Դե հերի՛ք է էլի, մա՛րդ եղեք մի քիչ. Ռոբերտ Նազարյանը հունից դուրս եկավ և սկսեց գոռգոռալ
ПолитическиеԿառավարության դեկտեմբերի քսանութի նիստին շտապող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի համար օրն այնքան էլ հաջող չսկսվեց:
Կառավարության շենքի դիմաց պաշտոնյային դիմավորեցին մուրացիկ կանայք, ովքեր, սովորաբար, Կառավարության նիստերի օրերին հատուկ նպատակով են կանգնում Կառավարության շենքի մոտ՝ տարբեր պաշտոնյաների խնդրանք- նամակներ փոխանցելու կամ նրանցից գումար ուզելու համար:
Նազարյանին մոտեցողը հաշմանադամություն ունեցող կին էր: Նազարյանը նրան շատ լուռ և աննկատ գումար տվեց և հեռացավ: Սակայն, պաշտոնյային հունից հանեց Կառավարության դռների մոտ կանգնած հաջորդ մուրացիկը: Վերջինս նույնպես փոխ խնդրեց, և, հավանաբար, չբավարարվելով ստացածով, կամացուկ խնդրեց ավելին:
Հենց այս դրվագն էր, որ հունից հանեց Ռոբերտ Նազարյանին: Վերջինս ափերից դուրս եկավ և ինչքան կոկորդում ձայն կար՝ բղավեց. «Դե հերի՛ք է էլի, մա՛րդ եղեք մի քիչ, հերի՛ք է, ինքա՞ն կարելի է»,-գոռաց Նազարյանը և շտապեց նիստերի դահլիճ:
Պատկերն ամբողջացրեց մուրացիկը, ով Նազարյանի բղավոցներին ի պատասխան՝ վախվխելով ասաց. «Մի՛ բղավիր, բայց ես քեզանից էլ ե՞րբ եմ փող խնդրել որ, մի՛ բղավիր»:
Ինչ խոսք, պատկերն ահավոր էր, որն ավելի ճնշող է դառնում, երբ գիտակցում ես, որ այսպիսի նազարյաններ ու մուրացիկներ շատ կան մեր երկրում. նրանք ամենուր են...