Հրդեհ է բռնկվել Պրահայի կենտրոնում գտնվող Eurostars David հյուրանոցում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
Emergency CaseՊրահայի կենտրոնում գտնվող Eurostars David հյուրանոցում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով կան զոհեր և վիրավորներ: Այս մասին տեղեկացանք Պրահայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
«Ցավալի լուր․
հրդեհ է բռնկվել Պրահայի կենտրոնում գտնվող Eurostars David հյուրանոցում։ Կան զոհեր և վիրավորներ։ Ժամը 20։00-ի դրությամբ հրդեհը դեռ մարված չէ։ Չեխիայի հրշեջ ծառայության մամլո պատասխանատուների հետ առայժմ չի հաջողվել կապվել, որպեսզի պարզենք, թե արդյոք ՀՀ քաղաքացիներ կան տուժածների թվում։ Խնդրում ենք արձագանքել, եթե որևէ մեկը տեղեկություն ունի այդ հյուրանոցում իրենց մտերիմների հնարավոր գտնվելու մասին»,-գրված է դեսպանության պաշտոնական էջում։
2 dead, 8 injured (4 seriously) after fire in Hotel Eurostars David in #Prague, #CzechRepublic + 2 firefighters injured. / Source: Prague Ambulance + Fire dpt pic.twitter.com/7FzKOoIAtY
— Filip Horký (@FilipHorky) 20 января 2018 г.