«Ռեալ»-ը կրկնեց 10 տարվա վաղեմության անհաջողությունը
СпортԻսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ն արտագնա խաղում 2:2 հաշվով է ավարտել «Սելտա»-ի հետ հանդիպումը:
Մադրիդյան թիմի արտագնա խաղերում անհաղթելի խաղերի շարքը հասավ 4-ի: Ավելի վաղ Զիդանի թիմը ոչ-ոքի էր խաղացել «Ատլետիկ»-ի (0:0), «Ատլետիկո»-ի (0:0) հետ և պարտվել «Ժիրոնա»-ին (1:2):
Վերջին անգամ «Արքայական ակումբը» արտագնա խաղերում 4 խաղ անընդմեջ հաղթանակ չի տոնել 2008թ.-ին՝ կրելով երեք պարտություն և մեկ խաղ էլ ավարտելով ոչ-ոքի: