Ընտրվել են Մելանյա Թրամփի ամենաարտասովոր հագուստները (լուսանկարներ)
Համաշխարհային ՄամուլՆորաձեւության փորձագետներն ընտրել են ԱՄՆ-ի առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի ամենաարտասովոր հագուստները: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:
Ոճաբանները գնահատել են այն զգեստը, վերարկուն եւ կոստյումները, որոնք Դոնալդ Թրամփի կինը 2017 թվականին տարբեր միջոցառումների ժամանակ հագել է Ամերիկայում եւ Եվրոպայում: Դրանց թվում է՝ վառ վարդագույն զգեստը, որով Մելանյան սեպտեմբերին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում, սառցաերկնագույն զգեստը՝ ամուսնու պաշտոնակալության արարողության ժամանակ եւ Dolce & Gabbana-ի վերարկուն՝ վարդերի տեսքով ծավալուն ապլիկացիաներով:
Հրատարակությունը նշում է, որ Մելանյան գնումները կատարում է իր ոչ պաշտոնական ոճաբան-կոնսուլտանտի՝ Էրվե Պիեռի օգնությամբ: Նյու Յորքում նրա սիրելի խանութներն են՝ Bergdorf Goodman եւ Saks հանրախանութները, ինչպես նաեւ Michael Kors-ի եւ Christian Dior-ի բուտիկները: Եվրոպայում ԱՄՆ-ի նախագահի կինը, բացի արդեն հիշատակված Dolce & Gabbana-ից, նախընտրում է այցելել Fendi, Valentino եւ Alexander McQueen նորաձեւության տների խանութները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մելանյա Թրամփը Սուրբծննդյան երեկույթի համար ընտրել է Christian Louboutin ֆրանսիական մակնիշի կոշիկները: