Մոուրինյուն՝ Սանչեսի հնարավոր ձեռքբերման լուրերի մասին
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, Անգլիայի առաջնության շրջանակներում «Սթոք Սիթի»-ի դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսել է նաև Ալեքսիս Սանչեսի՝ մանչեսթերյան թիմ հնարավոր տեղափոխության մասին:
«Չեմ կարծում, որ էթիկապես ճիշտ է այլ ակումբի ֆուտբոլիստի մասին խոսելը:
Եթե ինչ-որ մեկը քննարկեր իմ ֆուտբոլիստներն և նշեր, որ հետաքրքրքրված է կամ հետաքրքրված չէ նրանց ձեռքբերմամբ, ինձ դա դուր չէր գա: Սանչեսն «Արսենալ»-ի ֆուտբոլիստ է»,-ասել է Մոուրինյուն:
Ավելի վաղ՝ անգլիական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ պորտուգալացի մասնագետը ցանկանում է Մխիթարյանին փոխանակել Սանչեսի հետ: