Երևան-Հրազդան երթուղին թանկացավ
ՔաղաքականՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չի բացառում, որ վառելիքի թանկացման պատճառով մի շարք տրանսպորտային ընկերություններ բարձրացնեն ուղեվարձը, ինչպես դա արել է Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա հաստատեց, որ Երևան-Հրազդան երթուղին երեկվանից թանկացել է՝ 400 դրամից դառնալով 500 դրամ: Սակայն, ըստ նրա՝ ժամանակին այդ երթուղին մրցույթը շահել է 500 դրամով, և իրավունք ուներ իր հաշվին այդ գինն իջեցնելու, բարձրացնելու իրավունք չուներ, իսկ այժմ որոշել են մրցույթի գնին համապատասխան սահմանել ուղեվարձը։
Մանրամասները՝ տեսանյութում.