«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է բարձրացնել Ֆելաինիի աշխատավարձը
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին, ով մրցաշրջանի ավարտին կարող է ստանալ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ, խոսել է իր ապագայի մասին:
Սեպտեմբերին 30-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ: Հիմա մանկունիացիները պատրաստ են Ֆելաինիի աշխատավարձը բարձրացնել շաբաթական 150 հազար ֆունտի:
«Եթե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չցանկանար երկարաձգել ինձ հետ պայմանագիրը, ինձ այդ մասին արդեն վաղուց ասած կլինեին ակումբում: ինձ արդեն առաջարկ արել են, և հավանական է, որ կրկին անեն: Չգիտեմ՝ կընդունեմ, թե ոչ, տեսնենք: Խոսել եմ Մոուրինյուի հետ: Նա այն մարդկանցից է, ով հարգում է ֆուտբոլիստների կարծիքը»,-Ֆելաինիի խոսքը մեջբերում է The Telegraph-ը: