Ռաֆայել Նադալը դուրս եկավ հաջորդ փուլ. Australian Open
SportՇարունակվում է Ավստրալիայի բաց մրցաշարը:
Մրցաշարի երկրորդ տուրում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթանակ տոնեց և դուրս եկավ երրորդ փուլ:
Երկրորդ տուրում Նադալն ուժերը չափեց արգենտինացի Լեոնարդո Մայերի հետ:
2 ժամ 39 րոպե տևած պայքարն ավարտվեց 6:3, 6:4, 7:6 (7:4) հաշվով:
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար աշխարհի առաջին ռակետը կպայքարի Դամիր Ջումխուրի հետ: