Գիտնականները նախազգուշացրել են երշիկեղենի օգտագործման վտանգավորության մասին
ДругоеՄսամթերքի 9 գրամի օրական օգտագործումը բարձրացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը։ Նման եզրակացության են եկել Գլազգոյի համալսարանի գիտնականները։ Նշված չափաբաժնը հավասարազոր է շաբաթվա ընթավքում 2 նրբերշիկ կամ 3 շերտ բեկոն ուտելուն։
Բրիտանացի գիտնականների հետազոտությանը մասնակցել են մոտ 260 հազար կանայք։
Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր մսամթերք են օգտագործել շաբաթվա գոնե մեկ օրը, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը բարձրացել է 15 տոկոսով, հայտնում է The Times-ը։
Ռիսկի առանձնահատուկ խմբում են կանայք, ովքեր գտնվում են դաշտանադադարի փուլում։