Բրիթնի Սպիրսը պարծեցել է իր գերազանց կառուցվածքով (լուսանկար)
Համաշխարհային ՄամուլԲրիթնի Սպիրսը «Ինստագրամում» ընտանեկան հանգստի ծովափնյա լուսանկարներ է տեղադրել։ Երկրպագուները գնահատել են 36-ամյա երգչուհու գերազանց կառուցվածքը, և գրեթե կես միլիոն լայք են դրել նկարներին։
Բրիթնին ցուցադրել է ձիգ կառուցվածքը, նկարներ դնելով օվկիանոսի ափից, որտեղ նա հանգստանում է իր երկու որդիների՝ 12 տարեկան Շոնի և 11 տարեկան Ջեյդենի հետ։ Նկարների տակ երգչուհին ստորագրել է. «Ինձ և իմ տղաներին դուր է գալիս տաք եղանակը»։
«Ինստագրամի» օգտատերերը գնահատել են Բրիթնիի հանգիստը հազարավոր մեկնաբանություններով և կես միլիոն լայքերով։
Նշենք, որ դրանից մի որոշ ժամանակ առաջ Լաս Վեգասում երգչուհին համերգով ճանապարհել է 2017 թվականը, որտեղ ներկայացել է շատ անկեղծ և համարձակ հանդերձներով։ Ավելի վաղ Բրիթնին բացել էր իր գերազանց կառուցվածքի գաղտնիքը՝ Ինստագրամում մարզասրահից նկարներ տեղադրելով։