Lurer.com | 11 տարի առանց Հրանտ. այսօր Դինքի սպանության օրն է
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Արսենալ»-ի պատմության լավագույն ֆուտբոլիստն ըստ Մխիթարյանի (տեսանյութ)Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է ԲԿՄԱ-ի կականց թիմըՈւԵՖԱ-ն ներկայացրել է մրցաշրջանի լավագույն գոլի կոչման հավակնորդներին (տեսանյութ)Հայաստանի վետերանների հավաքականը հաղթել է 8:0 հաշվով (լուսանկարներ)Հայտնի է բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմը աշխարհի առաջնությունումՌոբերտ Հովհաննիսյանը` Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկության հաղթողՓաշինյանի հարվածը «հակահեղափոխությանը»Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն օգոստոսի 15-ից«Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները տեղափոխվեցին «Լեգանես» (լուսանկարներ)Ո՞րն է լինելու Քոչարյանի հաջորդ քայլը. ընտրությունների հիմնական ինտրիգը

11 տարի առանց Հրանտ. այսօր Դինքի սպանության օրն է

Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքն իր ողջ կյանքում պայքարեց հանուն մեկ գաղափարի՝  ունենալ այնպիսի Թուրքիա, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները՝ անկախ ազգությունից և կրոնական պատկանելությունից: Թուրքիա, որտեղ հայերն այլևս չեն վախենա խոսել այն մասին, թե ովքեր են և որտեղից են գալիս: Թուրքիա, որը ոչ թե այլ երկրների խորհրդարանների ու կառավարությունների ճնշման ներքո, այլ ներսից կգիտակցի փոխվելու, ժողովրդավարական ճանապարհով գնալու անհրաժեշտությունը:  Թեպետ արդեն 11 տարի է, ինչ Դինքն այլևս մեզ հետ չէ, սակայն նրա գաղափարները և երազանքները շարունակում են մնալ առավել քան արդիական:

 

 

Օսմանյան կայրսության կողմից իրագործված Ցեղասպանությունից փրկված ընտանիքի զավակը՝ Դինքը, ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիա քաղաքում: 1996 թվականին նա հիմնադրեց հայկական համայնքում լույս տեսնող միակ երկլեզու՝ հայերեն և թուրքերեն պարբերականը՝ «Ակոս»-ը՝ նպատակ ունենալով համայնքային, ինչպես նաև Թուրքիայի փոքրամասնություններին առնչվող հիմնահարցերը նոր լույսի ներքո ներկայացնել հասարակությանը: Նա կարծում էր, որ հայերի նկատմամբ երկրի ներսում առկա կանխակալ վերաբերմունքի պատճառներից մեկն էլ նրանց վատ ճանաչելն է, ուստի ասում էր. «Ստամբուլի հայ հասարակությունը շատ փակ է ապրում: Եթե մեզ լավ ճանաչեն, նախապաշարումները կկոտրվեն»:

 

 

Դինքը համարձակ էր: Նա խոսում էր այնպիսի հարցերի մասին, որոնց վերաբերյալ բոլորը վաղուց արդեն սովորել էին լռել: Երբ «Ակոս»-ում տպագրվեց հոդվածը Սաբիհա Գյոքչենի՝ Աթաթուրքի որդեգիր զավակի մասին, որում ասվում էր, որ Թուրքիայի առաջին ռազմական կին օդաչուն՝ Սաբիհան իրականում հայուհի է, ավելին՝ Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայուհի, որին որդեգրել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալը, Դինքի դեմ մշտապես առկա սպառնալիքների ծավալը կտրուկ մեծացավ: Ընդ որում, նրան սպառնում էին ոչ միայն ազգայնական շրջանակները, այլև անգամ պետական պաշտոնյաները: Հրանտի ընկերներն ու հարազատները հորդորում էին մտավորականին սեփական անվտանգությունից ելնելով հեռանալ Թուրքիայից, սակայն փախչելը Դինքի համար չէր: Նա շարունակ կրկնում էր. «Սա իմ երկիրն է…Այո, մենք` հայերս, այս հողերի վրա աչք ունենք, որովհետև մեր արմատներն այստեղ են, սակայն, մի անհանգստացեք, ոչ թե այս հողերն առնել-տանելու, այլ այս հողերի խորքն անցնելու համար… Այստեղ ապրել են իմ նախնիները, իմ արմատներն այստեղ են, ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ»:

 

 

11 տարի առաջ հենց այս օրը՝ հունվարի 19-ին թուրք անչափահաս դավադրի ձեռքով Հրանտի սպանությունն էր, որ ստիպեց իր իսկ կողմից հիմնված «Ակոս»  պարբերականի խմբագրատան շենքի մոտ հավաքված բազմահազարանոց ամբոխին միաձայն բացականչել՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»: Թուրքիայի իշխանությունների կոկորդին ոսկորի պես կանգնած Դինքի սպանությամբ, սակայն, ոսկորը կուլ չգնաց: Թուրքական պետության պատմության ցավոտ էջերին անդրադառնալու և կարևորագույն հիմնախնդիրները մշտապես բարձրաձայնելու պատճառով թիրախավորված Դինքի սպանության պատվիրատուները կարծում էին, թե մեկընդմիշտ կազատվեն այն խնդիրներից, որոնք իրենց համար մշտապես հարուցում էր պոլսահայ մտավորականը: Սակայն Դինքի դեմ արձակված կրակոցներն ի զորու չեղան լռեցնելու արդարության ձայնը, որի դիմաց թուրքական իշխանական շրջանակները մինչ օրս փորձում են խուլ ձևանալ:

 

 

Թեպետ ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող դատական գործընթացը դեռևս շոշափելի արդյունքներ չի տվել սպանության մեղավորներին հայտնաբերելու և պատժելու տեսանկյունից, սակայն Դինքի ընկերներն ու գաղափարակիցները վստահաբար հայտարարում են՝ հետամուտ ենք լինելու արդարության հաստատմանը և թույլ չենք տալու, որ հանցագործությունը կորի երկրի մթին հետնախորշերում…

Արաքս Կասյան

 

դիտվել է 378 անգամ
Լրահոս
15 Օգոս
Անշուշտ, Քոչարյանն իր ասելիքը տեղ հասցնելու ձեւեր կգտնի. «Հրապարակ»Պեկ-ում իրար ետեւից պաշտոնները լքում են կասկածելի համբավ ունեցող անձինք. «Հրապարակ»Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Արփին, կարոտն առնում զինվոր եղբորից (տեսանյութ) Ինչո՞ւ են տղամարդիկ կորցնում իրենց սիրելիներին «Արսենալ»-ի պատմության լավագույն ֆուտբոլիստն ըստ Մխիթարյանի (տեսանյութ)«Թողեիք Քոչարյանը խոսեր, բան հասկանայինք: Վերջապես էտ քրտնաթոր ու ոչխարաբույր ամբոխավարությանը պիտի վերջ տալ» Գիտնականները մահը կանխագուշակելու միջոց են գտել ՔՊ-ն մամուլի խոսնակ ունիԱլեքսանդր Գրիգորյանը գլխավորել է ԲԿՄԱ-ի կականց թիմըՈւԵՖԱ-ն ներկայացրել է մրցաշրջանի լավագույն գոլի կոչման հավակնորդներին (տեսանյութ)Սերը կես տարի՞ է ապրում. ամուսնացած Ռատակովսկին զբոսանավի վրա բռնացրել են երիտասարդ մոդելի հետ (լուսանկարներ) Գիտնականները սեռական հարաբերությունները խթանող գարեջուր են ստեղծել Հայաստանի վետերանների հավաքականը հաղթել է 8:0 հաշվով (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին Հայտնի է բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմը աշխարհի առաջնությունումՄահացել է Արմեն Մուրադյանի մայրը Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքին Գյումրիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածները տեղափխվել են հիվանդանոց Աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին (տեսանյութ) ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել Շանթ Հարությունյանի հետ «Կլուժ»-«Ալաշկերտ» հանդիպումը կսպասարկի իսլանդական մրցավարական անձնակազմը Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել Մենք ձգտում ենք օգտակար լինել Հայաստանի զարգացմանը ներդրումների միջոցով. Դեյվիդ Բոհիգյան Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս Ոստիկանները բացահայտել են Աբովյանում կատարված կողոպուտը Ինչու Իլհամ Ալիևն «ազատ արձակեց» ընդդիմության հնարավոր առաջնորդին Վստրեչի ապերը հայտնաբերվել է ԴուբայումՀԱԿ-ը կոչ է անում անդամներին ու համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին Սկանդալային օրենքը կներկայացվի աշնանը«Լիվերպուլ»-ը ոստիկանությանը Սալահի վերաբերյալ տեսանյութ է տրամադրել Էմինեմը գերազանցել է ռեփ կարդալու սեփական ռեկորդը (տեսանյութ) Ռոբերտ Հովհաննիսյանը` Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկության հաղթողԲակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Թանգարանների ռեկորդակիրը՝ Լուվրը (լուսանկարներ, տեսանյութ)Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Գեղի Գօլդ» ՍՊԸ գործադիր տնօրեն Արմեն Բակունցի պարզաբանումը Ոսկեձորի հանքավայրի վերաբերյալԹոփլես Քիմ Քարդաշյանն՝ անկողնում (լուսանկար) Փաշինյանի հարվածը «հակահեղափոխությանը»Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն օգոստոսի 15-ից«Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները տեղափոխվեցին «Լեգանես» (լուսանկարներ)Շանթ Հարությունյանը բանտում սպասում էր Ռոբերտ ՔոչարյանինՀերրի Բերրին թաց շապիկով և կարճ ներքնազգեստով լուսանկար է հրապարելՎարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդներ է տվել կարկտահարությունից տուժած գյուղացիներին Ո՞րն է լինելու Քոչարյանի հաջորդ քայլը. ընտրությունների հիմնական ինտրիգըՀայաստանի և Իրանի վետերանների հավաքականների ընկերական հանդիպում կանցկացնենԵրևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին