00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ինչպե՞ս ստացվեց, որ Կառավարությունում դեմ էին, իսկ ԱԺ-ում ձեռնպահ քվեարկեցին. Մինասյանը պարզաբանում էԿարկուտից տուժած բնակավայրերի վնասները պարզ կդառնան հաջորդ շաբաթվա սկզբին Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Փոփոխություն պատվաստումների քաղաքականության մեջ Այս օրը Ձեր նախարար նշանակվելուց հետո է փոխվե՞լ, թե՞ միշտ այդպես է եղել. Փաշինյանը՝ Արսեն ԹորոսյանինՎարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակայինի օրենքը կլրամշակվի ԱԺ արտահերթ նիստ. երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք նախագծեր. ՈւՂԻՂ Թրամփն կարգադրել է դադարեցնել անօրինական ներգաղթյալների ընտանիքներին բաժանելու պրակտիկան Աստղագուշակ՝ հունիսի 21-ի համարԱշխարհի առաջնություն. օրվա խաղերը

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել գնաճի և դրա հետևանքները մեղմելու վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Ընդգծելով, որ խորհրդակցությանը ներկա որոշ գերատեսչությունների ղեկավարներ նաև պատասխանատվություն են կրում տնտեսավարողների ազատ և արդար մրցակցության ապահովման համար` Հանրապետության Նախագահը նշել է, թե պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով այդ մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում, որի համար պետությունն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները: Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետևանքների մեղմմանը և հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ես հուսով եմ, որ ամանորյա տոնակատարություններին զուգահեռ շարունակել եք կատարել ձեր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ շարունակել եք մշտադիտարկել սպառողական շուկան և այդ շուկայում տեղի ունեցող գործընթացները: Վերջին շաբաթների ընթացքում հանրային լայն քննարկումների և անհանգստությունների առարկա են դարձել սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գնային տատանումները: Հենց այդ պատճառով դեկտեմբերի 12-ին իմ հարցազրույցում ես անդրադարձա այդ խնդրին, և ձեզնից ստացած արձագանքները խոսում էին այն մասին, որ այդ տատանումներն առաջին հերթին և հիմնականում պայմանավորված են միջազգային շուկաներում տվյալ ապրանքատեսակների գնային տատանումներով: Բայց դեկտեմբերի 12-ից մինչև այսօր գրեթե մեկ ամիս է անցել, և դուք հնարավորություն եք ունեցել մանրամասն ուսումնասիրելու այդ գործընթացը: Հիմա ես ուշադիր կլսեմ ձեզնից յուրաքանչյուրի վերլուծությունը: Պատճառները կճշտենք, բայց մինչ այդ ուզում եմ ուշադրություն հրավիրել երեք հանգամանքի վրա:

Առաջին հանգամանքը հետևյալն է. ակնհայտ է, որ Հայաստանում շուկայական հարաբերություններ են գործում, և պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին, բայց մենք նախ պարտավորություն ունենք միջավայր ձևավորելու՝ մրցակցային միջավայր, որը երևի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում: Երկրորդ՝ մենք ունենք ամբողջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը ուսումնասիրելու: Եվ երրորդ՝ մենք ունենք բազմաթիվ լծակներ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության պատճառ:

Հաջորդ հանգամանքը հետևյալն է, որ մենք պարտավոր ենք, ուղղակի պարտավոր ենք առանց հոգնելու, առանց հաշվի առնելու բազմաթիվ հանգամանքներ, մշտապես հանրությանը տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին` մշտապես: Եվ չբավարարվենք միայն նրանով, որ մի փոխնախարար մի օր ասել է, թե որն է այս կամ այն ապրանքի թանկացման պատճառը: Բոլորս՝ այստեղ նստած բոլորս, պարտավոր ենք մշտապես հանրությանը տեղեկացնել այդ պրոցեսների մասին: Վստահ եմ, որ մարդիկ կտեսնեն՝ մեր ասածները օբյեկտիվ են, թե օբյեկտիվ չեն: Ընդ որում՝ այս բացատրությունները ներկայացնելուն զուգահեռ մշտապես պետք է կանխատեսումներ անել, և մեզնից յուրաքանչյուրն իր կանխատեսումների համար էլ պատասխանատու է: Նրանք, ովքեր պատասխանատու են գնաճի համար Հայաստանում, այո՛, պետք է մշտապես կանխատեսում անեն և հավաստիացնեն բոլորին, որ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները կատարվելու են, որ, այո՛, մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է:

Երբ որ մենք դա չենք անում, այս բացը լրացնում են ուրիշները: Եվ շատ-շատերը, որոշ դեպքերում մասնագիտական ունակությունների, մյուսները տեղեկատվության պակասի պատճառով, երրորդները այլ հանգամանքներով պայմանավորված, փորձում են ինչ-որ կերպ իրավիճակը լարել: Նորից եմ կրկնում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ այստեղ նստածներս, իրավունք ունենք ամբողջական պատճառների մասին ստույգ տեղեկատվություն ունենալու:

Հաջորդը՝ եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք այդ հետևանքները: Ես հիմա չեմ ուզում դեղատոմս առաջարկել, բայց օրինակ եմ ուզում բերել. մենք տարիներ ի վեր սուբսիդավորել ենք դիզվառելիքի ձեռքբերման գները գյուղացիական տնտեսությունների կողմից: Խնդրեմ, սա կարծում եմ, շատ նորմալ գործիք է, և պետք է շարունակել օգտագործել, բայց սա պարտադրանք չէ: Այսինքն՝ ես սա ասում եմ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը մտածի, թե ինչպես ենք փորձելու մեղմել հետևանքները: Եվ մյուսը, որ այս կետի մեջ է մտնում՝ պետք են, իհարկե, հավաստիացումներ, բայց ոչ խոսքերով, այլ նաև գործով, որ բյուջեով նախատեսված բոլոր եկամուտները հավաքագրվելու են: Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, իսկ դուք վստահ եմ, ինձնից ավելի սրատես եք այս հարցերում»,-խորհրդակցության սկզբում ասել է Հանրապետության Նախագահը:

Քննարկման մասնակիցներին ԿԲ նախագահը տեղեկատվություն է ներկայացրել սպառողական ապրանքների շուկայում 2017 թվականի վերջին և 2018 թվականի առաջին տասնօրյակներում գրանցված գնաճի վերաբերյալ:

Փոխվարչապետը ներկայացրել է սպառողական շուկաներում էական գնաճ ունեցող ապրանքների գնաճի պատճառների վերլուծությունը և դրա հետևանքների մեղմման ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ առաջարկություններ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է հիմնական սպառողական կամ մեծ սոցիալական նշանակության ապրանքների գների մոնիտորինգի արդյունքները՝ հատկապես բարձր կենտրոնացվածություն և մեծ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների շուկաներում:

Խորհրդակցության արդյունքներով Հանրապետության Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: 
Մասնավորապես, կառավարությանը հանձնարարել է կազմել սոցիալապես կարևոր ապրանքների ցանկ: Շարունակաբար ուսումնասիրել այդ ապրանքների գների դինամիկան, ներկայացնել գնային փոփոխությունները պայմանավորող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, գնահատել դրանց թանկացման ռիսկերը և առաջարկել միջոցառումներ թանկացման ազդեցությունը մեղմելու նպատակով: Արդյունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը: 

Հանձնարարվել է նաև առաջարկել գնաճի հետևանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարևոր ապրանքների համար, որոնք հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների արդյունքում թանկացել են: Առաջին հերթին սոցիալապես կարևոր գյուղատնտեսական ապրանքների համար կմշակվի և կներկայացվի տեղական արտադրության զարգացման և ներմուծվող ապրանքների փոխարինման համալիր միջոցառումների ծրագիր, ինչը հնարավորություն կտա ապահովել գների հնարավորինս մատչելի մակարդակ՝ միևնույն ժամանակ խրախուսելով տեղական արտադրությունը:

Օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելիս, որոնց արդյունքում հնարավոր են սոցիալապես կարևոր ապրանքների գների էական փոփոխություններ, կառավարությունը պետք է զուգահեռ մշակի միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն այդ գնաճի հետևանքների մեղմմանը: Կառավարությանը հանձնարարվել է նաև մշտադիտարկում իրականացնել սեղմված գազի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում և հայտնաբերված խնդիրները փոխանցել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ կտրուկ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկվել է՝ բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացման դեպքերում ձեռնարկել կտրուկ միջոցներ, ուսումնասիրել հացահատիկի և ալյուրի շուկաներում գնագոյացումը և խնդիրների առկայության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

դիտվել է 3024 անգամ
Լրահոս
21 Հուն
Սեպ մի խրեք Հիմնադիր խորհրդարանի և նոր Կառավարության միջև . ՀԽ քարտուղարություն Ես ո՛չ կարտոշկի անուն եմ տվել, ո՛չ մսի. Հակոբ Հակոբյանը հիշեց իրեն ուղղված մեղադրանքները ԱԱԾ-ի հերթական բացահայտումը. ՊՆ-ում ծառայության պետերը վառելիքը մաս-մաս դուրս են բերել զորամասից և վաճառելԻնչպե՞ս ստացվեց, որ Կառավարությունում դեմ էին, իսկ ԱԺ-ում ձեռնպահ քվեարկեցին. Մինասյանը պարզաբանում է«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կարկուտից տուժած բնակավայրերի վնասները պարզ կդառնան հաջորդ շաբաթվա սկզբին Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Կոշտ զրույց՝ Նիկոլ Փաշինյանի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ» Փոփոխություն պատվաստումների քաղաքականության մեջ Այս օրը Ձեր նախարար նշանակվելուց հետո է փոխվե՞լ, թե՞ միշտ այդպես է եղել. Փաշինյանը՝ Արսեն ԹորոսյանինՎարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակայինի օրենքը կլրամշակվի ԱԺ արտահերթ նիստ. երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք նախագծեր. ՈւՂԻՂ Թրամփն կարգադրել է դադարեցնել անօրինական ներգաղթյալների ընտանիքներին բաժանելու պրակտիկան Աստղագուշակ՝ հունիսի 21-ի համարԱշխարհի առաջնություն. օրվա խաղերըԽուզարկություն Սերժի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում. առգրավվել են ատրճանակներ ու ավելի քան $1 մլն. ՔԿ Նիկոլ Փաշինյանը մարզասրահից շորտով լուսանկար է հրապարակել Օրվա խորհուրդըԻրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում. «Ժողովուրդ»Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ աշխատակիցներն այլ բան են փնտրել. «Հրապարակ» ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքը. «Փաստ»ԵԿՄ-ականներն այսօր կհավաքվեն. «Ժողովուրդ» Ֆինանսների փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»ԱԳ նախարարը սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ. «Ժողովուրդ» Ռուստամ Գասպարյանը քաղաքապետի «ախորժակ» ունի. «Ժամանակ»Վահրամ Բաղդասարյանը այսօր արտոնություն կստանա. «Փաստ»Ազգային ժողովում խմբակցությունները համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել. «Փաստ»Էջմիածնում որոշ մարդիկ վենդետա են փորձում իրականացնել. «Հրապարակ»ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ».Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ» «Եթե իշխանությունները հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն պետք է ներեն, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել». «Փաստ»Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար
Ամենադիտված