Վերջին նորությունները՝ Իրանի բախումներից. հայտնի է ձերբակալվածների թիվը
ԻրանРИА Новости-իի հաղորդմամբ, Իրանի տարբեր քաղաքներում անցկացվող բողոքի ցույցերի ընթացքում 2017 թվականի վերջին մի քանի օրվա ընթացքում մոտ 3700 մարդ է ձերբակալվել:
Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի կրթության հարցերով հանձնաժողովի անդամ Մահմուդ Սադեգին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ անձինք ձերբակալվել են տարբեր իրավապահ մարմինների և անվտանգության ծառայությունների կողմից՝ ճշգրիտ թիվ նշել հնարավոր չէ», - հայտնել է Սադեգին երկրի խորհրդարանի ICANA գործակալությանը՝ նշելով, որ երկրում ձերբակալվածների ընդհանուր թիվը կազմում է 3700 մարդ: