00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Փաշինյանը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակելՔննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում «Ոսկու աշխարհի» աշխատակից ներկայացած կինը սպառնալիքներ հնչեցնելով հարվածել է «Ազատության» խոսափողին (տեսանյութ) Ինձ սպառնում են. Մանվել Գրիգորյանի փաստաբանՄարադոնայի էմոցիաները` Արգենտինայի անհաջող խաղին (լուսանկարներ)Ալոյին մեղադրանք է առաջադրվել ԿԳՆ-ն պատրաստվում է փակել դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբներըԿաթողիկոսի դեմ կազմակերպված ակցիաների մասնակից հոգևորականն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններիցԱրմավիրցի ակտիվիստները քաղաքապետի հրաժարականն իրենց հաղթանակն են համարումՇատ շնորհքով ներխուժել են մեր բնակարան. Շմայսը՝ ԱԱԾ գործողությունների մասին

Անսպասելի «ականներ» Կարեն Կարապետյանի համար

2018-ի քաղաքական օրակարգը հագեցած է լինելու, իսկ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը լինելու է ապրիլյան արարի գլխավոր գործող անձանցից մեկը: Պաշտոնավարման ողջ ընթացքում նա փորձել է գործել կուլիսների հետեւում` հիմնականում գործարար շրջանակների հետ հարաբերվելիս իր ուղերձները ներկայացնելով, նաեւ փորձելով օժանդակություն ստանալ ՌԴ-ից: Միաժամանակ՝ նա մի քանի անգամ PR նպատակով կազմակերպված հարցազրույցներում հայտարարել է 2018թ. ապրիլից վարչապետի պաշտոնը ստանձնելու պատրաստակամության, նաեւ այդ ժամանակ նոր Սահմանադրությամբ նախատեսված պահանջներին վերջապես համապատասխանելու մասին: Բայց Սերժ Սարգսյանի վերջին քայլերից հետո Կարեն Կարապետյանն ինքն էլ որոշել է ավելի սուր քարոզարշավ անցկացնել: Գործող վարչապետը, ով պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում իրեն դրսեւորել է որպես տնտեսության պատասխանատու` իրեն ակնհայտորեն հեռու պահելով մյուս ոլորտներից, այդ թվում՝ ուժային կառույցների հետ առնչվելուց, այցելել է ՊՆ, անգամ մասնակցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստին` քննարկելով գիտահետազոտական եւ փորձարարական ստրուկտուրական աշխատանքների՝ 2018 թ. ծրագիրը:

Երբ խոսք է գնում մենաշնորհների դեմ պայքարի և ազատ մրցակցություն ապահովելու մասին, վարչապետի թիմը թմբկահարում է բանանի թեման, կարծես` այս երկրում մենաշնորհները սկսվում և վերջանում են բանանով: Տողատակում Կարապետյանի մարդիկ իհարկե հասկացնում են, որ կառավարությունն անզոր է, որովհետև Հայաստանի տնտեսությունն օլիգոպոլ է: Արդարացումների ենթատեքստն այն է, որ օլիգարխներին Կարեն Կարապետյանը չի ստեղծել: Դա, իհարկե, ճիշտ է` Կարապետյանը, լավագույն դեպքում, նրանցից ընդամենը մեկն է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Կարապետյանը չի ուզում նաև օլիգարխիայի դեմ պայքարել, այսինքն` կատարել վարչապետի գործառույթ: Ներդրումների մասին խոսելն ավելորդ է. երբ սեպտեմբերին կառավարությունը հրապարակեց ներդրումների վիճակագրությունը, պարզ դարձավ, որ իրենք այդ ամենը հաշվել են նոր մեթոդոլոգիայով, որպեսզի կարողանան մեծ աճ ցույց տալ: Մինչդեռ իրականում Հայաստանում այդքան օտարերկրյա ներդրում չէր արվել, դեռ ավելին՝ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր երկրներն իրենց կապիտալը հանել էին երկրից: Այս մասին ժամանակին շատ խոսվեց, եւ պատահական չէ, որ իշխանություններն այդպես էլ մանրամասն չեն ներկայացրել, թե ո՞ր երկրից, ո՞ր ոլորտում որքա՞ն ներդրում է արվել. նման հրապարակման դեպքում կպարզվեր իշխանական քարոզչության ողջ սնանկությունը:

Կարճ ասած, կառավարությունը զբաղված է ինքնախաբեությամբ՝ իրեն հույս տալով, թե լուրջ արդյունքներ է գրանցում: Օպտիմալացումը նույնպես չի կարող փրկել Կարապետյանի կառավարությանը, որովհետև այդ բառը որդեգրել են, դրա հիմքում դնելով կրճատումը: Իրականում օպտիմալացումը ճկուն, արդյունավետ, գործուն համակարգ ձևավորելն է: Իր հերթին ԱՄՀ-ի վերջին կանխատեսումները, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում հայաստանյան տնտեսությանը, 2018-ի համատեքստում ճակատագրական կարող են լինել Կարեն Կարապետյանի քաղաքական հեռանկարի տեսանկյունից: 2018-ի հունվարի մեկից մեկնարկած գնաճի նոր ալիքը, որն ունի շարունակության  բոլոր հիմքերը,  ապրիլին լուրջ գլխացավանք է դառնալու Կարապետյանի համար: Հատկապես այն պարագայում, երբ կառավարության գործունեության արդյունավետության նշաձողը սահմանել է անձամբ Սերժ Սարգսյանը: Կառավարությունը հեռու է այդ նշաձողից: Կարեն Կարապետյանի, այսպես ասած, թույլ տեղը համարվում էր անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտը, սակայն ինչպես երևում է՝ Կարապետյանը կարող է անսպասելի խնդիրներ ունենալ մի ոլորտից, որտեղից ամենից քիչն էր սպասում:

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 15421 անգամ
Լրահոս
22 Հուն
Փաշինյանը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակելՔննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում «Ոսկու աշխարհի» աշխատակից ներկայացած կինը սպառնալիքներ հնչեցնելով հարվածել է «Ազատության» խոսափողին (տեսանյութ) Ինձ սպառնում են. Մանվել Գրիգորյանի փաստաբանՄարադոնայի էմոցիաները` Արգենտինայի անհաջող խաղին (լուսանկարներ)Ալոյին մեղադրանք է առաջադրվել ԿԳՆ-ն պատրաստվում է փակել դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբներըԿաթողիկոսի դեմ կազմակերպված ակցիաների մասնակից հոգևորականն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններիցԱրմավիրցի ակտիվիստները քաղաքապետի հրաժարականն իրենց հաղթանակն են համարումՇատ շնորհքով ներխուժել են մեր բնակարան. Շմայսը՝ ԱԱԾ գործողությունների մասինՍննդի անվտանգության տեսչական մարմինը նոր ղեկավար ունիՎազորդ Գայանե Չիլոյանը` Բալկանյան երկրների առաջնության հաղթող«Այո՛, ես ստացել եմ նման առաջարկ, այո՛, ես սկզբունքորեն տվել եմ իմ համաձայնությունը». Վահագն ԹևոսյանԻմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից. պաշտպանը՝ վարչապետինՓաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահը նոր տեղակալ ունիՓաշինյանը նշանակումներ է արել Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերումՇոգերը մոտենում են. ՍուրենյանԱրցախում հաշմանդամ դարձած հերոսն աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմումՏեսանյութ. Զարուհի Փոստանջյանը ներխուժել է Տարոն Մարգարյանի ավտոպարկԱշխարհի առաջնություն. օրվա խաղերըԹաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի համար պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրելՇիրակի բաժանմունքի նախագահները ոչնչից տեղյակ չեն. Գյումրու ԵԿՄ կառույցի ղեկավարը մանրամասներ է հայտնում55 ուսանողների փոխադրող ավտոբուսն ընկել է անդունդը Ի՞նչ սպառնալիքի մասին է խոսքը, ես այդ կատեգորիայի մարդ չեմ․ Ոսկու աշխարհի ՎաղարշՄեկնարկեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր (լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Նաոմի Քեմփբելը, Ռիհաննան ու այլ աստղեր՝ Louis Vuitton շոուին՝ Փարիզում (տեսանյութ, լուսանկարներ) Արմավիրի քաղաքապետը հրաժարական է ներկայացրելՀրդեհ է բռնկվել 32-հարկանի բիզնես կենտրոնում (տեսանյութ, լուսանկարներ) Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնը ստանձնել է թատրոնի տնօրենը Աստղագուշակ՝ հունիսի 22-ի համարԱռաքել Մովսիսյանն ԱԱԾ-ից ազատ է արձակվել Օրվա խորհուրդըԻնչ կապ ունի Արտակ Հերիքյանի աշխատանքից ազատվելը Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելՍաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերության տնօրենը կողմ է կոռուպցիայի դեմ պայքարին. «Ժողովուրդ» Համագործակցություն՝ FBI-ի հետ. սպասվում են աղմկահարույց բացահայտումներ. «Ժամանակ» «Պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը». Նիկոլ Փաշինյան. «Իրատես»Որտե՞ղ է նախագահ Արմեն Սարգսյանը նշելու իր ծննդյան տարեդարձը. «Ժամանակ»Նոր «մանվելներ» ու «պիպոներ» Էջմիածնում բեսպրեդել է. «Ժողովուրդ»Ընտրական Օրենսգրքի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները շատ են. «Ժամանակ»ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ունեցվածքը. «Փաստ»Հայկ Կոնջորյանի ունեցվածքըԿոնֆլիկտ Մանվելի Գրիգորյանի ընտանիքում. «Հրապարակ»Մոտ 200 կգ ոսկի, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին. «Ժամանակ» ԵԿՄ գրասենյակում թեժ վեճ է ծավալվել. բանը ձեռնամարտի չի հասել ընկերների շնորհիվ «Հրապարակ»«Հայաստանը թալանի առումով իսկական Կլոնդայքն է». «Փաստ»
Ամենադիտված