Սիդնեյում գրանցվել է 47 աստիճան շոգ, ինչը հանդիսանում է վերջին մոտ 80 տարում ամենաբարձր ջերմաստիճանը
МирԱվստրալիայի օդերևութաբանական ծառայությունը Սիդնեյում գրանցել է 47 աստիճան շոգ, ինչը հանդիսանում է վերջին մոտ 80 տարում ամենաբարձր ջերմաստիճանը։ Այս մասին հաղորդվում է Նոր Հարավային Ուելս նահանգի օդերևութաբանական բյուրոյի թվիթերյան էջում։
Վերջին անգամ նման ջերմաստիճան Սիդնեյում հաստատվել էր 1939 թվականին։
Իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են հրդեհի բարձր վտանգավորության մասին և լիարժեք արգելք սահմանել բարձր ջերմաստիճանային գոտիներում կրակ վառելու վրա։