Արթուր Դավթյանը՝ համաշխարհային բարձր դասի մարմնամարզիկների ցանկում
СпортՀայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանին միջազգային ֆեդերացիան ընդգրկել է 2016-2017 թվականների բարձր դասի մարզիկների ցանկում: Հայ մարմնամարզիկն արժանացել է միջազգային ֆեդերացիայի շքանշանին: Նա Հայաստանից չորրորդ մարմնամարզիկն է, ով արժանացել է այդ շքանշանին:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Դավթյանը 2016 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (հենացատկեր): Նույն տարում նա մասնակցել է Ռիոյի ամառային օլիմպիական խաղերին:
2017-ին Արթուրը հաղթել է միջազգային մրցաշարերում ու նվաճել տարբեր հարգի մեդալներ: Նա առաջին հայ մարմնամարզիկն է, ով Հայաստանի անկախության տարիներին աշխարհի առաջնությունում մտել է եզրափակիչ (բազմամարտ, 2017 թ.): Բարձր դասի մարմնամարզիկների ցանկում հայտնվում են աշխարհի առաջնության եզրափակչում հանդես եկած մարզիկները:
Բարձր դասի մարմնամարզիկների ցանկում Հայաստանից նախկինում ընդգրկվել են նաեւ Նորիկ Սարգսյանը (1996 թ.), Հարություն Մերդինյանը (2010 թ.) եւ Վահագն Դավթյանը (2015 թ.):