00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

Ի՞նչ են դնելու աստղերն ամանորյա սեղանին. յուրահատուկ բաղադրատոմս՝ Արամեի կնոջից

BlogNews.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել այն հայտնի գեղեցկուհիներին, որոնք տոներին ընդառաջ առաջարկում են ամանորյա ճաշատեսակների իրենց բաղադրատոմը: Այս անգամ հյուրընկալվել ենք Արամեին ու Աննա Թովմասյանին: Գաղտնիք չէ, որ Աննան խոհանոցի նկատմամբ անտարբեր չէ: Նա  հաճախ է իր Instagram-ում հոլովակներ ներկայացնում, որտեղ քայլ առ քայլ ցուցադրում է ինչպես ստանալ ցանկալի արդյունքը: Տոնական սեղանի ճաշատեսակներից լավագույնը Աննան օրերս պատրաստել է հատուկ BlogNews.am-ի համար: Ներկայացնում ենք գեղեցիկ ֆոտոշարքն ու յուրահատուկ բաղադրատոմսը, որն Աննան խորհուրդ է տալիս համտեսել Սուրբ ծննդյան տոներին: Ի դեպ՝ սա առաջին դեպքն էր, երբ հայտնի ամուսինները համաձայնել են իրենց տանը լրատվամիջոցի ներկայացուցչի հյուրընկալել:

Բաղադրությունը

Ձուկ՝ 1 կգ

Բրինձ՝ 0.5 կգ

Պանիր «Ռոքվոր»՝ 200գ

Սերուցք՝ 200գ

Կարմիր և սև պղպեղ

Աղ

Բուսայուղ

Ռեհան

Պատրաստման եղանակը

Ձուկը համեմում ենք աղով և պղպեղով և թողնում 15 րոպե, որպեսզի մարինացվի, հետո տեղափոխում ենք ջեռոց և 180 աստիճանի տակ տապակում: Այդ ընթացքում խաշում ենք բրինձն ու պատրաստում «Պանտի» սոուսը: Պանիրն ու սերուցքը հարում ենք ու ավելացնում ռեհան:

IMG_3 copyIMG_2 copyIMG_1 copyIMG_4 copyՆախկինում լավագույն բանը, որ կարողանում էի պատրաստել, ձվածեղն էր։

Մինչև ամուսնությունս ոչ մի առնչություն չեմ ունեցել խոհանոցի հետ, լավագույն բանը, որ կարողանում էի պատրաստել, ձվածեղն էր, սակայն ամուսնությունից հետո ամեն ինչ 180 աստիճանով փոխվեց. Արամեն շատ է սիրում համեղ ուտել, և ինձ մոտ մոտիվացիա առաջացավ պատրաստելու սիրելիիս համար: Արամն ամեն անգամ փորձելուց հետո այնքան բուռն էր արձագանքում, այնքան էր հավանում՝ իմանալով, որ պատրաստելուց իրականում հեռու եմ: Այդ փաստ ինձ շատ ոգևորեց: Անգամ երբեմն ես էի զարմանում իմ պատրաստած ճաշատեսակների համից:

Առաջին անգամ բորշչը պատրաստել եմ հեռախոսով՝ մայրիկիս օգնությամբ։

Համեղ պատրաստելը սովորել եմ մայրիկիցս: Նա շատ համեղ ձեռք ունի, ու դա միայն ես չեմ ասում: Առաջին անգամ մայրիկիս օգնությամբ հեռախոսով բորշչ եմ պատրաստել: Նա թելադրում էր ինչը ինչի հետ խառնել, ինչպես անել, մինչև սովորեցի: Բայց, իհարկե, վերջնական արդյունքն իմ բերանի համով ստացա: Արամեն ասում է, որ իմ համային զգացողությունն ուրիշ է: Սիրում եմ ցանկացած ճաշատեսակ տարբեր եղանակներով պատրաստել ու ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել: Հաջորդ անգամ արդեն իսկապես զարմացրի Արամին՝ պատրաստելով այն բորշչը, որը նա Ուկրանիայում էր փորձել: Ասեմ, որ իսկապես շատ համեղ էր ստացվել: Պարզվում է՝ նրանք մթերքները շոգեխաշում են, ինչն էլ յուրահատուկ համ է տալիս: Մեր իմացած բորշչի պատրաստման եղանակից բավականին տարբերվում է: Մենք հայկական խոհանոցի սիրահարներ ենք, ու մեզ մոտ հիմնականում գերիշխում են մսային ճաշատեսակները:

IMG_6 copyIMG_8 copyIMG_10 copyIMG_9 copyԱրամեն տան ուտելիքը ոչ մի ռեստորանի ճաշացանկի հետ չի փոխի։

Սովորաբար սիրում ենք տանը սնվել, Արամեն՝ առավել ևս: Նա հազվադեպ է դրսում ճաշում: Ասում է՝ ես տան ուտելիքը ոչ մի ռեստորանի ճաշացանկի հետ չեմ փոխի: Իհարկե, մենք հաճախ նաև դրսում ենք սնվում, երբ ընկերների հետ ենք հավաքվում: Ուտելիքի մեջ ինձ համար կարևոր է ոչ միայն համը, այլև տեսքն ու մատուցման եղանակը: Անկեղծ կասեմ՝ ես գեղեցիկ սպասքի հանդեպ թուլություն ունեմ:)

Հաշված օրեր են մնացել Ամանորին, բայց մեզ մոտ կարծես թե այդ տոնական աժիոտաժը չի զգացվում։

Առաջվա համն ու հոտը չի մնացել, մեր մանկության տարիներին ամեն ինչ ուրիշ էր: Հիշում եմ՝ մենք սրտատրոփ սպասում էինք՝ Նոր տարին երբ է գալու: Այսօր ամեն ինչ կարելի է խանութից պատրաստի գնել ու վերջ, ինչը արհեստական է դարձնում տոնը: Ճիշտ է, ավելի դժվար է եղել նախկինում, բայց մեր ծնողներն այնքան հաճույքով էին անում այդ ամենը, ջանք չէին խնայում, որ սեղանը ճոխ ու գեղեցիկ լիներ, իսկ հիմա ամեն ինչ հեշտացել է ու միաժամանակ կորցրել նաև իր իմաստը: Մեր ամանորյա սեղանի զարդը, ինչպես բոլոր հայկական ընտանիքներում, խոզի բուդն է: Բայց շատ ենք սիրում նաև նրբաբլիթ (բլինչիկ), պասուց դոլմա և անպայման այս օրերին պատրաստելու ենք:

IMG_13 copyIMG_12 copyIMG_14 copy

IMG_15 copy2017-ը «խեղճ ու կրակ» Ամանոր էր

Հիմանակում չի ստացվում Ամանորի գիշերը տանը դիմավորել: Արամեն աշխատանքի է լինում, իսկ ես էլ սիրում եմ ուղեկցել նրան: Այսքան ժամանակ մեր ամենահիշվող Ամանորը եղել է Պարսկաստանում: Ամենատխուր Նոր տարին էր, որ երբևէ ունեցել էինք: Արամեի ելույթից հետո մենք բարձրացանք հյուրանոցի սենյակ, որտեղ մեզ համար բերեցին հյութ և մի փոքր բրինձ ու պյուրե: Տխուր դեմքերով ֆոտո էինք արել և ուղարկել մեր ընկերներին, որ տեսնեին՝ ինչ «շքեղ» ձևով ենք նշում (ծիծաղում է): Այս տարի ևս Արամը Պարսկաստանում է լինելու, բայց ես նախընտրեցի իրեն չուղեկցել՝ անցյալ տարվա դառը փորձն ուենալով:

Հավատում եմ Ամանորի կախարդական գիշերվա հեքիաթին

2017-ն իմ կյանքի լավագույն տարիներից մեկն էր. թե՛ աշխատանքի, թե՛ ստեղծագործական առումով այս տարին լավագույններից էր մեզ համար, բայց առավել կարևորը մեր բալիկի՝ Աննա Մարիայի, գոյության փաստն էր: Նա լցրեց մեր կյանքը գույներով ու իմաստ հաղորդեց: 2018-ից էլ մեծ սպասելիքներ ունեմ ու հավատում եմ, որ Ամանորի կախարդական գիշերը երազանքներս անկատար չեն մնա: IMG_16 copyIMG_19 copyIMG_20 copyIMG_21 copyIMG_22 copyIMG_23 copyIMG_24 copyIMG_25 copyIMG_18 copy
 
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
դիտվել է 5236 անգամ
Լրահոս
21 Հուն
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար «Աջից, Ձախից». հեղափոխության երգչի նոր երգը (տեսանյութ) Ինչ հնարավորություններ ունի Су-30СМ-ն, որը ցանկանում է գնել ՀայաստանըԿոռուպցիաի հասցրած վնասը Հայաստանի բնությանը. France 24-ի անդրադարձըՀայտնի դերասան Յուրի Արոյանին մահացած են գտել (տեսանյութ)
Ամենադիտված