ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

Իմ նոր ընտրյալը` Լուսինեն, ընտանիք չի քանդել. Վահագն Գալստյանն առաջին անգամ խոսում է ամուսնալուծության և նոր սիրելիի մասին

Հասարակություն
Դերասան Վահագն Գալստյանի եւ Շուշան Ղազարյանի անձնական կյանքն արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկումների կենտրոնում է: Նրանց բաժանության շուրջ ասեկոսեները երկար ժամանակ է` տարածված են, սակայն նրանցից եւ ոչ մեկը պաշտոնական հայտարարությամբ հանդես չէր գալիս: Սակայն Վահագնը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով իր նոր ընտրյալի լուսանկարները, անխոս հաստատեց, որ ինքն ու Շուշանը ամուսնալուծվել են, իսկ ավելի ուշ հարցազրույցներից մեկում լուրը հաստատեց նաեւ Շուշանը: Զույգերի այս քայլից հետո համացամցում մեկնաբանությունների տեսքով բուռն քննարկումներ է սկսվել, շատերը վստահ են` դերասան ամուսինների բաժանության հարցում մեղավորը Վահագնի նոր սիրելին է` Լուսինեն:
 
Թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Վահագն Գալստյանի հետ:
 
«Իմ նոր ընտրյալը` Լուսինեն, ընտանիք չի քանդել, նա ոչ մի կապ չունի իմ բաժանության հարցում, սա ես հայտարարում եմ պաշտոնապես: Լուսինեին հանդիպել եմ իմ ամուսնալուծությունից շատ հետո, սակայն մարդիկ սրա վրա չեն կենտրոնացել, եւ իրենց կյանքը թողած, ապրում են ուրիշների կյանքով եւ անհեթեթ մտքեր են արտահայտում: Իմ ընտրյալը շատ բարոյական մարդ է, բոլորն էլ ինձ ճանաչելով` գիտեն, թե ով եմ, ու ինչպիսին պետք է լինի իմ սիրելին: Ես գլուխս բարձր քայլում եմ, շարունակում եմ ապրել իմ քաղաքում, նույն Վահագն Գալստյանն եմ` տարբերությամբ, որ հիմա սիրահարված եմ Լուսինեին»,- ընդգծեց Վահագնը:
Դերասանը հրաժարվեց նշել նախկին կնոջ հետ բաժանաության պատճառները, նաեւ հավելեց, որ իրենց բաժանությունը շուտով նաեւ թղթաբանությամբ կհաստատվի: 
 
Ինչպես հայտնի է` Վահագն ու Շուշանը երկու երեխա ունեն: Հարցին, թե ծնողների բաժանությունն ինչպե՞ս է անդրադառնում նրանց վրա, Վահագնը նշեց.
 
«Նախ ուզում եմ խնդրել բոլորին, որ իրենց կարծիքները արտահայտելիս մի պահ հիշեն, որ մենք երեխաներ ունենք, ովքեր հաճախում են դպրոց: Կարծում եմ` մարդիկ պետք է քիչ ավելի զուսպ լինեն իրենց խոսքերում: Ինչ վերաբերվում է իմ ու երեխաներիս կապին, միանշանակ, ես միշտ նրանց հայրություն եմ արել եւ չեմ պատրաստվում դրանից հրաժարվել, քանզի դա սրիկայություն կլինի իմ կողմից: Այս հարցում ես հիացած եմ նաեւ Լուսինեով, նա ինքն էլ հաստատ չէր հարգի ինձ, եթե երեխաներիս հետ հարաբերությունս խզեմ: Երեխաներս շատ հաճախ են իմ տանը լինում, մենք շատ մտերիմ ենք: Նրանք ծանոթ են նաեւ Լուսինեի հետ, եւ ի զարմանս ինձ` երեքն էլ իրար շատ լավ են վերաբերվում: Ես նույնիսկ չէի սպասում, որ այդքան ջերմ ու ընկերական կապ կունենան: Այս հարցում էլ եմ հիացած Լուսինեով, ով ինձ սիրելով` իսկապես շատ լավ է վերաբերվում իմ երեխաներին: Ես իմ զավակներիս շատ եմ սիրում, եւ չի կարող նույնիսկ քննարկվել, թե ամուսնալուծությունից հետո կհրաժարվեմ իմ ձագերից»:
Վահագնը խուսափեց խոսել նաեւ իր եւ Լուսինեի ծանոթության մասին, նա միայն նշեց, որ իրենց ամուսնությունը շատ չի ուշանա:
Ի դեպ` Լուսինեն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան,  երգչուհի է, Վահագնի խոսքով`ինքն ամեն ինչ կանի, որ սիրելին շարունակի երգել:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար
Ամենադիտված