00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրենն ու պահեստապետը ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցըՄի կաթիլ մեղր չդառնա. Արմեն Աշոտյանը՝ Փանիկի միջադեպի մասինՄանկական մահացության դեպքերը գնալով նվազում են. նախարար Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունըՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքում ավտոկայանատեղի ու սուպերմարկետ չի կառուցվի. Ալեն ՍիմոնյանՄոհամեդ Սալահի հանգիստը (լուսանկարներ)Samsung-ը ճկվող էկրանով առաջին սմարթֆոնը կներկայացնի (տեսանյութ) Զուգարանի թուղթ` Ռոնալդուի նկարով (լուսանկար)Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել. ոստիկանությունը քննություն է իրականացնում

«Ժամանակ». Փոխեց համաձայնությունը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հունվարի 12-ին նախագահի նստավայրում ընդունելով ԱԺ խորհրդի անդամներին, Սերժ Սարգսյանը նրանց հետ քննարկել է խորհրդարանական կառավարման համակարգի անցման հարցերը, այդ թվում՝ անդրադառնալով 4-րդ նախագահի ընտրությանը, որ տեղի է ունենալու խորհրդարանում: Ըստ Սահմանադրության, նախագահի ընտրության համար անհրաժեշտ է, որպեսզի թեկնածուն ստանա ձայների 3/5-ը: Եթե առաջին փուլում նա չի ստանում այդքան ձայն, ապա տեղի է ունենում երկրորդ փուլ, արդեն ձայների առավել նվազ քանակով, հետո երրորդ փուլը՝ էլ ավելի նվազ ձայներով:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ցանկալի կլիներ, որպեսզի նախագահը ընտրվեր «ընդարձակ մեծամասնությամբ»: Ըստ ամենայնի, ընդարձակ մեծամասնություն ասվածը հենց առաջին փուլով ընտրությունն է, ընդ որում գուցե համոզիչ ընտրությունը: ԱԺ խորհրդի կազմում Սերժ Սարգսյանին հանդիպել են բոլոր խմբակցությունների եւ հանձնաժողովների ղեկավարները, բացառությամբ «Ելք»-ի, որի ղեկավար Փաշինյանը հայտարարել էր, թե խորհրդարանի հանդեպ հարգանքը պահանջում էր, որ Սարգսյանն ինքը գար ԱԺ հանդիպման, ոչ թե կանչեր իր մոտ ԱԺ խորհրդին:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք խմբակցություններին հայտնել է ՀՀԿ նախագահի թեկնածուի, կամ իր նախագահի թեկնածուի հարցում նրանց աջակցության ակնկալիքը կամ պարզապես ցանկությունը: Ընդարձակ մեծամասնությունը կարող է լինել հենց դա։ Այստեղ իրավիճակը ուշադրության է արժանի երկու ասպեկտով: Նախ, Սերժ Սարգսյանի համար կարեւոր է, որպեսզի նախագահը, որ ընտրվում է խորհրդարանում, ունենա քաղաքական որոշակի կշիռ, իշխանության բազմակենտրոն նոր համակարգում, այսպես ասած, հավասարակշռություն ապահովող սուբյեկտներից մեկը լինելու համար: Իսկ դրա համար պետք է, ինչպես առիթ ենք ունեցել ասելու բազմաթիվ անգամներ, որ նախագահի թեկնածուն խորհրդարանում ոչ միայն ընտրվի առաջին փուլով, այլ նաեւ համոզիչ հարաբերակցությամբ՝ նվազագույնը:

Դրանով նաեւ Սարգսյանը, այսպես ասած, «կփորձարկի» խորհրդարանական իր դե ֆակտո մեծամասնությունը, որը ըստ էության ավելի լայն է, քան դե յուրե կայուն կամ կոալիցիոն մեծամասնությունները: Իսկ իրերի այդ դասավորությունը Սարգսյանի համար անհրաժեշտ է խորհրդարանական կառավարման մոդելում իշխանությունն արդյունավետ վերահսկելու համար՝ լինի վարչապետի՞, թե՞ ՀՀԿ նախագահի կարգավիճակում: Ուշադրության արժանի մյուս հանգամանքը թերեւս այն է, որ եթե մոտ մեկ տարի առաջ, ավելի կոնկրետ 2016 թվականի օգոստոսի 1-ին իշխանական ամբողջ համակարգի առաջ Սարգսյանը հայտարարում էր «առաջիկա ամիսներին ազգային համաձայնության իշխանություն» ձեւավորելու մասին, ապա այժմ նա հայտարարում է «ընդարձակ համաձայնության» մասին:

Հարց է առաջանում՝ Սերժ Սարգսյանը փոխե՞ց համաձայնությունը, ազգայինից անցնելով ընդարձակի: Եվ այդ փոփոխությունն արդյոք պայմանավորված էր նրանով, որ նախորդ տարի օգոստոսի 1-ին Սարգսյանն ընդամենը խոսում էր իրավիճակային տրամաբանության թելադրանքով, նկատի ունենալով այն, որ նրա ելույթը հաջորդել էր ՊՊԾ գնդի գրավման լարված իրավիճակի հանգուցալուծմանը, եւ Սարգսյանը փորձում էր այսպես ասած ունենալ առկա գերլարվածությունը հնարավորինս մեղմող ելույթ:

Ներկայումս ազգային համաձայնության հրատապություն չկա, եւ Սարգսյանը խոսում է «ընդարձակ համաձայնության» մասին: Ինչ է դա նշանակում՝ իրավիճակայի՞ն, թե՞ նվազագույնը միջնաժամկետ տրամաբանություն է համաձայնության այդ տարբերակի ներքո: Ի վերջո, օրինակ, «Ծառուկյան» դաշինքի մասով՝ ընդարձակ համաձայնության դեպքում, կստացվի հետաքրքիր իրավիճակ: Փաստորեն իշխանության նախագահի թեկնածուին դաշինքը կտա հավանություն, իսկ իշխանության վարչապետի թեկնածուին՝ ոչ: Թե՞ Սարգսյանը նախագահի շուրջ ընդարձակ համաձայնությամբ փորձում է նախապատրաստել նաեւ դրանից մեկ ամիս անց վարչապետի շուրջ «ընդարձակ համաձայնության» կամ «ընդարձակ համաձայնության կառավարության» ձեւավորումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2828 անգամ
Լրահոս
19 Հուլ
Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրենն ու պահեստապետը ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցըՄի կաթիլ մեղր չդառնա. Արմեն Աշոտյանը՝ Փանիկի միջադեպի մասինՄանկական մահացության դեպքերը գնալով նվազում են. նախարար Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունըՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքում ավտոկայանատեղի ու սուպերմարկետ չի կառուցվի. Ալեն ՍիմոնյանԱնդոն, Ռաֆոն և Սպիտակցի Հայկոն նորություն ունեն Մոհամեդ Սալահի հանգիստը (լուսանկարներ)Samsung-ը ճկվող էկրանով առաջին սմարթֆոնը կներկայացնի (տեսանյութ) Երկար պայքարից հետո մայրն ընդունել է իր 11-ամյա որդու` Drag queen լինելը (տեսանյութ, լուսանկարներ) 400.000 դոլարանոց Lamborghini-ն մոխրացել է բենզալցակայանում (տեսանյութ) Զուգարանի թուղթ` Ռոնալդուի նկարով (լուսանկար)Lego-ն ստեղծել է Ջեյմս Բոնդի Aston Martin-ի կրկնօրինակը (լուսանկարներ, տեսանյութ) Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել. ոստիկանությունը քննություն է իրականացնում Տեր-Պետրոսյանին վերադարձնում են խաղի մե՞ջ. ի՞նչ է սպասվում Արցախում Ռոնալդուի անակնկալը հյուրանոցի աշխատակիցներինՌոնալդուն Իսպանիայի հարկային մարմինների պարտքից 13,5 միլիոնը վճարել է Օբաման պարել է «Մանդելայի պարը» (տեսանյութ) Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև տեղի ունեցավ հյուպատոսական 12-րդ համատեղ նիստը Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած բլոգերը Հայաստանում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեղատներում իրականացնելու է իրազեկման աշխատանքներ Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Տարա՜վ, միլիոնը տարա՜վ...ՀՀ երկրորդ նախագահը կհարցաքննվի հուլիսի 26-ին ՄԻՊ աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով. ստացվել են բազմաթիվ բողոքներ «Շիրակ»-ը վերադառնում է Հայաստանի առաջնություն«Սխալվեցի...». ՊԵԿ նախագահն ընդունում է մեղքըՔարաթափում Բերդ քաղաքումԲրիթնի Սփիրսի պարը՝ համացանցի հիթ (տեսանյութ) ԱԱԾ տնօրենը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ«Արսենալ»-ը ֆուտբոլիստի համար 44 մլն է առաջարկում «Բավարիա»-ինԿառավարությունը ՊԵԿ-ին կհատկացնի լրացուցիչ 1 մլրդ 873 մլն դրամ Եթե մենք հիմա մի նորաթուխ, կարմրաթուշ նոր մասնագետի բերենք մաքսային, դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեն․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ Կառավարությունը զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Սեքսուալ plus-size մոդելը ցուցադրել է իր «ձգված» մարմինը (տեսանյութեր, լուսանկարներ)Գլխավոր դատախազը՝ Հանրային հեռուստաընկերությունում հայտնաբերված չարաշահումների մասինԱտոմակայանի վերանորոգման համար առանց կառավարության որոշման գնումներ են կատարվելՏերյան փողոցում ատրճանակ է հայտնաբերվելԱրփինե Հովհաննիսյանը Դանիել Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանում (տեսանյութ)Այս մարդը երբեք չի մահանա. Հայաստանից Nas Daily-ի հերթական տեսանյութը նվիրված է հայտնի հայ անվաչմշկորդին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել Լևանդովսկուն ու ԱլկանտարայինՏարոն Մարգարյանը կհարցաքննվի. ԱԱԾ տնօրենՀայաստանը վճարում է չիրականացված վարկային ծրագրերի համար Երևանի գերեզմանատներից մեկում կրակոցներ են հնչել, մեկ քաղաքացի վնասվածք է ստացել. shamshyan.com Դա սադրանք էր Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ. վարչապետը՝ Փանիկի միջադեպի մասինԿառավարությունը երկու մարզիկի տրամադրեց զորակոչից տարկետումՎանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը կզիջի միայն ՋորկաեֆինԶանգվածային թունավորում. 700 բանվոր հոսպիտալացվել է (լուսանկարներ) Ուսումնական հաստատությունների ղեկավարները չպետք է իրենց աշխատակիցներին ուղղորդեն դեպի կոնկրետ բանկեր. Արայիկ Հարությունյան
Ամենադիտված
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս