Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ» «Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» 

Կյանքից հեռացել է իսկական երևանցիների սերնդի վառ ներկայացուցիչ Աշոտ Անդրանիկի Կիլիկյանը

Հասարակություն

2017 թվականի դեկտեմբերի 12-ին կյանքից հեռացավ կենսուրախ, հիանալի մարդ, արտասովոր անձնավորություն, իսկական երևանցիների սերնդի վառ ներկայացուցիչ Աշոտ Անդրանիկի Կիլիկյանը:

Աշոտ Անդրանիկի Կիլիկյանը ծնվել է 1933 թվականի հունիսի 14-ին, Բաթումի քաղաքում, որտեղ ապրում էր նրա մայրական տատիկը: Նույն տարվա մեջ նրան բերել են Երևան քաղաքի Պուշկինի 4 հասցեում գտնվող ծնողների տուն: Աշոտ Կիլիկյանի ծնողները եղել են Հայաստանի առաջին ատամնաբույժներից:

Հայրը՝ Անդրանիկ Մկրտչի Կիլիկյան (02.05.1905 – 01.09.1982):

Մայրը՝ Զեփյուռ Մանուկի Ժիմիրչյան (15.03.1911 – 29.04.1989):

1941 թվականին Աշոտն ընդունվել է Չկալովի անվան դպրոցը: Դպրոցն ավարտելուն պես՝ 1951 թվականին, ընդունվել է Մոսկվայի Ստալինի անվան հաստոցամեքենաշինական «ՍՏԱՆԿԻՆ» ինստիտուտը, որն ավարտել է 1956 թվականին՝ «Ճշգրիտ մեխանիկական սարքեր»  մասնագիտացմամբ  և անցել աշխատանքի Երևան քաղաքի  ժամացույցի գործարանում, որտեղ 4 տարվա գործունեության արդյունքում տեխնոլոգից հասել է Գործիքային արտադրամասի ղեկավարի տեղակալի պաշտոնին:

Կոմերիտմիության շրջանային կոմիտեի միջնորդությամբ տեղափոխվել է նորաբաց «Ռելե» գործարան, որտեղ զբաղեցրել է Գործիքային արտադրամասի ղեկավարի պաշտոնը՝ մինչև 1962 թվականը:

1959 թվականի հունվարի 31-ին Աշոտը Երևան քաղաքում ամուսնացել է գեղեցկուհի Էմմա Մնացականի Խոյեցյանի հետ: 1960 թվականի հունիսի 8-ին ծնվել է դուստրը՝ Վիկտորյա Աշոտի Կիլիկյանը, իսկ 1964 թվականի մարտի 1-ին՝ որդին՝ Մկրտիչ Աշոտի Կիլիկյանը:

1962 թվականին, երբ ԽՍՀՄ-ում արդեն ձևավորվել  էին Ժողտնտեսության խորհուրդները (ԺՏԽ), Հայկական ԽՍՀ-ի ԺՏԽ-ում ստեղծվել էր վերակազմավորված և նորաստեղծ ընկերությունների տեխնիկական աջակցման բաժին, որտեղել էլ աշխատանքի ուղղորդվեց ինժեներ Ա.Ա. Կիլիկյանը՝ որպես բաժնի վարիչ:

1964-1971թթ. նա ղեկավարել է «Հայէլեկտրո» գործարանին կից Կոմպլեքս էլեկտրասարքավորումների համախորհրդային գիտահետազոտական ինստիտուտի (ВНИИКЭ) թիվ 10 բաժինը:

1969թ. համալրել է Խորհրդային կոմկուսի շարքերը և մինչև կյանքի վերջն էլ հավատարիմ էր իր քաղաքական դավանանքին:

1978 թվականին ստացել է երկրորդ բարձրագույն կրթությունը՝ Լենինգրադի Պ. Տոլյատիի անվան ինժեներային-տնտեսագիտական ինստիտուտի Արդյունաբերական արտադրանքի և շինարարության կառավարման բաժանմունքում:

1971 թվականին տեղափոխվել է աշխատանքի ԽՍՀՄ սարքաշինության նախարարությանը կից գործող Երևանի սարքաշինական գործարանում՝ որպես գործարանի գլխավոր ինժեներ:

1981 թվականին նշանակվել է 1973 թվականից վերակազմավորված ԽՍՀՄ սարքաշինության նախարարության «Էլեկտրասարք» Երևանի արդյունաբերական միավորման գլխավոր տնօրեն:

1974թ. փետրվարի 28-ին պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով ԽՍՀՄ ռազմածովային ուժերի առաջին նավերի վրա, հրամանատարական «Օրիոն» կառավարման վահանակի օդային բարձիկի վրա բարեհաջող մշակումների և նորարարությունների ներդրման համար: 

1981թ. մարտի 31-ին պարգևատրվել է «Ժողովուրդների եղբայրության» շքանշանով ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի ռազմածովային ուժերի առաջին պահակային ռակետային նավերի վրա «Դվին-2» համակարգի մշակման և ներդրման համար:

1984թ. հունիսի 10-ին պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանով՝ Բայկոնուր տիեզերակայանում «Բուրան» տիեզերանավի նախագծի աշխատանքներում մասնակցության և թռիչքի բարեհաջող իրագործման կապակցությամբ:

Այս ընթացքում աշխատանքում ունեցած հաջողությունների համար բազմակի պարգևատրվել է պետական պարգևներով և ԽՍՀՄ մեդալներով:

1993թ. մարտի 1-ից մինչև 1994թ. մայիսի 5-ը եղել է «Պրոմեթեյ» անդրկովկասյան նավթգազշինում միավորման կառավարիչ:

1994թ. մայիսի 6-ից աշխատել է որպես «Էլեկտրոմերա» միջբնագավառային պետական միավորման տնօրենի տեղակալ (ք. Մոսկվա):

Աշոտ Անդրանիկի Կիլիկյանի աշխատանքային գործունեության տարիների ընթացքում կատարվել են բազմաթիվ ռացիոնալիզատորական առաջարկներ և գյուտեր արդյունաբերական և գիտական տարբեր բնագավառներում, այդ թվում նաև բժշկության մեջ:

Նրա արդյունավետ ղեկավարման և անձնային հատկանիշների, ինչպես նաև ԽՍՀՄ սարքաշինության նախարար Մ. Ս. Շկաբարդնյայի հովանավորության շնորհիվ՝ անգլիական "SIMON-CARVES" ընկերության հետ ստորագրվել է 500 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր՝  Հայաստանում «ՄԱՐՍ» արտադրական միավորում (ԱՄ) անվամբ  ծրագրավորվող ու ղեկավարվող սարքավորումների գործարանի կառուցման համար:

1983թ. հունիսի 22-ին արդյունաբերությունում բազմամյա ակտիվ գործունեության և 50-ամյա հոբելյանի կապակցությամբ Աշոտ Անդրանիկի Կիլիկյանը պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պրեզիդիումի «Պատվոգրով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամովՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներՕրվա խորհուրդ. Մարտի 28«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը
Ամենադիտված