Ֆուտբոլիստի գեղեցիկ հնարքն ու դարպասապահի վնասվածքը (տեսանյութ)
Սպորտ«Մարսել»-ի հարձակվող Դիմիտրի Պայեն Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Ստրասբուրգ»-ի դեմ խաղում աչքի է ընկել իր գեղեցիկ հնարքով:
30-ամյա ֆուտբոլիստը հանդիպման վերջնամասում՝ 87-րդ րոպեին շրջանցել է մրցակցի դարպասապահին և գոլ խփել:
Դարպասապահը մրցակցին կանգնեցնել փորձելու ընթացքում վնասվածք է ստացել և դաշտը լքել պատգարակի օգնությամբ:
Նշենք, որ «Մարսել»-ը հաղթել է 2:0 հաշվով: