00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Փաշինյանը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակելՔննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում «Ոսկու աշխարհի» աշխատակից ներկայացած կինը սպառնալիքներ հնչեցնելով հարվածել է «Ազատության» խոսափողին (տեսանյութ) Ինձ սպառնում են. Մանվել Գրիգորյանի փաստաբանՄարադոնայի էմոցիաները` Արգենտինայի անհաջող խաղին (լուսանկարներ)Ալոյին մեղադրանք է առաջադրվել ԿԳՆ-ն պատրաստվում է փակել դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբներըԿաթողիկոսի դեմ կազմակերպված ակցիաների մասնակից հոգևորականն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններիցԱրմավիրցի ակտիվիստները քաղաքապետի հրաժարականն իրենց հաղթանակն են համարումՇատ շնորհքով ներխուժել են մեր բնակարան. Շմայսը՝ ԱԱԾ գործողությունների մասին

ՀՅԴ-ն կրկին ընդդիմությո՞ւն կդառնա

Հայաստանը նոր տարին թանկացումներով սկսեց: Հունվարի սկզբից բարձրացել է սեղմած գազի, դիզվառելիքի ու բենզինի գինը: Սա պայմանավորված է ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ: Հունվարի 1-ից շրջանառության մեջ մտած Հարկային օրենսգրքով բարձրացել է ակցիզային հարկի դրույքաչափը: Ընդ որում, եթե մի շարք ապրանքների մասով դրանք փուլային են բարձրանալու՝ մինչև 2020թ, կոնկրետ դիզվառելիքի, բենզինի ու սեղմած գազի դեպքում փուլային դրույքաչափ նախատեսված չէ: Ահա նման աղետալի պատկեր ունենալու պայմաններում այսօր Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել է մի ուսումնասիրություն, որը վերաբերում է ոչ թե ընդհանուր գնաճին, այլ ընդամենը բենզինի, սեղմված գազի, դիզվառելիքի թանկացմանը, ինչը պայմանավորված է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով: Դաշնակցությունը վստահ է, որ բենզինի շուկայում առկա է հակամրցակցային համաձայնություն, և այս փաստի վրա է հրավիրում կառավարության և պատկան մարմինների ուշադրությունը: Այսօր էլ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը պատրաստվում է այս հարցը քննարկել կոալիցիոն խորհրդում:
 
ՀՅԴ պահվածքը, ինչ խոսք, ուշագրավ է: Դաշնակցությունը կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի հետ ատամներով պաշտպանեց և անցկացրեց նոր Հարկային օրենսգիրքը: Արդյո՞ք ՀՅԴ-ական տնտեսագետները չէին հուշել իրենց պատգամավորներին, թե ինչպիսի փոփոխությունների կարող են հանգեցնել այդ փոփոխությունները: Կամ այլ հարց՝ ինչո՞ւ է ՀՅԴ-ն թիրախավորում հենց բենզինի, սեղմված գազի, դիզվառելիքի թանկացումը: Մի՞թե մյուս ոլորտներում չկան ներքին համաձայնություններ. իհա՛րկե կան: Սակայն ՀՅԴ-ին, չգիտես ինչու, հուզում է միայն դիզվառելիքի շուկան: Գուցե հենց այստեղ է, որ վտանգվում են դաշնակցականների անձնական կամ կուսակցական շահերը:
 
Եթե կար փոփոխությունների կանխատեսումը, ապա հնարավոր էր դրա մասին ահազանգել շաբաթներ առաջ և ձեռնարկել քայլեր, որոնք կարող էին զսպել գների կատաղի թռիչքը: Սակայն ՀՅԴ-ն դա չի արել, սպասել է, որ տոներն էլ ավարտվեն և նոր միայն շեփոր է հնչեցնում ինչ-որ գաղտնի համաձայնության ու գնային ագրեսիայի մասին: Տպավորություն է, որ դաշնակցական նախարարները և պատգամավորները որոշել են պահել լոյալության քողը, փոխարենը՝ կառավարությանը կսմթելու ողջ բեռը դրված է այս կուսակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակի ուսերին: Վերջերս էլ, դաշնակցական տնտեսագետները կառավարության ուշադրությունն էին հրավիրել շաքարավազի շուկայում առկա մոնոպոլիայի և գերիշխող դիրքի չարաշահման վրա: Այժմ էլ ՀՅԴ-ն ակնարկում է, որ Կարեն Կարապետյանին չի հաջողվում հաղթահարել ո՛չ շաքարավազի, ո՛չ էլ բենզինի շուկայում առկա մոնոպոլիան: ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հայտարարության տողատակում ակնարկ կա այն մասին, որ եթե վիճակը չշտկվի կամ որ նույնն է` Կարապետյանը ապրիլից հետո շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, ապա ՀՅԴ-ն կարող է համալրել ընդդիմության շարքերը: Գուցե դաշնակցականներն արդեն իսկ հոգեբանորեն պատրաստվում են իրերի նման զարգացմանը:
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 8659 անգամ
Լրահոս
22 Հուն
Փաշինյանը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակելՔննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում «Ոսկու աշխարհի» աշխատակից ներկայացած կինը սպառնալիքներ հնչեցնելով հարվածել է «Ազատության» խոսափողին (տեսանյութ) Ինձ սպառնում են. Մանվել Գրիգորյանի փաստաբանՄարադոնայի էմոցիաները` Արգենտինայի անհաջող խաղին (լուսանկարներ)Ալոյին մեղադրանք է առաջադրվել ԿԳՆ-ն պատրաստվում է փակել դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբներըԿաթողիկոսի դեմ կազմակերպված ակցիաների մասնակից հոգևորականն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններիցԱրմավիրցի ակտիվիստները քաղաքապետի հրաժարականն իրենց հաղթանակն են համարումՇատ շնորհքով ներխուժել են մեր բնակարան. Շմայսը՝ ԱԱԾ գործողությունների մասինՍննդի անվտանգության տեսչական մարմինը նոր ղեկավար ունիՎազորդ Գայանե Չիլոյանը` Բալկանյան երկրների առաջնության հաղթող«Այո՛, ես ստացել եմ նման առաջարկ, այո՛, ես սկզբունքորեն տվել եմ իմ համաձայնությունը». Վահագն ԹևոսյանԻմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից. պաշտպանը՝ վարչապետինՓաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահը նոր տեղակալ ունիՓաշինյանը նշանակումներ է արել Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերումՇոգերը մոտենում են. ՍուրենյանԱրցախում հաշմանդամ դարձած հերոսն աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմումՏեսանյութ. Զարուհի Փոստանջյանը ներխուժել է Տարոն Մարգարյանի ավտոպարկԱշխարհի առաջնություն. օրվա խաղերըԹաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի համար պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրելՇիրակի բաժանմունքի նախագահները ոչնչից տեղյակ չեն. Գյումրու ԵԿՄ կառույցի ղեկավարը մանրամասներ է հայտնում55 ուսանողների փոխադրող ավտոբուսն ընկել է անդունդը Ի՞նչ սպառնալիքի մասին է խոսքը, ես այդ կատեգորիայի մարդ չեմ․ Ոսկու աշխարհի ՎաղարշՄեկնարկեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր (լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Նաոմի Քեմփբելը, Ռիհաննան ու այլ աստղեր՝ Louis Vuitton շոուին՝ Փարիզում (տեսանյութ, լուսանկարներ) Արմավիրի քաղաքապետը հրաժարական է ներկայացրելՀրդեհ է բռնկվել 32-հարկանի բիզնես կենտրոնում (տեսանյութ, լուսանկարներ) Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնը ստանձնել է թատրոնի տնօրենը Աստղագուշակ՝ հունիսի 22-ի համարԱռաքել Մովսիսյանն ԱԱԾ-ից ազատ է արձակվել Օրվա խորհուրդըԻնչ կապ ունի Արտակ Հերիքյանի աշխատանքից ազատվելը Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելՍաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերության տնօրենը կողմ է կոռուպցիայի դեմ պայքարին. «Ժողովուրդ» Համագործակցություն՝ FBI-ի հետ. սպասվում են աղմկահարույց բացահայտումներ. «Ժամանակ» «Պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը». Նիկոլ Փաշինյան. «Իրատես»Որտե՞ղ է նախագահ Արմեն Սարգսյանը նշելու իր ծննդյան տարեդարձը. «Ժամանակ»Նոր «մանվելներ» ու «պիպոներ» Էջմիածնում բեսպրեդել է. «Ժողովուրդ»Ընտրական Օրենսգրքի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները շատ են. «Ժամանակ»ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ունեցվածքը. «Փաստ»Հայկ Կոնջորյանի ունեցվածքըԿոնֆլիկտ Մանվելի Գրիգորյանի ընտանիքում. «Հրապարակ»Մոտ 200 կգ ոսկի, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին. «Ժամանակ» ԵԿՄ գրասենյակում թեժ վեճ է ծավալվել. բանը ձեռնամարտի չի հասել ընկերների շնորհիվ «Հրապարակ»«Հայաստանը թալանի առումով իսկական Կլոնդայքն է». «Փաստ»
Ամենադիտված