Տիկին նախագահ. Առաջին կին-նախագահ. Թրամփ
USAՎերջերս 36-ամյա Իվանկա Թրամփին համացանցում ավելի շատ քննադատել են, քան գովել, բայց ԱՄՆ նախագահի վերջին այցը Փենսիլվանիա բացառություն է: Իվանկան հորն է ուղեկցել գործարաններից մեկն այցի ժամանակ և իր խոսքով աջակցել է հանրահավաքի ժամանակ:
Իվանկան ուղևորության համար ընտրել է սև բարձր օձիքով սվիտեր, դասական տաբատ և նույն գույնի կոշիկներ, կերպարը համալրել է դարչնագույն վերարկուով: Կրել է միայն մեծ մարգարիտներով ականջօղեր: Դոնալդ Թրամփի դստեր արտաքին տեսքը սոցցանցերի օգտատերերին այնքան է դուր եկել, որ նրանք շատ հաճոյախոսություններ են շռայլել, ոմանք նույնիսկ հայտարարել են, որ Իվանկան ԱՄՆ ապագա նախագահի տեսք ունի:
«Տիկին նախագահ: Առաջին կին-նախագահ: Իսկական ղեկավարի է նման: Մի օր նա նախագահ կդառնա»- արձագանքել են Twitter-ի օգտատերերը: