Կոնտեին պատասխանում եմ արհամարհանքով. Մոուրինյու
Спорт«Սթոք Սիթի»-ի դեմ կայանալիք խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է նաև Անտոնիո Կոնտեի հետ կոնֆլիկտի մասին:
«Չելսի»-ի գլխավոր մարզիչը պորտուգալացուն անվանել էր թշվառ:
«Եթե մեկը վիրավորում է մյուսին, ապա կարող է ակնկալել կամ պատասխան, կամ էլ՝ լռություն:
Նրա առաջին վիրավորանքին ես պատասխանեցի: Կարծես թե պատասխանս ազդել է նրա վրա: Նա ինձ վիրավորեց երկրորդ անգամ, բայց այս դեպքում այլ կերպ կվարվեմ: Ես պատասխանում եմ արհամարհանքով, ինչը նշանակում է, որ պատմությունն ավարտված է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի կայքը: