Ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀասարակությունՀունվարի 7-ին ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում նույնպես տեղ-տեղ մերկասառույց է: Նախարարությունը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: