Տեսանյութ. Ryanair-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սանտանդերում՝ հարբած ուղևորների պատճառով
ՏեսանյութերԻռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել իսպանական Սանտանդեր քաղաքում՝ երկու հարբած ուղևորների պատճառով, այս մասին հայտնում է РИА Новостиգործակալությունը:
Դուբլինից Ալիկանտե ուղևորվող ինքնաթիռի օդաչուն ստիպված է եղել ընդհատել չվերթը երկու ուղևորների ագրեսիվ վարքի պատճառով։ Հայտնի է, որ վերջիններս եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
Սանտանդեր քաղաքի օդանավակայանում հարկադիր վայրէջքից հետո Քաղաքացիական գվարդիայի անդամները դուրս են հանել նրանց օդանավից, ինչին հետևել են մյուս ուղևորների ծափահարությունները:
Դրանից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը՝ առանց արտառոց միջադեպերի: