Տեսանյութ. խալաթներով կրակոտ պարը սեւամորթ ընտանիքին աշխարհում հայտնի է դարձրել
ՏեսանյութերTwitter-ի @bluedizz նիկով օգտատերը ցուցադրել Է, թե ինչպես Է իր ընտանիքը որոշել դուրս գալ սթրեսից: Աղջիկը երաժշտություն Է միացրել, որի տակ սկսել Է պարել նրա մայրը: Այնուհետեւ նա ինքն Է սկսել պարել, ինչից հետո հարեւան սենյակից դուրս Է եկել հայրը, որը նույնպես մի քանի շարժում Է ցուցադրել:
Վերջում ընտանիքն ամբողջությամբ տրվել Է ընդհանուր կրակոտ պարին, որն արժանացել Է սոցցանցի օգտատերերի համակրանքին: Մեկ րոպեանոց տեսանյութը հավաքել Է ավելի քան չորս միլիոն դիտում, դրա մասին մեկնաբանություններ են արել տասնյակ հազարավոր մարդիկ: