«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է բարձրացնել դե Խեայի աշխատավարձը
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկություն ունի թիմում պահել դարպասապահ Դավիդ դե Խեային:
Մանչեսթերյան ակումբը մտադիր է բարձրացնել դե Խեայի աշխատավարձը 210 հազար ֆունտից մինչև 300 հազարի: Իսպանացի դարպասապահի պայմանագիրը մանկունիական ակումբի հետ՝ լրանում է 2019 թվականին:
Դավիդ դե Խեայի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ, մասնավորապես՝ Մադրիդի «Ռեալ»-ը: