Էդգար Մալաքյանը փորձաշրջան կանցնի Ղազախստանում
СпортՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը փորձաշրջան կանցնի Ղազախստանում: Այս մասին տեղեկացնում է Prosports.kz-ը:
27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Ժետիսու»-ն և «Կիզիլ-Ժար»-ը: Այս ակումբները հաջորդ մրցաշրջանից սկսած՝ հանդես են գալու ղազախական Պրեմիեր լիգայում:
Նշենք, որ Մալաքյանը «Ժետիսու»-ի կազմում հավաքի ընթացքում խաղի է մասնակցել: