Մա՛հ Այաթոլլահին. Իրանում 2009թ. ի վեր խոշորագույն հակակառավարական ցույցերի հետևանքով 3 զոհ կա. Tert.am
IranTert.am--ը գրում է.
Իրանում արդեն 4-րդ օրն է, ինչ ընթանում են 2009թ. ի վեր ամենախոշոր հակակառավարական ցույցերը, որոնց հետևանքով գրանցել է 3 զոհ, հայտնում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ ցուցարարները սպանվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից:
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ցուցարները սպանվել են երկրի արևմտյան Դորուդ քաղաքում: Համացանցում հրապարկված տեսանյութերից մեկում լսվում է՝ ինչպես է զոհերից մեկի եղբայրը բղավում՝ «կապ չունի եղբորս սպանողն ով է, ես նրան կսպանեմ»:
Մանրամասները՝ և տեսանյութերը սկզբնաղբյուր կայքում: