Ռեալ փոփոխությունների սպասեք. մեղավորներն անպայման պատժվելու են (տեսանյութ)
PoliticalԱԺ ՀՀկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր, Ապարան քաղաքում լրագրողների հետ զրույցում, և՛ լրագրողներին, և՛ հասարակությանը խորհուրդ տվեց լինել լավատես եւ սպասել փոփոխությունների:
«ԱԺ-ում շուտով մեկնարկելու են լսումներ, որոնց ընթացքում ուսումնասիրվելու են թանկացումներն ու դրանց պատճառները: Մեղավորներն անպայման պատժվելու են»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ նրա այդ խորհուրդը նաեւ թանկացումներից դժգոհող մարդկա՞նց է վերաբերվում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց կարճ՝ «Այո՛»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ շատ կարճ ժամանակ անց հասարակությունն ականատես կլինի ռեալ փոփոխությունների, որոնք պայմանավորված են նաեւ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությամբ ու ստացված հրահանգներով:
Անդրադառնալով թանկացումների դեմ ԵԼՔ-ի նախաձեռնած երթին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա ընդամենը քացաքական դիվիդենտներ շահելու եղանակ է.
«Իրանի՞ց են վարակվել: Թանկացումներ էլի են եղել, ինչո՞ւ այն ժամանակ երթ չէին անում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Ստորեւ կարող եք դիտել լրագրողների հետ Վահրամ Բաղդասարյանի զրույցը՝ armlur.am-ի տեսանյութում.