Սարուխան գյուղում տան և անասնագոմի տանիքներ են այրվել
Чрезвычайный случайՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 18-ին, ժամը 15:36-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Բաբաջանյան փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել՝ 17:20-ին:
Պարզվել է, որ այրվել է տան տանիքը ամբողջությամբ՝ մոտ 156 քմ, անասնագոմի տանիքը մոտ 48 քմ և հարակից անասնագոմի տանիքը ՝ մասնակի, մոտ 12 քմ: