00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մեր բոլոր նախագծերը պետք է իրականացնենք միայն Իրան պետության հետՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից. ԳՄ նիստի ուշագրավ մանրամասները Ահազանգ Օպերայի շենքից Մեքսիկայի ընտրանին ուժեղ էր Հարավային Կորեայի թիմից (տեսանյութ, լուսանկարներ)Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայում հանվել է կանանց մեքենա վարելու արգելքը Տեսանյութ. «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ». Tert.am Ի՞նչ ճակատագիր է սպասվում Վարդան Հարությունյանի ընկերությանըՀայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է

«Լոռի» և «Էրեբունի» Ֆուտբոլային ակումբների մարզիչները՝ խաղը «ծախված» լինելու մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն, նրա դիմումի փաստով հարուցվել է քրգործ: Բանն այն է, որ, ինչպես հաղորդել է ՀՖՖ նախագահը, ՈՒԵՖԱ-ն մանրամասն վերլուծության է ենթարկել 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացած ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր-ՖԱ Էրեբունի խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները, ինչի արդյունքում կասկածներ է առաջացել, որ խաղը պայմանավորված է եղել։ Նշենք, որ խաղն ավարտվել է 5:0 հաշվով՝ ի օգուտ Լոռիի։

Ըստ ՀՖՖ նախագահի հաղորդման՝ ՈՒԵՖԱ-ի կողմից կազմված զեկույցի համաձայն՝ մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով, հնարավոր է՝ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել է կաշառք ստանալու առաջարկ:

2018-ի հունվարի 8-ին հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին: 

Մենք ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու նպատակով կապ հաստատեցինք սկանդալի կիզակետում հայտնված ֆուտբոլային թիմերի ներկայացուցիչների հետ, ովքեր միաբերան հերքեցին խաղի պայմանավորված լինելու տեղեկությունը։ 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանն ասաց, որ իր համար զարմանալի են նման խոսակցությունները և իր թիմը գումարի դիմաց երբեք խաղ չէր զիջի․ «Քննչական կոմիտեն թող զբաղվի այս հարցով, մենք էլ հասկանանք՝ իրականում մեղավորներ կա՞ն, թե ոչ, իսկ եթե կան՝ պետք է պատժվեն: Թեև մեր թիմը նոր կազմավորված և երիտասարդ է, սակայն մենք յուրաքանչյուր խաղի դուրս ենք գալիս հաղթանակի համար և երբեք չի եղել և չի կարող լինել, որ գումարի դիմաց պարտություն գրանցենք։ Մենք երբեք ոչ մի գումարի դիմաց խաղը չենք զիջի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց թիմի նպատակը հաղթանակի հասնելն է. այլ կերպ հնարավոր չէ աշխատել: 

Մեզ հետ զրույցում «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը, տեղեկությունն առաջինը մեզանից լսելով, անակնկալի եկավ՝ նշելով, որ այն ծիծաղ է առաջացնում․ «Մեր տղաները խաղացել և հաղթել են։ Մենք չգիտենք՝ հակառակորդի կողմից ինչ-որ բան եղե՞լ է, թե՝ ոչ, միայն գիտենք, որ մեր թիմը շատ լավ է խաղացել ու ազնիվ ձևով է հաղթել»,- նշեց Ադամյանը։ 

Իսկ թե ինչի հետ են կապված նման խոսակցությունները, մարզիչները դժվարացան ասել։ «Լոռի»-ի մարզչի կարծիքով՝ յուրքանչյուր խաղի վերաբերյալ էլ կարող են այդպիսի տեսակետներ հնչել։ Նա չբացառեց, որ գուցե բուքմեյքերական ընկերությունների կողմից են խարդախ խաղադրույքներ կատարվել, բայց իրենք նման բաներով չեն զբաղվում։ 

Հիշեցնենք, որ 2015-ին ևս պայմանավորված ֆուտբոլային խաղերի վերաբերյալ սկանդալ էր առաջացել՝ այդ անգամ «Ուլիս» ֆուտբոլային ակումբի շուրջ։ Ի դեպ՝ այդ ժամանակ ակումբի մի քանի ներկայացուցիչներ ձերբակալվեցին:

Սոնա Հարությունյան

դիտվել է 4270 անգամ
Լրահոս
23 Հուն
Մեր բոլոր նախագծերը պետք է իրականացնենք միայն Իրան պետության հետՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից. ԳՄ նիստի ուշագրավ մանրամասները Ահազանգ Օպերայի շենքից Մեքսիկայի ընտրանին ուժեղ էր Հարավային Կորեայի թիմից (տեսանյութ, լուսանկարներ)Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայում հանվել է կանանց մեքենա վարելու արգելքը Տեսանյութ. «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ». Tert.am Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի էԻ՞նչ ճակատագիր է սպասվում Վարդան Հարությունյանի ընկերությանըՀայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել. տուժածների թվում հայեր չկան ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի ՊԵԿ-ի նոր բացահայտումները. Լևոն Սարգսյանի «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս Երևանում թալանել են ավագ դատախազի դատախազական համարանիշներով Mercedes-ըՆեյմարը` իր արտասվելու մասին (տեսանյութ)Հարավային Կորեա-Մեքսիկա. մեկնարկային կազմերը հայտնի են Տեսանյութ․ հանուն զբոսաշրջիկների կին ոստիկաններին կիսատաբատներ են հագցրել Նոր կուսակցություն, որը պատրաստվում է հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններումԲելգիայի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով (տեսնայութ, լուսանկարներ)Անժելա Սարաֆյանից՝ Պրիյանկա Չոպրայի մոտԵթովպիայում հանրահավաքի ժամանակ պայթոյունի հետևանքով առնվազն 80 մարդ է վիրավորվելՍերժ Թանկյանը Հայաստանում է (ֆոտո)Ջոկովիչը պրոֆեսիոնալ կարիերայում տոնեց 800-րդ հաղթանակը (տեսանյութ)Daily Mail-ն անդրադարձել է Առինջ գյուղի ստորգետնյա քարանձավին (լուսանկարներ) Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց ՀայաստանԱրցախի Շահումյանի շրջանը նոր ղեկավար ունի Մենք ոչ թե ծերացող, այլ արագ ծերացող ազգ ենք, և կենսաթոշակայինի բեռը շուտով մեծանալու է. տնտեսագետՓաշինյանը բացում է խաղաքարտերը «Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում վաղո՜ւց երկիշխանություն է». Անահիտ Բախշյան Ջերմուկը դարձյալ ընդվզել է․ Ամուլսարի հանքը չպետք է գործի (տեսանյութ)Չինաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղելԱրմեն ՍարգսյանինՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը զենք-զինամթերք և հանդերձանք է հանձնել Բելգիա-Թունիս. մեկնարկային կազմերը հայտնի են Ինչու է ԱՄՆ-ն Ադրբեջանին ուղղաթիռների վաճառում. Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Ղարաբաղյան հակամարտության հարցում ճարտարապետություն է փոխվելու. Արսեն Խառատյան (տեսանյութ)ԱԱԾ-ն խուզարկել է Փյունիկ հիմնադրամի նախագահի բնակարանը Հուշանվեր թղթադրամներով փորձում էին բջջային հեռախոս գնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Քորթնի Քարդաշյանին «բռնացրել են» սիրեկանի հետ (տեսանյութ, լուսանկարներ) Քադիրովը Մոհամեդ Սալահին շնորհել է Չեչնիայի վաստակավոր քաղաքացու կոչում (լուսանկարներ)Արցախում մահացել է գայլի հարձակմանը ենթարկված երկրորդ երեխան. 4 տարեկան Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ «Ռեալ»-ը նոր դարպասապահ ունի Տեսանյութ․ աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանները Ասկերանում հայտնաբերվել են «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոներ (տեսանյութ) Մահացած զինծառայողն իր ընտանիքի հետ ապրում էր փայտե տնակումՊուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ
Ամենադիտված