Արցախի Նախագահը Թալիշ գյուղում ներկա է գտնվել ամանորյա տոնական միջոցառմանը
NKԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ ներկա գտնվել այնտեղ կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:
Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք: