00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կառավարությունը ՊԵԿ-ին կհատկացնի լրացուցիչ 1 մլրդ 873 մլն դրամ Եթե մենք հիմա մի նորաթուխ, կարմրաթուշ նոր մասնագետի բերենք մաքսային, դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեն․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ Կառավարությունը զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Գլխավոր դատախազը՝ Հանրային հեռուստաընկերությունում հայտնաբերված չարաշահումների մասինԱտոմակայանի վերանորոգման համար առանց կառավարության որոշման գնումներ են կատարվելՏերյան փողոցում ատրճանակ է հայտնաբերվելԱյս մարդը երբեք չի մահանա. Հայաստանից Nas Daily-ի հերթական տեսանյութը նվիրված է հայտնի հայ անվաչմշկորդին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել Լևանդովսկուն ու ԱլկանտարայինՏարոն Մարգարյանը կհարցաքննվի. ԱԱԾ տնօրեն

Ցավոք սրտի անորոշ իրավիճակն ազդում է բիզնեսի վրա. Կարեն Կարապետյանի հարցազրույցը (մաս 2)

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր, Բաբկեն Թունյանին: Հարցազրույցին ներկա են գտնվել և մասնակցել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Մաս 1

Բ.Թ.- Արտաքին առևտրի մասին. արդեն մի քանի օր է՝ գրեթե բոլոր հեռուստաալիքներով շեշտվում է, որ արտահանման ծավալն առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը։ Դա այդպես է։ Սակայն, մյուս կողմից, ներմուծումն ավելի արագ է աճում, ինչը նշանակում է, որ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն աճում է։ Բայց չէ՞ որ կառավարությունը խոստացել է առաջիկա տարիներին արտահանումը հասցնել ներմուծմանը։ Նման տեմպերով դա ինչպե՞ս է հնարավոր, եթե հակառակն է տեղի ունենում։

Վարչապետ- Արտահանման և ներմուծման հարաբերակցությունն այժմ 1,7-ից մի քիչ բարձր է, ինչը վատ չի։ Սա՝ մեկ։ Իսկ 2 մլրդ դոլարից ավելի արտահանումն իրոք տպավորիչ թիվ է, որովհետև 2016 թվականին ամբողջ տարվա ընթացքում արտահանել ենք 1,8 մլրդ դոլարից քիչ ապրանք։ Եվ երրորդ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է, որ ներմուծման մեջ 51%-ից ավելին կապիտալ և շրջանառու միջոցներն են։ Հիմա դուք ասում եք՝ ներդրումներ։ Եթե այդ ներդրման շրջանակներում հաստոց է գալիս Հայաստան, դա, բնականաբար, ներմուծման մեջ պետք է արտացոլվի։

Բ.Թ.- Պրն վարչապետ, ՏԶՆ նախարարությունից բացի՝ ներմուծման կառուցվածքի վերաբերյալ նման տվյալներ հրապարակում է նաև Ազգային վիճակագրական ծառայությունը։ ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա ընթացքում կապիտալ ապրանքները կազմել են ընդհանուր ներմուծման մոտ 15%-ը։ Նախորդ տարվա համեմատ՝ ոչ մեծ աճ կա կապիտալ ապրանքների մասով։ Սակայն, երբ կապիտալ ապրանքների գործոնը հանում ենք, մնացած ապրանքների մասով նույնպես ներմուծման աճն ավելի արագ է, քան արտահանմանը։

Վարչապետ– Դա նորմալ է, այդպես էլ պետք է լիներ։ 10 տարի առաջ ունեինք 1:3 հարաբերակցություն. արտահանման յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց ունեինք 3 դոլար ներմուծում։ Այժմ այդ հարաբերակցությունը 1:7 է։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ հենց առաջին տարում արտահանումը հասներ ներմուծմանը։

Բ.Թ.- Ոչ ոք մեկ տարվա մասին չի խոսում, խոստումը վերաբերում էր առաջիկա մի քանի տարիներին։ Ինձ հակասությունն է հետաքրքիր՝ ինչպե՞ս կարելի է արտաքին առևտրի հաշվեկշիռը մեծացնելով՝ որոշակի տարիներ հետո ունենալ արտահանման և ներմուծման հավասար ծավալներ։

Վարդան Արամյան– Մեզ նման՝ զարգացող երկրների համար ընթացիկ հաշվի հաշվեկշռի գնահատված մակարդակ կա, որը կոչվում է կայուն մակարդակ։ Դա կազմում է ՀՆԱ-ի 4-6%-ի չափով։ Ընդ որում, այս 4-6%-ը մինուսային է, այսինքն՝ ըստ կանոնի՝ ընթացիկ հաշվի հաշվեկշիռը հավասար է՝ խնայողություններ հանած ներդրումներ։ Քանի որ դու զարգացող երկիր ես, քո խնայողություններն ավելի փոքր են, իսկ քեզ պետք են հարաբերականորեն ավելի մեծ ներդրումներ, որպեսզի զարգացած երկրներից արագ աճես։ Ու որպեսզի դու կարողանաս հասնել զարգացած երկրներին, ներդրումները մշտապես պետք է աճեն և, բնականաբար, գերազանցեն խնայողություններին։ Դու ստիպված օգտագործում ես դրսի, արտաքին աշխարհի խնայողությունները։ Ու սա քո ընթացիկ հաշվի հաշվեկշիռը բացասական է դարձնում։ Որպեսզի զարգացող երկրները զարգացածների ետևից հասցնեն, բայց մյուս կողմից՝ տնտեսությունում երկարաժամկետ ժամանակահատվածում խեղումներ չմտցնեն, ընթացիկ հաշվի պակասուրդը պետք լինի 4-6%։ Մեզ մոտ մի պահ՝ ճգնաժամային շրջանում, այդ ցուցանիշը 3%-ից էլ ներքև իջավ, ու մենք ասել ենք, որ պետք է դա հետ գա։ Այսինքն՝ նորմալ է, որ ներմուծման աճի տեմպերը մի որոշ ժամանակ ավելի բարձր լինեն, քան արտահանմանը, որ գանք նորմալ վիճակի։

Սուրեն Կարայան– Այո, նման խնդիր նախարարությունով դրել ենք մեր առջև, որ մեր արտահանման և ներմուծման կշիռները ՀՆԱ-ի նկատմամբ առաջիկայում հավասարվեն։ Ու դա իրականանալի է։ Բայց կրկին շեշտեմ՝ դա ոչ թե կառավարության խոստումն է, այլ ես եմ նման խնդիր դրել իմ կառույցի համար՝ որպես կարևորագույն նպատակ։

Իսկ այն, որ ներմուծման աճի տեմպն ավելի բարձր է, դա բնական է։ Քանի որ երբ դիտարկում ենք ներմուծման կառուցվածքը, կեսից ավելին հիմնական միջոցներն են և միջանկյալ սպառման ապրանքները՝ հումք և այլն։

Իհարկե, նաև վերջնական սպառման ապրանքների ներմուծումն ավելացել է՝ կենցաղային տեխնիկա և նման այլ ապրանքներ, որովհետև պահանջարկը ավելացել է, մարդկանց գնողունակությունն աճել է։

Բ.Թ.- Գնողունակությու՞նն է աճել, թե՞ պարզապես մաքսային վիճակագրությունն է բարելավվել։ Որ եթե նախկինում սառնարանը բերում էին մեխի անվան տակ, հիմա սկսել են հենց որպես սառնարան էլ ձևակերպել։

Սուրեն Կարայան– Դա էլ կա, նա էլ։ Այո, մաքսանենգությունը նվազել է, ու դա երևում է նաև ներմուծման ծավալների մեջ։ Բայց մեզ համար կարևորն այս պահին այն է, որ մենք տարին կփակենք 23,8%-ից ավելի բարձր արտահանման աճով, ու բոլոր նախադրյալները տեսնում ենք, որ հաջորդ տարի նույնպես այդ տեմպերով կշարունակենք։

Աշոտ Մանուկյան– Տեսեք, մենք ունենք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր։ Իրան-Հայաստան գիծը, որը մենք կառուցում ենք, արժեքը 107 մլն եվրո է։ Դրա 70%-ը սարքավորումներ են, որոնք պետք է ներմուծվեն, որ կարողանանք կառուցել։ Կամ Շնող ՀԷԿ-ը, որի արժեքից մոտ 120 մլն-ը սարքավորումներ են։ Ընդ որում, միշտ չէ, որ խոսքը սարքավորումների մասին է։ Օրինակ, մետաղական կոնստրուկցիաները չեն մտնում կապիտալ ծախսերի մեջ, բայց պետք է բերենք, որ կառուցենք։ Այսինքն՝ ինչքան շատ ենք աշխատում, բնական է, որ ներմուծումը պետք է ավելանա։

Բ.Թ.- Աղքատության մասով՝ 2016 թվականի աղքատության մակարդակի մասին Ձեզ հարց չեմ տա, որովհետև ըստ էության դա Ձեր կառավարության հետ կապ չունի։ Բայց եկեք 2017 և 2018 թվականների վիճակը փորձենք կանխատեսել։ Թոշակները, պետական հատվածի աշխատավարձերը չեն աճել ու չեն աճելու, իսկ գներն աճել են և աճելու են։ Այսինքն՝ 2017 և 2018 թվականներին աղքատության մակարդակի էական նվազում դժվար թե լինի։ Մյուս կողմից՝ խոստացել եք աղքատության մակարդակը մինչև 2022թ. նվազեցնել 12 տոկոսային կետով՝ հասցնել 18%-ի։ 2 տարին հանենք, ստացվում է՝ 2019-2022 թվականներին աղքատության մակարդակը պետք է կտրուկ նվազի։ Ինչի՞ հաշվին է դա լինելու։

Վարչապետ – Աշխատավարձի, թոշակների նվազագույն չափը չբարձրացնելը դեռ չի նշանակում, որ միջին աշխատավարձը կամ բնակչության եկամուտները չեն աճում։ Մենք ունենք միջին աշխատավարձի 2.7% աճ։ Այո, մենք ասել ենք, որ 12 տոկոսային կետով նվազեցնելու ենք հինգ տարում։ Այո, առաջին տարում նվազումը քիչ է, սակայն դա նշանակո՞ւմ է, որ հաջորդ տարիներին էլ է այդպես լինելու։ Իհա՛րկե ոչ։

Մեր տնտեսության վիճակը, եթե պատկերավոր ասեմ, նման է չորացած, չմշակված դաշտի, որի վրայից մենք պետք է և՛ քարերը հավաքենք, և՛ ջրենք, և՛ պարարտանյութ տանք, որ հետո սերմը ցանենք և այդ սերմից օգուտ ստանանք։ 2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, բայց գուցե ավելի դժվար տարի, քան 2017-ը, որովհետև մենք այս տարի հետագա կայուն աճի համար անհրաժեշտ շատ հիմքեր դեռ չենք դրել։ 2018-ին դա անելու ենք, օրինակ՝ կապիտալ ծախսերը 2017 թվականի համեմատ՝ 70%-ով ավելացրել ենք։ Մենք պետք է մի քանի տարի քրտնաջան աշխատենք, հիմքերը ստեղծենք՝ սա է ամբողջ «գաղտնիքը»։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մեկ տարում չենք կարող լուրջ թռիչք ունենալ աղքատության ցուցանիշի նվազեցման գծով, բայց հնարավոր է՝ առաջին մեկ կամ երկու տարվա ընթացքում էական բարելավում չլինի։

Բ.Թ.- Հենց սա է խնդիրը, շատերը Ձեր նշանակվելով՝ սպասում էին արագ փոփոխությունների։ Դուք հայտարարում էիք, որ արագ փոփոխություններ չեն լինի, բայց ամեն դեպքում՝ 1 տարի անցել է, երկրորդ տարին էլ կանցնի… Բնակչությունը ե՞րբ կսկսի փոփոխություններ զգալ, այդ աճը ե՞րբ կսկսի շոշափելի ազդել մարդկանց կենսամակարդակի վրա։

Վարչապետ– Մենք ասել ենք՝ ամեն տարի գործողություններ ենք անելու, որ դրական փոփոխությունները զգացվեն։ Բայց դա չի նշանակում, որ բոլորը միաժամանակ կզգան դա և նույն չափով. մեկը մի քիչ շուտ կզգա, մյուսը՝ ավելի ուշ։ Կարծում եմ՝ 2019 թվականին շատ ավելի մեծ թվով մարդիկ կզգան, որ մենք տնտեսությունը տարել ենք և տանում ենք ճիշտ ուղղությամբ։ Եթե մենք 2018, 2019 թվականներին նույն քաղաքականությունը վարենք, մարզպետներն ու համայնքապետերը աշխատեն այդ ուղղությամբ, ներքին ներդրողի ակտիվությունն աճի, պետական կառավարման համակարգում բյուրոկրատիան նվազեցնենք, օրենսդրական դաշտը բարելավենք՝ այդ ամենը ժամանակ է պահանջում։

Այնպես չի, որ բիզնեսն անմիջապես արձագանքում է մեր քայլերին, դու ինչ էլ ասես՝ գործարարները, լինելով ամենապրագմատիկ խավը, որոշակի դադար են վերցնում, որ հասկանան՝ ինչ է լինելու։ Դրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, որոնք ընթացքը դանդաղեցնում են՝ ընտրություններ, հիմա էլ ասում են՝ ապրիլի 9-ը անցնի՝ տեսնենք։ Անընդհատ մի պատճառ են գտնում, որ ամեն ինչ «երկուշաբթի օրվանից» սկսեն։

Վաչե Գաբրիելյան– Եթե նայենք տնտեսական աճի դինամիկան, մենք սկսել ենք ցածր պոտենցիալով և այսօր գնում ենք պոտենցիալից բարձր տնտեսական աճի։ Դա նշանակում է, որ միջին տնտեսական աճը գնում է ոչ թե հավասարաչափ, այլ արագացումով, որովհետև ցածր պոտենցիալից ենք եկել։ Աղքատության մակարդակի փոփոխությունն էլ պետք է լինի տնտեսական աճին զուգահեռ։ Մեր տնտեսական աճի պոտենցիալը վերջին տարիներին ընկել էր մինչև 2-3%, իսկ մենք ենթադրում ենք՝ 5% և ավելի տնտեսական աճի գալ ավելի վերջում, նշանակում է՝ այդ աճի ազդեցությունը վերջում կումուլյատիվ է զգացվելու։ Հավասարաչափ, աստիճանական տնտեսական աճ, զուտ տնտեսության բնույթից ելնելով՝ չի լինելու։ Դրան հնարավոր է հասնել միայն վերաբաշխման շնորհիվ, սակայն դա էլ նպատակահարմար չի, որովհետև կվտանգի մակրոտնտեսական կայունությունը։

Սուրեն Կարայան– Աղքատության նվազման հետ կապված հիմնական շեշտադրումը դրվել է ոչ թե սոցիալական քաղաքականության վրա, այլ տնտեսական աճի՝ իհարկե, մեծ դեր վերապահելով սոցիալական ծախսերին։ Այսօր մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ 1% տնտեսական աճն աղքատության մակարդակը նվազեցնում է 0.3 տոկոսային կետով։ Մեր խնդիրն է, որպեսզի տնտեսական աճը լինի ավելի որակյալ, ավելի ներառական։ Ի դեպ, կան երկրներ, որ 1% տնտեսական աճը հանգեցնում է աղքատության նվազեցման 1 տոկոսային կետով։ Մենք 2 ուղղություններով էլ աշխատանքներ ենք իրականացնում՝ ունենալ կայուն 5% տնտեսական աճ, և դրան զուգահեռ՝ այնպես անել, որ դրա ազդեցությունն ավելի մեծ լինի եկամուտների վերաբաշխվածության տեսանկյունից։

Վարչապետ– Մի գործոն էլ նշեմ։ Միգուցե բաժանումը շատ արհեստական է, բայց ես ինքս ինձ համար ճյուղերը բաժանել եմ այսպես՝ վերտիկալ և հորիզոնական։ Ուղղահայացն այն ճյուղերն են. որոնք 1 դոլար կամ 1 աշխատողի դեպքում առավելագույն արդյունք են տալիս (օրինակ՝ ՏՏ ոլորտ, high tech), իսկ հորիզոնականը՝ որոնք մեծ թվով աշխատատեղեր են ստեղծում (օրինակ՝ թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն)։ Ինչո՞ւ ենք մենք այսօր գյուղատնտեսությանն ու թեթև արդյունաբերությանը հատուկ ուշադրություն դարձնում. որովհետև այդ ճյուղերը մաքսիմալ աշխատատեղեր են ստեղծում, չնայած ՀՆԱ-ի մեջ հավելյալ արժեք ստեղծելու տեսանկյունից՝ արդյունավետությունը ցածր է, քան վերտիկալ ոլորտներում։

Վաչե Գաբրիելյան– Այդ առումով մի բան ավելացնեմ։ Գործիքակազմը, որ այսօր գյուղատնտեսության ոլորտում կիրառվում է, այդտեղ տրամաբանությունը կառուցված է հիմնականում ներառական աճի վրա։ Որովհետև, եթե ուշադրություն դարձնեք, մեզ մոտ աղքատության և պոտենցիալը բարձրացնելու տեսանկյունից ամենամեծ տեղը գյուղն է։ Գյուղում բոլոր ծրագրերը, որոնք Իգնատի Առաքելյանն առաջ է տանում՝ սկսած սուբսիդավորման տարբեր տեսակներից, վերջացրած տեխնոլոգիաների ներառմամբ, ենթադրում են, որ ներառական աճի ամենամեծ ազդեցությունը կգա հենց այդ հատվածից։

Վարչապետ– Ավելին, ժողովրդագրության հետ կապված 2 թիվ նշեմ, որ ինձ զարմացրել է։ Մեկ ընտանիքի հաշվով երեխաների քանակի առումով ունենք մի այսպիսի անտրամաբանական փաստ. քաղաքային բնակավայրերում այդ ցուցանիշը 1.60-ից բարձրացել է մինչև 1.65, գյուղական բնակավայրերում՝ 2.3-ից նվազել է մինչև 1.5։ Այսինքն, ժողովրդագրական խնդիրներն էլ լրացուցիչ պատճառ են, որ գյուղին ավելի մեծ ուշադրություն դարձնենք։

Բ.Թ.- Պրն վարչապետ, այս ամբողջ զրույցի ընթացքում մենք հիմնվում ենք տվյալների վրա, որոնք հրապարակվում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Դուք կասկած հայտնեցիք, որ այդ կառույցը որոշ ցուցանիշներ սխալ է ներկայացնում՝ նվազեցնում է…

Վարչապետ– Կասկած չեմ հայտնել, կատակ եմ արել։ Մենք ընդունել ենք ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության աճի ցուցանիշը 23.5%՝ մեր ԱՎԾ-ի տվյալներով։ Մեդվեդևը հայտարարեց, որ իր տվյալներով՝ 30% է։ Պատասխանեցի, որ մեզ դա ձեռնտու է, և իրականում դա ասված էր կատակով։ Չէ՞ որ մենք մեր վիճակագրությունը չենք փոխել և շարունակում ենք հիմնվել նույն 23.5%-ի վրա։

Բ.Թ.- Խոսքը կոնկրետ այդ ցուցանիշին չի վերաբերում. ընդհանրապես մենք կարո՞ղ ենք հավատալ պաշտոնական վիճակագրությանը։

Վարչապետ– Հարկվող ոլորտների մասով՝ այո։ Որովհետև մենք բազմաթիվ հետադարձ «սիգնալներ» ենք հետ ստանում։ Իսկ օրինակ՝ գյուղատնտեսության մասով որոշակի կասկածներ կան, որովհետև չի հարկվում, և տվյալների ճշգրտության մասով խնդիրներ կան։

Ինչ վերաբերում է մեր 23.5%-ին և Մեդվեդևի հնչեցրած 30%-ին, ամբողջ աշխարհում այդ երևույթը կա։ Վաչե Գաբրիելյանը մի առիթով ասաց, որ, եթե ամբողջ աշխարհի արտահանումն ու ներմուծումը գումարես, արդյունքը զրո չի դառնա։ Օրինակ, մենք ապրանքը արտահանում ենք, այստեղ արժեքը ֆիքսում ենք 1 դոլար, հետո դրա վրա ավելանում է 20 սենտ տրանսպորտային ծախս և ներմուծող երկրում դառնում է 1,2 դոլար։ Սա բազմաթիվ պատճառներից մեկն է։

Նորից ասեմ, մենք հիմնվում ենք այն վիճակագրության վրա, որը մերն է։ Այնպես չի, որ Մեդվեդևի խոսելուց հետո մենք մեր տվյալները փոխել ենք։

Վարդան Արամյան– Եթե խոսում ենք մեր վիճակագրության որակի մասին, ապա այդ գնահատականը տալիս են միջազգային կառույցները։ Հայաստանն Արժույթի միջազգային հիմնադրամի GDDS (General Data Dissemination System) և SDDS (Special Data Dissemination Standard) համակարգերի անդամ է։ Սա նշանակում է, որ ԱՄՀ-ն գնահատում է, թե քո երկրի վիճակագրության ծածկույթը, մեթոդոլոգիան որքանով է որակյալ։ Այսքանը բավարար է՝ որակի մասին պատկերացում կազմելու համար, իսկ այդ վիճակագրական շեղումները միշտ էլ լինում են։

Բ.Թ.- ԱԺ–ում ընդունված օրենքների 88%-ի հեղինակը կառավարությունն է, ԱԺ–ի միայն 12%-ն է։ Այս հարաբերակցությունը, ԱԺ–ի պասսիվությունը նորմա՞լ եք համարում։

Վարչապետ– Այո, այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Ինչո՞ւ է պասիվ։ Այն, ինչ որ տարբեր ինդիկատորների միջոցով իրենք են զգում, իրենք են նախաձեռնությամբ հանդես գալիս, որը մենք ենք զգում՝ մենք ենք առաջ քաշում։ Վաղ-մյուս օրն այդ հարաբերակցությունը կարող է որոշ չափով փոխվել։ Այդ վիճակագրությունը որևիցե բանի մասին չի խոսում։

Բ.Թ.- Իսկ ի՞նչ կպատասխանեք այն դժգոհություններին, որ շատ կարճ ժամանակահատվածում՝ արտահերթ նիստերով, ԱԺ–ին են ներկայացվում մեծածավալ օրենսդրական նախագծեր, և պատգամավորները պարզապես ֆիզիկապես ի վիճակի չեն լինում «մարսել» այդ ամբողջը և համապատասխան դիտողություններ կամ առաջարկներ անել։

Վարչապետ– Որոշակի օբյեկտիվություն այդտեղ կա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մի պահ էլ կլինի, որ ավելի քիչ օրենսդրական նախաձեռնություններ կգնան ԱԺ, և ավելի երկար քննարկելու ժամանակ կլինի։ Ի վերջո, սահմանադրական փոփոխություններ են եղել, վերջնաժամկետներ ունենք, արագ փոփոխությունների խնդիր ունենք։ Մենք այդ շքեղությունը չենք կարող մեզ թույլ տալ՝ ամեն օրենսդրական նախաձեռնության վրա մի քանի ամիս ժամանակ ծախսել։ Ամեն դեպքում, դիտավորություն չկա։

Բ.Թ.- Դուք համայնքներ այցելելիս՝ համայնքապետերին կոչ եք անում՝ երազանք ունենալ։ Իսկ Դուք՝ որպես վարչապետ, ի՞նչ երազանք ունեք, երկրի մասշտաբով։

Վարչապետ– Տրամաբանական, զարգացող, պոպուլիզմից հեռու, իլյուզիաներով չապրող երկիր։

Բ.Թ.- Իսկ եթե մի քիչ ավելի թվային տեսքո՞վ ներկայացնեք։

Վարչապետ– Թվային տեսքը կգա հետո՝ որպես ածանցյալ, հենց որ դառնանք իմ նկարագրած երկիրը։ Գիտեք, կարող եմ էլի բնութագրիչներ ավելացնել՝ ավելի մեծ արդարության մակարդակ, ավելի ինտելեկտուալ… Բայց սկզբի ձևակերպումս ավելի կարևոր է։ Այն իմաստով, որ բոլորս վերջապես գիտակցենք, որ նախ՝ երկիրը փոխողը մենք ենք, և երկու՝ եթե ուզում ես լավ ապրել, պետք է շատ աշխատես։ Մենք մեր հասարակության մեջ մարդիկ ունենք, որ ուզում են քիչ աշխատելով լավ ապրել և պատասխանատվությունն ամբողջությամբ գցում են ուրիշների վրա։ Ես երկիր չգիտեմ, որտեղ քիչ աշխատող մարդը լավ ապրի։ Բայց ես մեր հասարակության մեջ շատ մարդկանց գիտեմ, որ իրենց լավ ապրելու մեջ մասնակցություն չունեն։ Չեն էլ պատկերացնում, որ պետք է մասնակցություն ունենան, ու պատրաստ են բոլորին քննադատել։

Բ.Թ.- Ի՞նչ պետք է անել, որ այդ մտածելակերպը փոխվի։ Կոնկրետ կառավարությունից դա որքանո՞վ է կախված։

Վարչապետ– Դա, իհարկե, միայն մեզնից չի կախված, բայց մենք մեր բաժին բեռը վերցնում ենք, մենք հստակ խոսում ենք, պոպուլիստական բաներ չենք ասում…Մենք այդ «սիգնալները» հստակ ուղարկում ենք։ Հունվարի 3-ից աշխատանքի դուրս գալն էլ է այդ «սիգնալներից»։ Մենք այդ շքեղությունը չունենք, որ մինչև հունվարի 8-ը հանգստանանք ու հետո լավ ապրենք։ Այդպես չի լինում։ Ամերիկացին եթե 2-3 տեղ չի աշխատում, ինքը լավ չի ապրում։

Բ. Թ.- Ամերիկացին էլ դեմ չէր լինի՝ քիչ աշխատելով՝ լավ ապրել։ Ուղղակի մեր ու իրենց տարբերությունն այն է, որ շատ աշխատող ամերիկացին լավ է ապրում, իսկ Հայաստանում, առավոտից երեկո աշխատելով, շատ մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։

Վարչապետ– Դա էլ կա, ու պիտի այնպես անենք, որ այդպես չլինի։ Իմ ասածն այլ բանի մասին է։ Օրինակ, կարող եք գնալ ցանկացած գյուղ և այս ասածս փորձել։ Տան ցանկապատին, պատուհանների մաքրությանը նայելով՝ այդ բնակչի մասին կարող ես կարծիք կազմել։ Նույն գյուղն է, նույն միջավայրը, բայց այդ երկու դետալներով կարող ես հասկանալ՝ այս մարդն առավոտը շո՞ւտ է զարթնում, թե՞ ոչ։ Որովհետև շատ բաներ կան, որ փողից չեն կախված…

Բ.Թ.- Հանրապետության նախագահը հայտարարեց, որ 2040 թվականին ունենալու ենք 60 մլրդ դոլար ՀՆԱ՝ մեկ շնչի հաշվով՝ 15 հազար դոլար…

Վարչապետ– Եթե հարցնում ես՝ կհասնե՞նք այդ ցուցանիշներին, ասեմ, որ այո՝ տարեկան միջինը 5% իրական տնտեսական աճ ապահովելով՝ կհասնենք։

Բ.Թ.- Ոչ, ես չեմ հարցնում՝ 5% տնտեսական աճը և դրա շնորհիվ 60 մլրդ դոլար ՀՆԱ–ի հասնելն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ։ Ինձ հետաքրքիր է՝ դա մեզ բավարա՞ր է։ Այդ տեմպով կունենա՞նք այն երկիրը, որի մասին երազում ենք, թե՞ ավելի ետ կմնանք աշխարհից։

Վարչապետ– Եթե նույնիսկ բավարար չէ, սակայն քո կարողությունն այդքան է, ի՞նչ անել։ Գրենք՝ 10% աճ, բայց չկարողանանք ապահովել, այդպես ավելի՞ ճիշտ կլիներ։ Մենք մեր «մուսկուլների» չափը պետք է հաշվի առնենք։ Յուրաքանչյուրն իր տան մեջ բյուջեն ինչպե՞ս է հաշվում. անկախ ընտանիքի անդամների ցանկություններից՝ տեղավորվում է իր հնարավորությունների մեջ։ Հիմա մեր կարողություններն այնպիսին են, ինչպիսին որ կան։ 2017 թվականի համար կանխատեսել էինք 3.2% աճ, կունենանք ավելի բարձր։ 2018 թվականի համար կանխատեսել ենք 4.5%, հետո ժամանակը ցույց կտա։ Բայց այս պահին դա ենք տեսնում՝ ելնելով այն «մուսկուլներից», կարողություններից ու պոտենցիալից, որ ունենք։

Բ.Թ.- Ո՞վ է մեղավոր, որ մեր մուսկուլները թույլ են մնացել, և ինչպե՞ս ենք աճեցնելու։

Վարչապետ– Ինչպե՞ս ենք աճեցնելու՝ ռեգուլյար պարապելու ենք, մինչև այդ մուսկուլներն ուժեղանան։ Իսկ թե ո՞վ է մեղավորը՝ հարցազրույցի սկզբում արդեն ասել եմ, մի քանի պատճառներ նշել եմ՝ տնտեսական վիճակը, ֆինանսական ճգնաժամը, կառավարման բացթողումները, և այլն։

Բ.Թ.- Պրն վարչապետ, մեր հասարակությունը շատ անձնավորված է, անձերով շատ բան է պայմանավորված։ Սակայն ապրիլին մնացել է մի քանի ամիս, և դեռ պարզ չէ՝ ով է լինելու ՀՀ վարչապետ, ով՝ նախագահ…

Վարչապետ– Ասուլիսի ժամանակ ասել եմ, որ այդ հարցին չեմ պատասխանելու։ Բայց մի անգամ էլ ասեմ, և այս թեման փակենք։ Որքան հասարակությունն անձնավորված է, այնքան ռիսկերը շատ են։ Հիմա մենք փորձում ենք համակարգ ձևավորել։ Շատ հստակ ձևակերպել ենք, որ ապրիլի 9-ին իշխող կուսակցությունը՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ, որոշում կկայացնի, թե ով որ պաշտոնը կզբաղեցնի։

Իհարկե, անձը միշտ դեր ունի։ Բայց անձի դերը որքան մինիմիզացվում է, որքան համակարգը կարողանում է անձի լավ կարողությունները մեծացնել, և հակառակը՝ ամորտիզացնել կամ սահմանափակել (եթե երկրի գլուխ որևէ պատահական մարդ հայտնվի), այդ համակարգն ավելի կանխատեսելի է և հեռանկարային։

Բ.Թ. – Ես չեմ հարցնում՝ Դուք ի՞նչ պաշտոն եք ստանձնելու ապրիլի 9-ից հետո։ Ինձ Ձեր կարծիքն է հետաքրքիր՝ այս անորոշ վիճակը բացասաբար չի՞ ազդում բիզնեսի և տնտեսության վրա։

Վարչապետ– Ցավոք սրտի, այդպես է։ Պետք է ընդունենք, որ այդպես է, և քայլ առ քայլ ձևավորելով իշխանություն, պետք է բերենք նրան, որ այդ գործոնների հիման վրա շատ սպասումներ չլինեն։ Իսկ մոտեցումը՝ «եկեք սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում», իհարկե, տնտեսության վրա որոշ ազդեցություն ունենում է։

Բ.Թ.- Կա՞ ինչ–որ բան, որի մասին կուզեիք ասել, սակայն հարց չհնչեց։

Վարչապետ– Շատ կցանկանայի, որ կարողանանք ներշնչել մարդկանց, որ ամեն ինչ իրենց ձեռքում է։ Դա պետք է անենք ձեր՝ լրատվական դաշտի օգնությամբ։ Լրագրողների ու, մասնավորապես, տնտեսական լրագրողների միջոցով միայն կարող ենք հասարակությանը ներկայացնել՝ որտեղ ենք և ուր ենք գնում, և հետադարձ կապը ստանանք՝ թեկուզ օբյեկտիվ քննադատություններով ու դիտողություններով։ Նորից ասեմ, այդպիսի հրաշք չի լինում, որ մարդ ալարի, առավոտը շուտ չզարթնի, չաշխատի ու բոլորին մեղադրելով՝ իր վիճակը բարելավի։ Յուրաքանչյուրից շատ բան է կախված, սա է իմ ամենակարևոր, այսպես ասած, ամենակարևոր մեսիջը։  

 

դիտվել է 805 անգամ
Այս թեմայով
Լրահոս
19 Հուլ
Կառավարությունը ՊԵԿ-ին կհատկացնի լրացուցիչ 1 մլրդ 873 մլն դրամ Եթե մենք հիմա մի նորաթուխ, կարմրաթուշ նոր մասնագետի բերենք մաքսային, դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեն․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ Կառավարությունը զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Սեքսուալ plus-size մոդելը ցուցադրել է իր «ձգված» մարմինը (տեսանյութեր, լուսանկարներ)Գլխավոր դատախազը՝ Հանրային հեռուստաընկերությունում հայտնաբերված չարաշահումների մասինԱտոմակայանի վերանորոգման համար առանց կառավարության որոշման գնումներ են կատարվելՏերյան փողոցում ատրճանակ է հայտնաբերվելԱրփինե Հովհաննիսյանը Դանիել Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանում (տեսանյութ)Այս մարդը երբեք չի մահանա. Հայաստանից Nas Daily-ի հերթական տեսանյութը նվիրված է հայտնի հայ անվաչմշկորդին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել Լևանդովսկուն ու ԱլկանտարայինՏարոն Մարգարյանը կհարցաքննվի. ԱԱԾ տնօրենՀայաստանը վճարում է չիրականացված վարկային ծրագրերի համար Երևանի գերեզմանատներից մեկում կրակոցներ են հնչել, մեկ քաղաքացի վնասվածք է ստացել. shamshyan.com Դա սադրանք էր Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ. վարչապետը՝ Փանիկի միջադեպի մասինԿառավարությունը երկու մարզիկի տրամադրեց զորակոչից տարկետումՎանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը կզիջի միայն ՋորկաեֆինԶանգվածային թունավորում. 700 բանվոր հոսպիտալացվել է (լուսանկարներ) Ուսումնական հաստատությունների ղեկավարները չպետք է իրենց աշխատակիցներին ուղղորդեն դեպի կոնկրետ բանկեր. Արայիկ Հարությունյան Facebook-ը չի հեռացնի Հոլոքոստը հերքող հաղորդագրությունները․ Ցուկերբերգ (տեսանյութ) Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂՔՊ-ն ունի Երեւանի քաղաքապետի 4 թեկնածու. Հայկ Մարությանի անունը ցուցակում է. «168 ժամ» Հանրապետությունում ակտիվացել են աղիքային հիվանդության բռնկումները. «Փաստ» Վթար Վրաստանում. զոհվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Աստղագուշակ՝ հուլիսի 19-ի համարՏեսակետ կա, որ գեներալի ամառանոցում հայտնաբերվածը այդտեղ հասել է Ն.Ամիրյանի միջոցով. «Ժողովուրդ» Օրվա խորհուրդըԳազալցակայաններ կառուցելու թույլտվությունների մասին բոլոր դիմումները մերժվում են. «Ժողովուրդ» ՀՀԿ օգտին չաշխատելու հետեւանքը. «Ժողովուրդ»Ոչ մի կուսակցությունում այս օրերին հանգիստ չէ. «Հրապարակ»Տեղակալը հայտնի է որպես թանկարժեք զարդերի հավաքածու ունեցող պաշտոնյա. «Փաստ»Գագիկ Միրիջանյանը խստորեն հրահանգել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին. «Ժամանակ»Մի քանի օր դիրքերում մնացող զինվորներին ինչպես հարկն է չեն կերակրում. «Ժամանակ»«Արամյանց» բժշկական կենտրոնն վաճառվել է. «Հրապարակ»Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի ունեցվածքը. «Փաստ»Աջափնյակում հաշմանդամության կարգի համար պայքարող քաղաքացիները նստելու տեղ չունեն. «Ժողովուրդ» Ներողությունով աղբ չես հավաքի. «Փաստ»Շիրակի մարզպետը Գյումրի-Կարս երկաթգծի վերաբերյալ առաջարկ է ուղղել վարչապետին. «Հրապարակ»Շմայսի հորեղբորորդին Հոկտեմբերի 27-ի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. «Հրապարակ» Էմիլի Ռատակովսկին ցնցել է իր երկրպագուներին հերթական լուսանկարովՈտքերի տհաճ հոտ, ինչպե՞ս վերացնել Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)Ես սիրում եմ քեզ. Նազենի Հովհաննիսյան Խոշոր ավտովթար Երևանում․ «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են մարդատար ավտոբուսն ու KAMAZ-ը (լուսանկարներ)Գագիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հորոսկոպի 6 նշան, որոնք հարստանալու ամենամեծ շանսերն ունեն Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարարին Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա
Ամենադիտված
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս