Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 15-րդն է Եվրոպայի առաջնությունում
SportԳեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը Եվրոպայի առաջնությունում 15-րդ է:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքի ազատ ծրագրից հետո ընդհանուր հաշվարկում հավաքելով 196.63 միավոր` նա զբաղեցրեց 15-րդ տեղը:
Եվրոպայի չեմպիոն դարձավ Իսպանիան ներկայացնող Խավիրեր Ֆերնանդեսն, ով հավաքեց 295.55 միավոր: