞ս եք Դուք պատրաստվում եզրափակել տարին։

-Ամանորը շատ եմ սիրում։ Յուրաքանչյուր տարեմուտին ինքս ինձ համար վերլուծում եմ նախորդ տարին, դա օգնում է ավելի լավ ճանաչել մարդկանց, դասեր քաղել, ամփոփել կատարածս աշխատանքը և իհարկե բացել կյանքի նոր էջ։ Ամանորն այս տարի կանցկացնեմ Հայաստանից դուրս, նախկինում անցկացրել եմ ընտանիքիս հետ, բայց այս տարի որոշել եմ մենակ լինել։ 

-Ինչո՞վ է պայմանավորված տոնը մենակ անցկացնելու ցանկությունը։

-Երևի թէ՝ որովհետև չկա այնպիսի ընտրյալ, ում հետ կցանկանամ անցկացնել։ Ես մենակ եմ ու ազատ՝ ինչպես թռչունը երկնքում։

-Ի՞նչ երազանք եք պահելու Ամանորին։

-Չեմ պահելու։ Ես վաղուց դուրս եմ եկել այն տարիքից, որ հավատամ Ձմեռ պապին, Ձյունանուշին, նամանավանդ, որ ես ինքս եմ Ձյունանուշի կերպար ներկայացնում թատրոնում (ժպտում է)։

-Ի՞նչ նորություններ իր հետ կբերի Նոր տարին։

-Նոր Տարում կբացեմ ինձ համար նոր էջ և, իհարկե, կփոխեմ որոշ բաներ թե՛ անձնական և թե՛ աշխատանքային։

-Նոր էջում հատկապես ինչի՞ց եք սկսելու։

-Անձնական կյանքից։ Բուռն անձնական կյանք եմ ուզում սիրելի անձնավորության հետ։ Ինձ միայն դա է հիմա գրավում։

-Ընտանի՞ք։

-Ընտանիք կազմելու մասին դեռևս չեմ մտածում, քանի որ դրան դեռևս պատրաստ չեմ։ Դա մեծ հասկացություն և պատասխանատվություն է, որից դեռևս խուսափում եմ։ Ես ինքս ռիսկային մարդ եմ, փոփոխություններ հաճախ եմ անում, բայց դա այդ հարցը չէ, դա շատ լուրջ և պատասխանատու որոշում է։

-Նախկինում նշել էիք, որ Ձեր կյանքում կա մեկը, ով լիովին լցնում է այն:

-Հիմա չկա․․․

-Ինչպիսին պետք է լինի տղամարդը, որպեսզի գրավի Ձեր սիրտը։

-Ազնիվ։ Ես ատում եմ այն տղամարդուն, ով կարող է օգտագործել կնոջ գեղեցկությունը։ Ես դա չեմ ընդունում։ Կնոջը պետք է սիրել իր էությամբ, այլ ոչ թե արտաքին տվյալներով։

-Գրավու՞մ են Ձեզ օտարազգի տղամարդիկ։

-Այո՛, չեմ բարձրաձայնել երբևէ, բայց ունեմ նաև նախընտրած ազգություն։ Հայերի մեջ կան անքաղաքավարության դրսևորումներ, որոնք չեմ ընդունում։ Հաճախ խոսել եմ այն բանից, որ իմ կողքին մարդ կա, կամ իմ սիրտը զբաղված է, բայց նշեմ, որ շատ հաճախ դա ասել եմ միայն նրա համար, որ ինձանից հնարավորինս հեռու մնան նմանատիպ մարդիկ։ Կարող եմ ասել, որ Հայաստանում չկա ինձ արժանի տղամարդ։

-Ամենամեծ հիասթափությունը, որ երբևէ եղել է անձնական կյանքում։

-Եղել է․․․ Չեմ ուզում խոսել այդ մասին։ Կարող եմ ասել, որ նաև դրանից է բխում իմ անվստահությունը մարդկանց հանդեպ։

-Դուք աշխատում եմ մի բնագավառում, որտեղ մշտապես ուշադրության կենտրոնում եք, ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

-Ես սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում։ Այո՛, ես սիրում եմ, երբ քայլելիս բոլոր տղամարդիկ ինձ են նայում։ Ինձ անչափ հաճելի է լինել բոլորի ուշադրության կենտրոնում և միաժամանակ անհասանելի բոլորի համար։ Ես պարզապես վայելում եմ ուշադրության կենտրոնում լինելու հաճույքը։

-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր անձի կամ գործունեության շուրջ բացասական մեկնաբանություններին։

-Իմ շրջապատում եղել են մարդիկ, որոնք մեծապես նպաստել են իմ անվան շուրջ բացասական մեկնաբանություններին։ Այժմ ես փորձում եմ հնարավորինս հեռու լինել նմանատիպ մարդկանցից։

-Ո՞րն է եղել ամենաբացասական մեկնաբանությունը Ձեզ համար։

-Հարուստ ընկեր ունենալը։ Ես չունեմ ընկեր, չունեմ հովանավորներ։

-Մի ավանդական հարց, ինչպե՞ս եք վերաբերվում բաց, անկեղծ ֆոտոնկարահանումներին։

-Նորմալ։ Մոդելային կարիերան իրենից ներկայացնում է հենց այն ամբողջ գործունեության փունջը, ինչը կապ ունի այդ ասպարեզի հետ։ Հայաստանում այդ մշակույթն այդքան էլ զարգացած չէ։ Խոսելով այս թեմայից՝ կուզենայի բացել փակագծերն ու ասել, որ ունեմ նմանատիպ պայմանագիր և շուտով հանդես եմ գալու Հայաստանում նախադեպը չունեցող «բաց» ֆոտոշարքով։

-Կա կարծիք, որ նմանատիպ ֆոտոշարքերը ենթադրում են բավականին մեծ վարձատրություն։

-Այո՛, մերկ լուսանկարվելը և ամսագրի շապիկին հայտնվելը պայմանավորվում է նաև մեծ վարձատրություններով։ Դա ինձ համար նորմալ է, որովհետև ես մոդել եմ և ամեն ինչ անում եմ իմ աշխատանքի սահմաններում։

-Ասացիք, որ ռիսկային մարդ եք, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ արձագանքներ կլինեն Հայաստանում։

-Իմանալով հայկական մտածելակերպը, կարծում եմ, որ շատ վատ։ Ես գիտակցելով գնում եմ այդ քայլին ու արդյունքները նույնպես պատկերացնում եմ։ Ես շատ լավ գիտեմ իմ արժանիքները և ինձ ոչ մի անտեղի մեկնաբանություն չի կարող ընկճել։ Ի վերջո՝ ով կարողանում է՝ անում է, ով չի կարողանում՝ սովորեցնում է։

դիտվել է 15400 անգամ
Լրահոս
20 Օգոս
Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը պատրաստվում է մեկնել մարտական դիրքերը պաշտպանելու Այսօրվա իշխանությունը վաղը հնձելու է իր այսօրվա ցանածը. Արա ԶոհրաբյանՎաղ միջնադարյան պարսպի մնացորդների պահպանման պատճառով փոփոխվել է Հյուսիս-հարավի նախագիծըԴաունի համախտանիշով բրիտանացի մոդելը հաղթել է գեղեցկության մրցույթում (լուսանկար)Ո՞ւմ բաժին կհասնեն «թավշյա հեղափոխության» պտուղներըԵրկկողմ հուշագիր` ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի տարածվածությունը հետազոտելու մասին Լիդիանը Հայաստանում խթանում է կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ․«Լիդիան Արմենիա»-ի կին աշխատակիցների բաց նամակըՄեկնարկել է «Լավագույն վաշտ շարային պատրաստությունից» մրցումների կիսաեզրափակիչ փուլը Փաշինյանի ավանսը ուժի մե՞ջ էՀայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ Արարատի մարզում բերքը ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է․ գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում Բարձրագույն խումբ. «Փյունիկ»-ը կամային հաղթանակ է տոնել, «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասար-Կապան»-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարին Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում․ Նիկոլ ՓաշինյանԱրտակ Զեյնալյանը այցելել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունՄիայն ստատուսներ չի, որ գրում եմ՝ երբեմն էլ ստեղծագործում եմ. Քրիստ ՄանարյանՀրդեհ Լորիս Մելիքովի փողոցումՀովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը խուզարկություն է կատարվելԴատավոր Հայարփի Զարգարյանի միլիոնները տարեցտարի սրընթաց ավելանում ենՌոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ արժանի է․ Րաֆֆի ՀովհաննիսյանՔրեակատարողական ծառայության պետը երկու ծառայողի շնորհել է արդարադատության լեյտենանտի կոչում Նիկոլ Փաշինյանը երկիր ժամանած զբոսաշրջիկների քանակը մանիպուլացնելով փորձում է թաքցնել արտագաղթի փաստը․ Արմեն Մինասյան (լուսանկարներ)Մասիսի քաղաքապետի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան Դատախազությունը Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոք կներկայացնի Վճռաբեկ«Ժառանգության» քաղաքապետի 3 թեկնածուներից մեկը Րաֆիի Հովհաննիսյանն է «Վարդարը» հաղթել է Տիգրան Բարսեղյանի խփած միակ գոլի շնորհիվ (տեսանյութ)Սննդային թունավորում Արցախում Գառնիում դանակահարել են ԱԱԾ աշխատակցի հորն ու եղբորըԹբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է Թուրքիայում կրակել են ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ (տեսանյութ)Սահմանադրական փոփոխություններ կարող է իրականացվել ՀՀԿ-ի համաձայնության դեպքում․ փաստաբանՀայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ ԺՈՒԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին Արծաթափայլ բիկինիով Քիմ Քարդաշյանը՝ նոր, կրքոտ ֆոտոշարքում (տեսանյութ, լուսանկարներ) Փաշինյանը չեզոքացնում է օլիգարխների ու կոռումպացված «էլիտայի» ազդեցությունը՝ իշխանությունը Հայաստանի ժողովրդին փոխանցելով․ Սաակաշվիլի«Կարինե» օպերայի ավարտին երգչուհին ամուսնության առաջարկ ստացավ Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող էր սխալ լինել. Զարիֆ Խոշոր ավտովթար՝ Թբիլիսիում. տուժել են ՀՀ 8 քաղաքացիներ, այդ թվում երեխա Հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել Հորդորում ու կոչ եմ անում դպրոցի տնօրեններին, աշակերտներին աջակցել ներգաղթյալ երեխաներին. ԿԳ նախարարԱրմեն Աշոտյանը կդիմի Նիկոլ ՓաշինյանինԱստղագուշակ` օգոստոսի 20-ի համարՕրվա խորհուրդըԿայացել են Ռուսաստանի «գլխավոր գողի» ընտրությունները Զովունիում 22-ամյա հարբած երիտասարդը մեքենայով բախվել է տան պատին Եթե քնի ժամանակ թքոտում եք բարձը, ուրեմն դուք հաջողակ եք․ ահա թե ինչու Ինչպես լավացնել հարաբերությունները սիրելիի հետ. 5 խորհուրդ
Ամենադիտված
Պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀետաքրքիր է, Փաշինյանն այս ամեն ինչը չի՞ տեսնում, թե՞ տեսնում և աչք է փակում, թե՞ հենց ինքն էլ հանձնարարել է...