Նենադ Ինյացը հեռացել է «Բանանց»-ից
ՍպորտՍերբ հարձակվող Նենադ Ինյացն ավարտում է իր ելույթները «Բանանցի» կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Փոխադարձ համաձայնությամբ խզվել է ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը:
Ինյացը «Բանանցին» միացել էր 2017 թվականի սկզբում:
Նա մասնակցել է Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության 22 խաղի և դարձել է 8 գոլի հեղինակ: