Ադրբեջանում լեռնագնացներ են անհետացել
АзербайджанԱդրբեջանում ավելի քան մեկ շաբաթ որոնում են լեռնագնացների անհետացած խմբին։
haqqin.az-ի փոխանցմամբ ՝ անհետացած լեռնագնացներից մեկի՝ Բաբուր Հուսեյնովի մայրը՝ Գուլխանիմ Հուսեյնովան, դիմել է նախագահ Իլհամ Ալիեւին ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային՝ խնդրելով օգնել որոնողական գործողությունների իրականացմանը։
Օդային ու էքստրեմալ մարզաձեւերի ակումբի երեք անդամների՝ Բաբուա Հուսեյնովի, Նամին Բունյաթովի ու Ֆարիդա Ջաբրաիլաձեի որոնումները արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակվում են։ Նրանք դեկտեմբերի 23-ին էին ուղեւորվել Տուֆանդաղ գագաթի ուղղությամբ ու պետք է վերադառնային դեկտեմբերի 26-ին։ Բայց բանն այն է, որ հենց նրանք ճանապարհվել են, Սաշդաղ լեռան վրա եղանակային պայմանները վատացել են՝ ձյուն է տեղացել ու լեռնագնացների հետ կապը խզվել է։