104-ամյա երկարակյաց ամերիկուհին կոկա-կոլա է խմում և չի պատրաստվում մահանալ
Աշխարհ
Երկարակյաց ամերիկուհի Թերեզա Ռոուլին կարծում է, որ առողջությունը պահպանելը շատ ավելի հեշտ է, քան թվում է։
Միչիգանի բնակչուհին օրերս է տոնել ծննդյան 104-ամյակը։ Շնորհավորանքներ ընդունելուց զատ, նա պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել ոչ միայն երկար կյանք ապրել, այլև պահպանել ողջամտությունը, ինչպես նաև տեղաշարժվել առանց կողմնակի օգնության։
Նրա գաղտնիքը շատ պարզ է. ամեն օր ամերիկուհին մեկ շիշ դիետիկ կոլա է խմում և իրեն հիանալի զգում։ Գիտնականները հաստատում են, որ շաքարի ցածր պարունակությամբ ըմպելիքները կարող են կաթված և տկարամտություն առաջացնել, սակայն Ռոուլին հերքում է գրեթե բոլոր հայտնի հետազոտությունների տվյալները։
Մեկ այլ տարեց ամերիկացի՝ Երկրորդ աշխարհամարտի 109-ամյա վետերան Ռիչարդ Օվերթոնը նույնպես կարծում է, որ առողջ կենսակերպը ոչ միշտ է թույլ տալիս հասնել երկարակեցության։ Նա կանոնավոր կերպով վիսկի է խմում և թունդ սիգար ծխում։