Խնդրել եմ Ֆերգյոսոնին՝ բարեխոսել ինձ համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ում. Բոլտ
СпортՕլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը հաստատել է իր՝ ֆուտբոլիստ դառնալու ցանկությունը:
«Վնասվածքս անցյալում է և ես կրկին լավ մարզավիճակում եմ: Մարտին պատրաստվում եմ «Բորուսիա»-ում փորձաշրջան անցնել, որից հետո պարզ կդառնա, կարո՞ղ եմ արդյոք սկսել ֆուտբոլիստի կարիերան: Եթե Դորտմունդում ասել են, որ բավականաչափ լավ մարզավիճակում չեմ և պետք է մարզվեմ, ապա այդպես էլ կանեմ:
Երազում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում խաղալ: Խոսել եմ Ալեքս Ֆերգյոսոնի հետ և խնդրել եմ բարեխոսել ինձ համար: Նա պատասխանեց, որ եթե լավ մարզավիճակում լինեմ, ապա կմտածի՝ ինչ կարելի է անել»,- Բոլտի խոսքը մեջբերում է Daily Express-ը: