Lurer.com | Վազգեն Սարգսյանի եղբայրը բացում է փակագծերը
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գոհ եմ, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները կռիվ տալիս. Անդրեյ Տալալաև «Փյունիկ»-ն ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (տեսանյութ, լուսանկարներ)Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց պայքարիցՄենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան Երևանն ու «Փյունիկ»-ը Վասիլի Ուտիկինի ռեպորտաժում (տեսանյութ)Հովհաննես Գաբուզյանը՝ Washington International մրցաշարի հաղթող Ուեյն Ռունին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)Փաշինյանի կաբինետի թույլ օղակըՀՔԾ-ն մարդկանց զգացմունքների հետ խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է ընտրել․ Հայկ ԱլումյանՀայաստանի հավաքականը՝ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում

Վազգեն Սարգսյանի եղբայրը բացում է փակագծերը

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու հանգամանքը «թարմացրեց» հիշողություն-քննարկումներն այն մասին, թե ինչպես Արմեն Սարգսյանը 1997 թվականին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից և ինչ հակասություններ նա ուներ այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ։

ՀՌԱՀ անդամ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանցերում նորից թարմացրեցին հին ու ստոր բամբասանքը, թե իբր Վազգենի ապտակից հետո Արմեն Սարգսյանը 1997-ի փետրվարին «փախավ» Լոնդոն և հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից»:

«Վազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ ինչ-որ տեղ կարդում էր դրա մասին: Արմեն Սարգսյանը լուրջ հիվանդություն ուներ, փառք Աստծո և ժամանակակից բժկությանը, որ ապաքինվեց: Վազգենի հետ էլ ոչ միայն գործընկերներ էին, այլ նաև պարզապես ընկերներ, բարեկամներ: 1999թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը Լոնդոնից գալիս է Վաշինգտոն: Վազգենին օգնում է նախապատրաստվել փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին: Հանդիպումներից առաջ քննարկում էին բոլոր նյուանսները, մի մասին ես մասնակցել եմ, մինչև խորը գիշեր: Հաստատ, լավ ընկերներ էին և համախոհներ: Պետք չի պղծել Վազգենի հիշատակը, պետք չի էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Նրանցից ոչ մեկը թույլ չէր տա ո՛չ ապտակել, ո՛չ ապտակն անհետևանք թողնել»,- գրել է Տ. Հակոբյանը։

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, 1997-ին իրականում ի՞նչ է տեղի ունեցել Վազգեն Սարգսյանի և Արմեն Սարգսյանի միջև։

– Միանշանակ ասեմ, որպեսզի թեման հենց սկզբից փակվի, ապտակի մասին լուրերն ամբողջությամբ հերյուրանք են։ Արմեն Սարգսյանին ճանաչում եմ 1996 թ.-ից, մեզ անձամբ ծանոթացրել է Բաբկեն Արարքցյանը Սևանում։ Եվ իմ ճանաչած օրվանից՝ 1996 թվականից մինչև 1999թ. հոկտեմբերի 25-ը, երկու Սարգսյանների՝ Վազգենի ու Արմենի միջև եղել են ջերմ, մարդկային, նույնիսկ կասեի՝ եղբայրական հարաբերությունների մեջ։ Դա իմ տեսածն է և, կարծում եմ՝ քիչ չեմ տեսել, նրանց հարաբերությունների, շփումների բազմաթիվ անգամներ ներկա եմ եղել։

Եվ վերջին անգամ, երբ ես Վազգենին տեսել եմ կենդանության օրոք, դա եղել է Արմենի հետ, Արմենի կնոջ, Վաչե Մանուկյանի, նրա կնոջ՝ Թամարի հետ, մեր տանը։ Հոկտեմբեր 24-ի լույս 25-ի գիշերը միասին ջերմ օր ենք անցկացրել, և առավոտյան Վաչեն ու Արմենը մեկնում էին Լոնդոն։ Եվ, իրոք, Վազգենի ու Արմենի հարաբերությունները շատ ջերմ էին, ընտանեկան։ Ես կարող եմ հիշել. 1999թ. այդ օրը ՀՀ-ում առաջին ՏԻՄ ընտրություններն էին, այդ օրն էր։

Նրանք հրաշալի, ջերմ հարաբերություններ են ունեցել։ Իմ տեսած ու լսածն է։ Թե կուլիսներում մարդիկ ինչե՞ր են իրենց համար հորինում, ինչե՞ր են ուզում ակնկալել այդ «ապտակ» եղած-չեղածից, ես նման բան երբևիցե ո՛չ լսել, ո՛չ զգացել եմ, կամ երբևիցե առանձին տեղերում չեմ լսել, որ Վազգենը որևիցե անգամ Արմենից դժգոհ լինի, կամ Արմենի հասցեին որևիցե վատ բառ ասի։ Չկա նման բան, սուտ է, հերյուրանքներ են։

– Այդ դեպքում վարչապետի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը ո՞րն էր։

– Վստահ կարող եմ ասել, որ հրաժարականի միակ պատճառը, կարևորագույնը, ուրիշ պատճառ ես չգիտեմ և չեմ լսել, Արմենի առողջական խնդիրն էր։ Արմենն առողջական խնդիր ուներ, որի համար Վազգենը շատ ծանր էր տանում, և բազմիցս լսել եմ, որ նա միշտ խոսել է՝ Աստված Արմենին առողջություն տա, Արմենը մեզ դեռ շատ է պետք, Արմենը կարգին մարդ է և Հայաստան երկրին շատ է պետք։ Գիտեմ, որ նաև Վազգենի հորդորով Արմենը մեկնեց Լոնդոն՝ հատուկ բուժման, որովհետև իսկապես, փառք Աստծո, որ Արմենն այսօր առողջ է, Աստված տա երկար տարիների կյանք, ու առողջ լինի միշտ, ես գիտեմ, որ Արմենի հրաժարականի միակ պատճառը եղել է իր առողջական խնդիրը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ«168 Ժամի» այսօրվա համարում:

դիտվել է 38227 անգամ
Լրահոս
17 Օգոս
Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմական ավանում մեկնարկել են վերանորոգման աշխատանքները Հրապարակում հավաքվում ենք մեր սկսած գործը շարունակելու համար. Հայկ ՄարությանԳոհ եմ, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները կռիվ տալիս. Անդրեյ ՏալալաևՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձ է եղել․ ՊԲ դիրքապահները կանխել են Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողները իրավունք ունեն օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով․ Արծրուն ՀովհաննիսյանՄշակույթի նախարար Լիլիթ Մակունցի աշխատանքային 100 օրը Ռուս սահմանապահները ձերբակալել են հերթական սահմանախախտին Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը դրվել է ընթերցողների սեղանին Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Օրվա Խորհուրդը«ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման Աստղագուշակ` օգոստոսի 17-ի համարՉի բացառվում` «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված. «Ժողովուրդ»Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մեկնել Լոնդոն. «Ժողովուրդ»10-ից ավելի կուսակցություն պետք է հասցնեն երեւանցիներին ներկայացնել իրենց ծրագրերը. «Հրապարակ»ԱԻՆ նախկին փոխնախարարը և աշխատակազմի նախկին ղեկավարը կալանավորվել են. «Ժողովուրդ»Օրեր առաջ գործողություն կատարվել է Հովիկ Աբրահամյանի դստեր երեւանյան բնակարանում. «Հրապարակ»Սերժ Սարգսյանին որպես վկա՞ կհարցաքննեն, թե՞ նրան էլ մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ»ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. «Ժողովուրդ»Հյուրանոցի հրապարակին նայող համարները մինչեւ օգոստոսի 18-ը չեն տրամադրվել հյուրերին. «Հրապարակ» Անվտանգության ընկերությունները իշխանափոխությունից հետո հայտնվել են ծանր վիճակում. «Հրապարակ»9 պատճառ՝ ինչու պետք է Երկվորյակները լինեն բոլորի կյանքում Մեգան Մարքլն ու արքայազն Հարին աֆրիկացի աղջնակի են որդեգրելու. ԶԼՄ–ներ Հայաստանի ՔԿՀ-ներում թախտաբիթիներ չեն լինելու՝ միայն հանցագործներ․ Արարատ Միրզոյանը՝ Քոչարյանի մասին Ռոբերտ Քոչարյանը դառնում է շարքային ընդդիմադիրՏիմատին 35-ամյակի կապակցությամբ նոր տեսահոլովակ է ներկայացրել «Փյունիկ»-ն ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (տեսանյութ, լուսանկարներ)Վահան Հովհաննիսյանի կարիքը կա, և դա զգալի է նաև բարոյական առումով. այսօր նրա ծննդյան օրն է Գյումրիում ավտոկայանատեղիները վճարովի կդառնա՞ն (տեսանյութ) Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց պայքարիցԲացահայտվել է հանցագործության 54 դեպք Ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողին Մակրոնը հավաստիացրել է Էրդողանին, որ Ֆրանսիան Թուրքիայի կայունության կողմնակից է Գյումրիում փողոցաշինական աշխատանքերն իրականացվելու են համակարգված Մենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան Մեքսիկայում ձերբակալել են թմրանյութերի ամենախոշոր հանցախմբի մոտ 50 անդամների Նախարարությունը քայլեր է ձեռնարկում ավելի մեծ թվով մշակութային կենտրոնները հաշմանդամների համար հասանելի դարձնելու համար Խոշոր տրամաչափի զենքերով լռեցվել է թշնամին Բոլոր դպրոցականները հնարավորություն կստանան օգտվել մշակութային օջախներ այցելության աբոնեմենտային համակարգից Սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրենին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան Անձրեւից պաշտպանվելու նոր միջոց Է գտնվել Աշխատանքային քննարկում՝ մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Կյանքից հեռացել է պատմության մեծագույն երգչուհի Արետա Ֆրանկլինը
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին