Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում հայտնաբերվել է 39-ամյա քաղաքացու դի
Արտակարգ ՊատահարՓրկարարական ծառայություն հունվարի 22-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում այրվում է տնակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ այրվում է 21-րդ փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող տնակը (մոտ 6 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:00-ին:
Տնակն ամբողջությամբ այրվել է, ներսում հայտնաբերվել է 1979 թ. ծնված Բ. Դ.-ի դին: