00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կառավարությունը ՊԵԿ-ին կհատկացնի լրացուցիչ 1 մլրդ 873 մլն դրամ Եթե մենք հիմա մի նորաթուխ, կարմրաթուշ նոր մասնագետի բերենք մաքսային, դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեն․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ Կառավարությունը զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Գլխավոր դատախազը՝ Հանրային հեռուստաընկերությունում հայտնաբերված չարաշահումների մասինԱտոմակայանի վերանորոգման համար առանց կառավարության որոշման գնումներ են կատարվելՏերյան փողոցում ատրճանակ է հայտնաբերվելԱյս մարդը երբեք չի մահանա. Հայաստանից Nas Daily-ի հերթական տեսանյութը նվիրված է հայտնի հայ անվաչմշկորդին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել Լևանդովսկուն ու ԱլկանտարայինՏարոն Մարգարյանը կհարցաքննվի. ԱԱԾ տնօրեն

«Գրանդ Քենդի»-ն փորձում է չեզոքացնել մրցակիցներին

«Գրանդ Քենդի» ընկերությունը հրուշակեղեն և կոնֆետներ ներկրող «Արամ  Արաքսյա Դավթյաններ» ընկերությանը թույլ չի տալիս վաճառել ներկրված «Պանդա» տեսակի կոնֆետները: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ընկերության հիմնադիր Անդրանիկ Դավթյանը՝ նշելով, որ«Գրանդ Քենդի»-ն անօրինաբար խոչընդոտում է շուկայում վաճառել իրենց ապրանքը՝ պնդելով, որ  հանդիսանում է «Պանդա»-ի տեսքով ապրանքային նշանների իրավատերը:

««Գրանդ Քենդի»-ն, Հայաստանում արտադրելիս, պատրաստի ապրանքը գրանցել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես ապրանքային նշան: Այս տարվանից մենք սկսեցինք ներկրել նույնատիպ ապրանքատեսակ: «Գրանդ Քենդի» ընկերությունը հոկտեմբերի 25-ին դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով և պահանջել, որ մեզ ճանաչեն անբարեխիղճ տնտեսվարող, քանի որ Հայաստանի տարածքի տարբեր վաճառակետերում հայտնաբերվել են իրենց ապրանքային նշանին շփոթության աստիճանի նման նշաններով ներմուծված ապրանքներ: Իրենք փաստորեն վաճառվող ապրանքն են գրանցել որպես ապրանքային նշան, իսկ օրենքի մեջ հստակ առանձնացած է ապրանք և ապրանքային նշան հասկացությունները»,- ասաց Դավթյանը՝ ավելացնելով, որ «Գրանդ Քենդի»-ն պահանջում է ՏՄՊՊՀ-ից, որ իրենց արգելեն այդ կոնֆետները վաճառել:

Դավթյանն ընդգծեց՝ «Գրանդ Քենդի»-ն, իր գերիշխող դիրքը չարաշահելով՝ խանութներին սպառնում է, որ եթե իր ապրանքը չվերցնեն՝ «Գրանդ Տոբակո»-ն ծխախոտ չի մատակարարի:

Մենք փոքրիկ ուսումնասիրություն անցկացրինք՝ պարզելու՝ արդյոք կա՞ նման բան, թե՝ ոչ: Պարզվեց՝ այն խանութներում, որտեղ առկա էին «Արամ  Արաքսյա Դավթյաններ» ընկերության «Պանդա» տեսակի կոնֆետները, բացակայում էին «Գրանդ Քենդի»-ի նմանատիպ կոնֆետները և հակառակը, բացի այդ՝ խանութները չեն ստանում նաև «Գրանդ Տոբակո» ընկերության ծխախոտներ: Կարող ենք ենթադրել, որ իսկապես «Գրանդ Քենդի»-ն հստակ քայլեր է ձեռնարկում՝ մրցակցին չեզոքացնելու ուղղությամբ:

«Արամ  Արաքսյա Դավթյաններ» ընկերության հիմնադիրը նշեց, որ իրենք «Պանդա» տեսակի կոնֆետները սկսել են ներկրել այս տարվա հոկտեմբերից: Այն հանդիսանում է ռուսական «Շոկոլենդ»-ի պաշտոնական ներկայացուցիչը, որը «Շոկոպանդա» անվանումով կոնֆետներ արտադրում է 2014-ից և կան այդ մասին վկայող փաստաթղթեր: Իսկ հոկտեմբերի 27-ին «Արամ և Արաքսյա Դավթյաններ» ընկերությունը ևս դիմել է ՏՄՊՊՀ և պահանջել ուսումնասիրություն կատարել շուկայում: 

Նշենք, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը մտավոր սեփականության գործակալությունում «Պանդա» ապրանքային նշանը գրանցել է 2016-2017 թթ.:

Անդրանիկ Դավթյանի խոսքով՝ սա մտավոր սեփականության գործակալության անփութության հետևանք է, քանի որ  գործակալությունը ուսումնասիրություն և հետազոտություն չի կատարել: Ըստ Դավթյանի՝ «Գրանդ Քենդի»-ն և մտավոր սեփականության գործակալությունը համատեղ աշխատում են, որպեսզի ոչ ոք չկարողանա վաճառքով զբաղվել: Ինչպես նշեց Դավթյանը՝ «Պանդա»-ի տեսքով կոնֆետներն ամբողջ աշխարհում հայտնի են և 2010 թվականից կան Չինաստանում, Ռուսաստանում, Ճապոնիայում։

Դավթյանը տեղեկացրեց՝ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքները դեռևս չկան, և առաջիկայում, որոշումը կներկայացնելուց հետո, իրենք կդիմեն դատարան:

Սոնա Հարությունյան 

դիտվել է 8211 անգամ
Լրահոս
19 Հուլ
Կառավարությունը ՊԵԿ-ին կհատկացնի լրացուցիչ 1 մլրդ 873 մլն դրամ Եթե մենք հիմա մի նորաթուխ, կարմրաթուշ նոր մասնագետի բերենք մաքսային, դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեն․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ Կառավարությունը զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Սեքսուալ plus-size մոդելը ցուցադրել է իր «ձգված» մարմինը (տեսանյութեր, լուսանկարներ)Գլխավոր դատախազը՝ Հանրային հեռուստաընկերությունում հայտնաբերված չարաշահումների մասինԱտոմակայանի վերանորոգման համար առանց կառավարության որոշման գնումներ են կատարվելՏերյան փողոցում ատրճանակ է հայտնաբերվելԱրփինե Հովհաննիսյանը Դանիել Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանում (տեսանյութ)Այս մարդը երբեք չի մահանա. Հայաստանից Nas Daily-ի հերթական տեսանյութը նվիրված է հայտնի հայ անվաչմշկորդին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել Լևանդովսկուն ու ԱլկանտարայինՏարոն Մարգարյանը կհարցաքննվի. ԱԱԾ տնօրենՀայաստանը վճարում է չիրականացված վարկային ծրագրերի համար Երևանի գերեզմանատներից մեկում կրակոցներ են հնչել, մեկ քաղաքացի վնասվածք է ստացել. shamshyan.com Դա սադրանք էր Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ. վարչապետը՝ Փանիկի միջադեպի մասինԿառավարությունը երկու մարզիկի տրամադրեց զորակոչից տարկետումՎանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը կզիջի միայն ՋորկաեֆինԶանգվածային թունավորում. 700 բանվոր հոսպիտալացվել է (լուսանկարներ) Ուսումնական հաստատությունների ղեկավարները չպետք է իրենց աշխատակիցներին ուղղորդեն դեպի կոնկրետ բանկեր. Արայիկ Հարությունյան Facebook-ը չի հեռացնի Հոլոքոստը հերքող հաղորդագրությունները․ Ցուկերբերգ (տեսանյութ) Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂՔՊ-ն ունի Երեւանի քաղաքապետի 4 թեկնածու. Հայկ Մարությանի անունը ցուցակում է. «168 ժամ» Հանրապետությունում ակտիվացել են աղիքային հիվանդության բռնկումները. «Փաստ» Վթար Վրաստանում. զոհվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Աստղագուշակ՝ հուլիսի 19-ի համարՏեսակետ կա, որ գեներալի ամառանոցում հայտնաբերվածը այդտեղ հասել է Ն.Ամիրյանի միջոցով. «Ժողովուրդ» Օրվա խորհուրդըԳազալցակայաններ կառուցելու թույլտվությունների մասին բոլոր դիմումները մերժվում են. «Ժողովուրդ» ՀՀԿ օգտին չաշխատելու հետեւանքը. «Ժողովուրդ»Ոչ մի կուսակցությունում այս օրերին հանգիստ չէ. «Հրապարակ»Տեղակալը հայտնի է որպես թանկարժեք զարդերի հավաքածու ունեցող պաշտոնյա. «Փաստ»Գագիկ Միրիջանյանը խստորեն հրահանգել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին. «Ժամանակ»Մի քանի օր դիրքերում մնացող զինվորներին ինչպես հարկն է չեն կերակրում. «Ժամանակ»«Արամյանց» բժշկական կենտրոնն վաճառվել է. «Հրապարակ»Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի ունեցվածքը. «Փաստ»Աջափնյակում հաշմանդամության կարգի համար պայքարող քաղաքացիները նստելու տեղ չունեն. «Ժողովուրդ» Ներողությունով աղբ չես հավաքի. «Փաստ»Շիրակի մարզպետը Գյումրի-Կարս երկաթգծի վերաբերյալ առաջարկ է ուղղել վարչապետին. «Հրապարակ»Շմայսի հորեղբորորդին Հոկտեմբերի 27-ի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. «Հրապարակ» Էմիլի Ռատակովսկին ցնցել է իր երկրպագուներին հերթական լուսանկարովՈտքերի տհաճ հոտ, ինչպե՞ս վերացնել Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)Ես սիրում եմ քեզ. Նազենի Հովհաննիսյան Խոշոր ավտովթար Երևանում․ «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են մարդատար ավտոբուսն ու KAMAZ-ը (լուսանկարներ)Գագիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հորոսկոպի 6 նշան, որոնք հարստանալու ամենամեծ շանսերն ունեն Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարարին Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա
Ամենադիտված
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս